CHOOSE YOUR LANGUAGE
  • Որոնում Որոնում
×
Դիտումների քանակ216

Երվանդ Երկանյանի սիմֆոնիկ «Ձոն»-ը՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ. Երևանում կայացել է պրեմիերան

Երվանդ Երկանյանի սիմֆոնիկ «Ձոն»-ը՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ. Երևանում կայացել է պրեմիերան

Երևանյան 17-րդ միջազգային երաժշտական փառատոնի եզրափակիչ համերգին, որը նվիրված է եղել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 100-ամյակին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում ունկնդիրը մասնակից է դարձել համաշխարհային պրեմիերայի, նոր սիմֆոնիկ ստեղծագործության ծննդի, որը կոչվում է «Ձոն»։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ սիմֆոնիկ «Ձոն»-ի հեղինակը ժամանակակից ականավոր կոմպոզիտոր Երվանդ Երկանյանն է։ Մեծ կազմի համար գրված ստեղծագործությունը հայկական սիմֆոնիզմի ավանդույթների վառ արտահայտումն է, այն նաև ցուցադրում է նվագախմբի վիրտուոզ վարպետությունը: Ունկնդիրը մեծ ոգևորությամբ է ընդունել «Ձոն»-ը, որը դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ կատարել է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը։

Երեկոյին հնչել է նաև Բեթհովենի Դաշնամուրի կոնցերտ թիվ 5-ը, որի մենակատարն է եղել միջազգային ծագող աստղ, դաշնակահարուհի Եվա Գևորգյանը: Համերգը եզրափակվել է Լիստի «Ֆաուստ սիմֆոնիա»-ով՝ մենակատար՝ տենոր Տիգրան Մելքոնյան, մասնակցությամբ՝ Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի արական կազմի (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Հովհաննես Չեքիջյան):

Երվանդ Երկանյանի խոսքով՝ Սիմֆոնիկ «Ձոն»-ով ցանկացել է փոխանցել իր ողջ ցնծությունը, ուրախությունն ու հպարտությունը, որն ապրում է նման նվագախումբ ունենալու կապակցությամբ, որն արդեն գրել է իր մեկդարյա պատկառելի պատմությունը և շարունակում է հաղթական քայլել դասական կատարողական արվեստի համամարդկային ճանապարհով: Ստեղծագործության ավարտից հետ Երկանյանը բեմից ասել է. «Ինձ համար շատ կարևոր է, որ արդեն 25 տարի  նվագախումբը ղեկավարում է մեր սիրելի մաեստրո Էդուարդ Թոփչյանը՝ Ֆիլհարմոնիկի պատմության ամենաերկարակյաց գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորը: Ինձ համար այս տարին ևս հոբելյանական է. լրացավ ուղիղ 50 տարի այն օրից, երբ առաջին անգամ Ֆիլհարմոնիկը՝ այն ժամանակ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, կատարեց իմ ստեղծագործությունը, որը միջազգային հեղինակավոր մրցույթում արժանացել էր մրցանակի»: Նա շնորհակալություն է հայտնել նվագախմբի երաժիշտներին՝ մաղթելով, որ մեծ շուքով նշվի նաև Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 200-ամյակը:

Ըստ երաժշտագետ, արվեստագիտության թեկնածու, ԵՊԿ դոցենտ Լիլիթ Եփրեմյանի՝ համերգը մեծ իրադարձություն էր։

«Երվանդ Երկանյանի Ֆիլհարմոնիկ նվագախմբի 100-ամյակին նվիրված «Ձոն»-ը հնչեց առաջին անգամ և գրավեց ունկնդրին տոնական տրամադրությամբ, բազմաշերտ պոլիֆոնիկ մտածողությամբ, հոգևոր մեղեդային ներմուծումներով, հետաքրքիր գործիքային համադրություններով: Բեթհովենի 5-րդ Կոնցերտը, Եվա Գևորգյանի կատարմամբ, ամբողջությամբ արտացոլեց երիտասարդ սոլիստի կատարողական ոճը` ընդգծված նրբագեղությամբ և վիրտուոզային տեխնիկական փայլով: Բարձրաճաշակ պարզությամբ և երիտասարդ հոգու մաքրությամբ էր լցված նաև Բաբաջանյանի «Էլեգիան», որ կատարվեց ունկնդրի բուռն ծափահարություններին ի պատասխան`«բիս»: Իսկ երկրորդ բաժնի Լիստի Ֆաուստ-սիմֆոնիան վերջին տարիների իմ ամենամեծ գեղագիտական բացահայտումներից էր, որ երբեք կենդանի կատարմամբ չէի լսել: Ի՜նչ հետաքրքիր էր, ի՜նչ հաճույք էր հետևել այդ գրանդիոզ կտավի ամեն տակտին ու հնարքին, սոլիստների խումբ դարձած մեր փառահեղ նվագախմբի ամեն երաժշտի ասելիքին, եզակի մեծատաղանդ երաժիշտ Էդուարդ Թոփչյանի արարչագործությանը, երգչախմբի փափուկ, թովիչ հնչողությանը, սոլիստի դժվարին պարտիայի Տիգրան Մելքոնյանի գեղեցիկ կատարմանը: Իրապես, 100-ամյակին արժանավայել փառատոնի ավարտ: Ոգևորված եմ անչափ»,-ընդգծել է նա։

