CHOOSE YOUR LANGUAGE
  • Որոնում Որոնում
×
Դիտումների քանակ184

Երվանդ Քոչարի թողած ժառանգությունը հայաստանյան մշակույթը բարձրացնում է համաշխարհային մակարդակի

Երվանդ Քոչարի թողած ժառանգությունը հայաստանյան մշակույթը բարձրացնում է համաշխարհային մակարդակի

Այսօր լրանում է մեծանուն քանդակագործ-արձանագործ, նկարիչ Երվանդ Քոչարի ծննդյան 125-ամյակը:Այս առիթով Երևանի քաղաքային պանթեոնում ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը մասնակցել են Երվանդ Քոչարի հիշատակի խնկարկման արարողությանը և ծաղիկներ խոնարհել արվեստագետի շիրիմին: Հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից:

Միջոցառմանը մասնակցել են նաև ԿԳՄՍՆ մշակութային ժառանգության վարչության պետ Աստղիկ Մարաբյանը, Երվանդ Քոչարի թանգարանի տնօրեն Կարինե Քոչարը, Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Մարինա Հակոբյանը, մեծանուն արվեստագետի ընտանիքի անդամները, նրա արվեստի երկրպագուները, արվեստագետներ:

«Երվանդ Քոչարի թողած ժառանգությունը համաշխարհային արվեստի մաս է, և դրանով նա հայաստանյան մշակույթը բարձրացնում է համաշխարհային մակարդակի: Կարծում եմ՝ թե՛ քանդակագործության, թե՛ նկարչության մեջ Քոչարի ստեղծած ժառանգությունը և նրա դրած ուղենիշները շատ արվեստագետների են ոգեշնչել ու ոգեշնչում, նրա գործերն աշխարհի տարբեր թանգարաններում են ցուցադրվում, ավելի մեծ շրջանակների ուսումնասիրության նյութ են դառնում: Մեզ համար հատկապես կարևոր է նրա 125-ամյակի առթիվ ևս մեկ անգամ արժևորվել արվեստագետին և նրա թողած ժառանգությունը»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:

Նախարարի տեղեկացմամբ՝ Երվանդ Քոչարի ծննդյան 125-ամյակին նվիրված միջոցառումները շարունակական կլինեն ողջ տարվա ընթացքում. ձևավորվել է կառավարական հանձնաժողով՝ մեծանուն արվեստագետի հոբելյանը պատշաճ կազմակերպելու և նշելու համար։ Անցկացվելու են տարբեր միջոցառումներ ինչպես Երևանում և ՀՀ մարզերում, այնպես էլ արտերկրում, լինելու են ստեղծագործությունների և ֆիլմերի ցուցադրություններ, կրթական ծրագրեր ու առանձին միջոցառումներ:

«Այսօրինակ միջոցառումներով փորձելու ենք ևս մեկ անգամ հանրահռչակել, գնահատել և արժևորել Երվանդ Քոչարի անունը, ստեղծագործությունները: Հատկանշական է նաև, որ այս տարի նշելու ենք մեր մայրաքաղաքի խորհրդանիշներից մեկի՝ «Սասունցի Դավիթ» արձանի տեղադրման 65-ամյակը, որի քանդակագործը Երվանդ Քոչարն է: Այսօրինակ միջոցառումներով ևս մեկ անգամ կբացահայտենք Երևանի այն բոլոր կարևոր վայրերը, որոնք կապված են Քոչարի ստեղծագործական գործունեության հետ:   Նմանօրինակ նախաձեռնությունները հետաքրքրություն կառաջացնեն նաև զբոսաշրջիկների շրջանում՝ այլ տեսանկյունից բացահայտելու Երևանը»,- նշել է Ժաննա Անդրեասյանը:

Պանթեոնի միջոցառումից հետո Երվանդ Քոչարի թանգարանում տեղի է ունեցել արվեստագետին նվիրված հուշ-ցերեկույթ: Ներկաներն անդրադարձել են Երվանդ Քոչարի կյանքին, ստեղծագործություններին, գործունեությանը:

  • Լրահոս
  • Close
Պարզվել Է, Թարգմանիչը Սխալ Է Թարգմանում Ռուբեն Վարդանյանի Գործի 100-Ավոր Հատորները. Նրան Բացարկ Է Հայտարարվել

07-02-2025 | 12:13

Պարզվել է, թարգմանիչը սխալ է թարգմանում Ռուբեն Վարդանյանի գործի 100-ավոր հատորները. նրան բացարկ է հայտարարվել
Թե Նիկոլը Որտեղ Է Բռնացրել Ամն Փոխնախագահին Ու Սեփական Հեռախոսով, Այն Էլ՝ Ուղղահայաց Դիրքով Սելֆի Արել Հետը, Աստված Է Իմանում. Ռոբերտ Մարկարյան

07-02-2025 | 11:59

Թե Նիկոլը որտեղ է բռնացրել ԱՄՆ փոխնախագահին ու սեփական հեռախոսով, այն էլ՝ ուղղահայաց դիրքով սելֆի արել հետը, Աստված է իմանում. Ռոբերտ Մարկարյան
Իրանում Հհ Դեսպան Հակոբյանը Կարճ Առանձնազրույց Է Ունեցել Իրանի Նախագահի Հետ

07-02-2025 | 11:58

Իրանում ՀՀ դեսպան Հակոբյանը կարճ առանձնազրույց է ունեցել Իրանի նախագահի հետ
Զախարովան Մեկնաբանել Է Ադրբեջանի Տարածքային Հավակնությունները Հայկական Սյունիքի Նկատմամբ

06-02-2025 | 21:32

Զախարովան մեկնաբանել է Ադրբեջանի տարածքային հավակնությունները հայկական Սյունիքի նկատմամբ
Մոսկվան Ավելի Կսերտացնի Իրանի Հետ Համագործակցությունը

06-02-2025 | 21:26

Մոսկվան ավելի կսերտացնի Իրանի հետ համագործակցությունը
Դժվար Է Ասել, Թե Ինչ Նկատի Ուներ Փաշինյանը՝ Ասելով՝ Պարտությունը Թույլ Տվեց Հայաստանին Ինքնիշխան Դառնալ. Զախարովա

06-02-2025 | 21:20

Դժվար է ասել, թե ինչ նկատի ուներ Փաշինյանը՝ ասելով՝ պարտությունը թույլ տվեց Հայաստանին ինքնիշխան դառնալ. Զախարովա
Երևանը Չի Կարող Դադարեցնել Հայերի Դեմ Հանցագործությունների Հետաքննությունը Մքդ-Ում․ Օկամպո

06-02-2025 | 15:18

Երևանը չի կարող դադարեցնել հայերի դեմ հանցագործությունների հետաքննությունը ՄՔԴ-ում․ Օկամպո
Ռուսաստանը Պատրաստ Է Ամն-Ի Հետ Բանակցել «Կոշտ Սակարկության Ռեժիմով». Ռյաբկով

06-02-2025 | 13:25

Ռուսաստանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ բանակցել «կոշտ սակարկության ռեժիմով». Ռյաբկով
Ամն-Ում Այսօր Դոնալդ Թրամփի Դեմ Բողոքի Ցույցեր Տեղի Կունենան

06-02-2025 | 12:40

ԱՄՆ-ում այսօր Դոնալդ Թրամփի դեմ բողոքի ցույցեր տեղի կունենան
Կառավարությունը Լուծարեց «Կրթություն» Թերթի Խմբագրությունը

06-02-2025 | 12:38

Կառավարությունը լուծարեց «Կրթություն» թերթի խմբագրությունը
Իշխանությունը Քաղաքացիական Պատերազմ Է Հրահրում

06-02-2025 | 09:51

Իշխանությունը քաղաքացիական պատերազմ է հրահրում
Փաշինյանի Ելույթը՝ Միջազգային Կրոնական Ազատության 5-Րդ Գագաթնաժողովին (Տեսանյութ)

06-02-2025 | 09:46

Փաշինյանի ելույթը՝ Միջազգային կրոնական ազատության 5-րդ գագաթնաժողովին (տեսանյութ)
Պայմանագիր. Ռուսաստանը Կարող Է Միջուկային Զենք Կիրառել Բելառուսի Դեմ Ագրեսիայի Դեպքում

05-02-2025 | 21:29

Պայմանագիր. Ռուսաստանը կարող է միջուկային զենք կիրառել Բելառուսի դեմ ագրեսիայի դեպքում
Նիկոլ Փաշինյանը Վաշինգտոնում Մասնակցել Է Միջազգային Կրոնական Ազատության 5-Րդ Գագաթնաժողովին

05-02-2025 | 21:20

Նիկոլ Փաշինյանը Վաշինգտոնում մասնակցել է Միջազգային կրոնական ազատության 5-րդ գագաթնաժողովին
Զելենսկին Խոստովանել Է, Որ Արմեն Սարգսյանի Սպանությունը Կիևի Ձեռքի Գործն Է

05-02-2025 | 21:17

Զելենսկին խոստովանել է, որ Արմեն Սարգսյանի սպանությունը Կիևի ձեռքի գործն է

Նմանատիպ լուրեր