Երաժշտագետ, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Մհեր Նավոյանն էլ նշել է. «Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 100-ամյա հոբելյանը կարևոր մշակութային իրադարձություն է: Սոսկ տարեդարձ նշելու իմաստով չէ, որ կարևորում ենք այն, այլև այն տեսանկյունից, որ այս կոլեկտիվը մեզանում եվրոպական նվագախմբային արվեստի 100-ամյա ավանդույթ է ձևավորել: Այդ ավանդույթը ներառում է դասական կոմպոզիտորական արվեստի շատ կարևոր ժանրային ոլորտներից մեկը՝ սիմֆոնիկ արվեստը, կատարողական արվեստի բարձր կուլտուրան ու հարակից մշակութային այլ արտահայտություններ ևս: Այս առիթով, իհարկե, շնորհավորում եմ Հայաստանի ազգային Ֆիլհարմոնիկ նվագախմբի ողջ կոլեկտիվին և նրա ղեկավարին, որ պահպանում ու շարունակում է զարգացնել այդ թանկ ավանդը: Եվ բնավ պատահական չէ, որ հոբելյանի կապակցությամբ մեր արդի կոմպոզիտորական դպրոցի  առաջատար ներկայացուցիչներից մեկը՝ Երվանդ Երկանյանը «Ձոն» է նվիրել, որի առաջին կատարումը տեղի ունեցավ նվագախմբի հոբելյանին նվիրված Երևանյան 17-րդ երաժշտական փառատոնի եզրափակիչ համերգին»։

Նրա խոսքով՝ Երկանյանի ստեղծագործության և նրա ողջ ժառանգության մասին շատ բարձր խոսքեր կարելի է ասել և տեղին է ասել: «Ձոն»-ի մասին առանձին անդրադարձը թողնելով այլ առիթի՝ նա ընդգծել է, որ ազգային սիմֆոնիկ արվեստի ավանդույթներով գրած Սիմֆոնիկ «Ձոն»-ը արժանի նվիրում է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կարևոր հոբելյանին։ 

www.armenpress.am 

  • Լրահոս
  • Close
Ռդ-Ն Մտադրություն Չունի Որևէ Զիջման Գնալու Դոնբասի, Նովոռոսիայի Կամ Ղրիմի Հարցում. Ռյաբկով

16-12-2025 | 15:25

ՌԴ-ն մտադրություն չունի որևէ զիջման գնալու Դոնբասի, Նովոռոսիայի կամ Ղրիմի հարցում. Ռյաբկով
Զելենսկու Հետ Բանակցություններից Հետո Եմ Առաջնորդները Ներկայացրել Են Ուկրաինայի Անվտանգության Երաշխիքների 6 Կետից Բաղկացած Ծրագիր

16-12-2025 | 15:23

Զելենսկու հետ բանակցություններից հետո ԵՄ առաջնորդները ներկայացրել են Ուկրաինայի անվտանգության երաշխիքների 6 կետից բաղկացած ծրագիր
Հայաստանում Չի Կարող Լինել Նատօ-Ի Ներկայություն. Սարգիս Խանդանյան

16-12-2025 | 15:21

Հայաստանում չի կարող լինել ՆԱՏՕ-ի ներկայություն. Սարգիս Խանդանյան
Միրզոյանի Հետևից Քիչ Էր Մնում Ջուր Շփեին․ Ոչ Թե Եմ-Ի Արտգործնախարարների Հավաք Էր, Այլ Ոչ Պաշտոնական Նախաճաշ. Մամիջանյան

16-12-2025 | 14:36

Միրզոյանի հետևից քիչ էր մնում ջուր շփեին․ ոչ թե ԵՄ-ի արտգործնախարարների հավաք էր, այլ ոչ պաշտոնական նախաճաշ. Մամիջանյան
Ռուսաստանի Դեսպանատունը Թույլտվություն Է Ստացել Հանդիպելու Կարապետյանի Հետ. Ռդ Ագն

16-12-2025 | 14:32

Ռուսաստանի դեսպանատունը թույլտվություն է ստացել հանդիպելու Կարապետյանի հետ. ՌԴ ԱԳՆ
Խաղաղության Եվրոպական Հիմնադրամից Հայաստանին Աջակցություն Տրամադրելու Հարցում Կա Քաղաքական Համաձայնություն. Հհ Ագն Խոսնակ

16-12-2025 | 14:31

Խաղաղության եվրոպական հիմնադրամից Հայաստանին աջակցություն տրամադրելու հարցում կա քաղաքական համաձայնություն. ՀՀ ԱԳՆ խոսնակ
Ժաննա Անդրեասյանը Հերթական Այցն Է Կատարել Հայոց Ցեղասպանության Հուշահամալիր

16-12-2025 | 13:30

Ժաննա Անդրեասյանը հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Tripp-Ը Շատ Ամուր Երաշխիքներ Է Տալիս Հայաստանին․ Ամն Դեսպան

15-12-2025 | 19:41

TRIPP-ը շատ ամուր երաշխիքներ է տալիս Հայաստանին․ ԱՄՆ դեսպան
Ուկրաինայի Նատօ-Ին Չանդամակցելու Վերաբերյալ Իրավաբանորեն Պարտավորեցնող Փաստաթուղթը Բանակցությունների Անկյունաքարն Է. Պեսկով

15-12-2025 | 19:38

Ուկրաինայի ՆԱՏՕ-ին չանդամակցելու վերաբերյալ իրավաբանորեն պարտավորեցնող փաստաթուղթը բանակցությունների անկյունաքարն է. Պեսկով
Հայաստանում Շարունակվում Է Արձանագրվել Սուր Շնչառական Վարակներով Պայմանավորված Հիվանդացության Ակտիվություն

15-12-2025 | 19:35

Հայաստանում շարունակվում է արձանագրվել սուր շնչառական վարակներով պայմանավորված հիվանդացության ակտիվություն
Պատմությունը Հաստատում Է՝ Հաղթում Է Ոչ Թե Թագավորի Կամքը, Այլ՝ Եկեղեցական Կանոնականությունը Եւ Սրբագործված Ավանդությունը. Տեր Արարատ Քահանա Պողոսյան

15-12-2025 | 19:33

Պատմությունը հաստատում է՝ հաղթում է ոչ թե թագավորի կամքը, այլ՝ եկեղեցական կանոնականությունը և սրբագործված ավանդությունը. Տեր Արարատ քահանա Պողոսյան
Արդեն 3-4 Օր Է՝ Ինձ Հանգիստ Չեն Տալիս. Առնո Բաբաջանյանի Արձանի Խեղճ Քանդակագործին Էլ Այնքան Բզկտեցին, Ինֆարկտ Ստացավ, Մահացավ. Լևոն Թոքմաջյան

15-12-2025 | 13:46

Արդեն 3-4 օր է՝ ինձ հանգիստ չեն տալիս. Առնո Բաբաջանյանի արձանի խեղճ քանդակագործին էլ այնքան բզկտեցին, ինֆարկտ ստացավ, մահացավ. Լևոն Թոքմաջյան
Այսպես Թե Այնպես՝ Ապագան Գալու Է, Այլ Հարց Է, Որ Մենք, Հայերս, Այն Պետք Է Բառի Ամենալավ Իմաստով Մերը Դարձնենք. Սամվել Կարապետյան

15-12-2025 | 13:43

Այսպես թե այնպես՝ ապագան գալու է, այլ հարց է, որ մենք, հայերս, այն պետք է բառի ամենալավ իմաստով մերը դարձնենք. Սամվել Կարապետյան
Երբ Ձախողված Վարչապետը Որոշում Է Եկեղեցու «Կանոնները»

15-12-2025 | 11:40

Երբ ձախողված վարչապետը որոշում է եկեղեցու «կանոնները»
Փաշինյանը Հարձակվել Է Եկեղեցու Վրա, Որպեսզի Չբացահայտվեն Գործակալները Իշխանությունում. Խզմալյան

15-12-2025 | 11:36

Փաշինյանը հարձակվել է եկեղեցու վրա, որպեսզի չբացահայտվեն գործակալները իշխանությունում. Խզմալյան

Նմանատիպ լուրեր