CHOOSE YOUR LANGUAGE
  • Որոնում Որոնում
×
Դիտումների քանակ241

Եթե չես բանակցում, քո փոխարեն որոշումն ընդունում են ուրիշները

Եթե չես բանակցում, քո փոխարեն որոշումն ընդունում են ուրիշները

 Ինչպես պահպանել սուբյեկտայնությունը 


1992-1994 թվականների պատերազմի ժամանակ առաջին նախագահը պարբերաբար ասում էր օտարերկրյա դիվանագետներին եւ լրագրողներին, որ խաղաղության հասնելու «տեխնոլոգիան» պետք է բաղկացած լինի երկու փուլերից՝ սկզբից հրադադար առանց որեւէ նախապայմանների, հետո կարգավորման վերաբերյալ բանակցություններ: Եվ ոչ թե հակառակը, որովհետեւ հնարավոր չէ խոսել ապագա կարգավորման տարրերի մասին, երբ մարտական գործողությունները շարունակվում են։
 2020 թվականի նոյեմբերի 9-ին հրադադարի մասին եռակողմ հայտարարություն եղավ (ուրիշ հարց, որ այդ հայտարարության շատ կետեր հետագայում չէին կատարվում): Հրադադարի պայմաններն ինքնին մեզ համար չափազանց անբարենպաստ էին: Դրա հիմնական պատճառն այն էր, որ Հայաստանի ղեկավարը ոչ մի պատկերացում չուներ (եւ չունի) արտաքին քաղաքականության, դիվանագիտության, պետությունը ղեկավարելու մասին՝ մանավանդ պատերազմական վիճակում: 
Բայց բոլոր դեպքերում զինադադարը կնքվեց: Դրան պետք է հաջորդի քաղաքական կարգավորումը: Եվ այստեղ էլ  Հայաստանի իշխանությունն ընտրեց վատագույն տարբերակը: 
Բանակցություններ, ըստ էության, չկան. Հայաստանը պարբերաբար կատարում է Ադրբեջանի պահանջները, որոնց մի մասը, իմ կարծիքով, առավել նվաստացուցիչ է՝ փոխել Սահմանադրությունը, օրենքները եւ պետական խորհրդանիշները:
Այդ անվերջ զիջողականությունը, իմ գնահատմամբ, արկածախնդրություն է, որը տանում է պատերազմի: Նույնպիսի արկածախնդրություն կլիներ, իհարկե, բանակցություններից հրաժարվելը: Ադրբեջանի հետ անհրաժեշտ է բանակցել եւ հաշտության գալ: Հակառակ դեպքում մեր փոխարեն, ըստ էության, բանակցելու են ուրիշները, եւ հետո մեզ դեմ կտան իրենց որոշած տարբերակը: Ամենավատ բանը, որը կարող է լինել, սուբյեկտայնության կորուստն է: Այս ամենը ես հիշեցի, որովհետեւ, կարծես թե, մոտենում է ռուս-ուկրաինական հրադադար հաստատելու պահը: 
Չեմ ասում, որ դա վաղը տեղի կունենա, պատերազմը կարող է եւս մի քանի ամիս տեւել: Բայց, իմ տպավորությամբ, կան Ռուսաստանից, Չինաստանից եւ ԵՄ-ից եկող համապատասխան ազդակներ: Եվ դարձյալ ինձ թվում է, որ պետք է գործի երկու փուլերի սկզբունքը՝ սկզբից հրադադար, հետո կարգավորման մասին բանակցություններ: Ոչ թե այնպես, ինչպես 2022 թվականի մարտին Անթալիայում եւ Ստամբուլում էր, որտեղ քննարկվում էին տարածքների եւ Ուկրաինայի կարգավիճակի հարցերը: 
Ինձ թվում է, տեսանելի ապագայում հնարավոր կլինի հրադադար կնքել՝ այնպես, որ կողմերից ոչ մեկը դեմքը չկորցնի: Ընդունել ներկայիս «ստատուս-քվոն»՝ ուկրաինացիների համար ծանր կլինի: Բայց այս դեպքում նույնպես կարելի է արձանագրել, որ բանակցություններից հրաժարվելը կբերի, ի վերջո, նրան, որ Ռուսաստանն ու Միացյալ Նահանգներն ինչ-որ բան կպայմանավորվեն՝ առանց Ուկրաինային հարցնելու: Եթե որեւէ մեկին թվում է, որ այդ երկրները երբեք չեն պայմանավորվի, նա ծանոթ չէ ո՛չ պատմությանը, ո՛չ դիվանագիտությանը: Ընդհանրապես, ես զգում եմ պրագմատիզմի որոշակի միտում թե՛ մեծ տերությունների, թե՛, օրինակ, հարեւան Վրաստանի դեպքում: Որքան էլ հուժկու լինեն ներկայիս վարչապետ Իրակլի Կոբախիձեի դեմ բողոքները, այդ կառավարության համար, որքան հասկանում եմ, սուբյեկտայնությունն առաջնային է: Իսկ դա, կրկնեմ, ենթադրում է սեփական, առանձին հարաբերություններ «խնդրահարույց» երկրների հետ:
 Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ 
«Առավոտ» օրաթերթ
 

  • Լրահոս
  • Close
Արցախի Դրոշը Հիմա՝ Երուսաղեմի Տիրոջ Գերեզմանի Տաճարում

20-04-2025 | 13:18

ԱՐՑԱԽԻ ԴՐՈՇԸ ՀԻՄԱ՝ ԵՐՈՒՍԱՂԵՄԻ ՏԻՐՈՋ ԳԵՐԵԶՄԱՆԻ ՏԱՃԱՐՈՒՄ
Ազգի Շահը Վեր Դասեք Անձնական Ու Խմբային Նկրտումներից, Պարտադրվող Հայրենավնաս Քայլերից. Գարեգին Բ-Ի Քարոզը

20-04-2025 | 13:13

Ազգի շահը վեր դասեք անձնական ու խմբային նկրտումներից, պարտադրվող հայրենավնաս քայլերից. Գարեգին Բ-ի քարոզը
Ամբողջ Քրիստոնյա Աշխարհն Այսօր Միասնաբար Նշում Է Սուրբ Զատիկը՝ Քրիստոսի Հարության Տոնը

20-04-2025 | 13:08

Ամբողջ քրիստոնյա աշխարհն այսօր միասնաբար նշում է Սուրբ Զատիկը՝ Քրիստոսի Հարության տոնը
Անվտանգային Բարդ Կացությունն Առավել Ծանրանում Է Ներքին Պառակտումներով. Գարեգին Բ

20-04-2025 | 12:34

Անվտանգային բարդ կացությունն առավել ծանրանում է ներքին պառակտումներով. Գարեգին Բ
Կայացավ «Հայաստանի Պատմական Քարտեզագրության Ատլաս»-Ի Վերահրատարակության Շնորհանդեսը

19-04-2025 | 22:06

Կայացավ «Հայաստանի պատմական քարտեզագրության ատլաս»-ի վերահրատարակության շնորհանդեսը
Տիրոջ Դագաղի Տաճարում Իջել Է Սրբագործ Կրակը

19-04-2025 | 19:19

Տիրոջ դագաղի տաճարում իջել է Սրբագործ կրակը
Ադրբեջանը Գոհ Է Հայաստանի Հետ Բանակցությունների Ձեւաչափից, Բայց Շարունակում Է Պահանջներ Ներկայացնել

19-04-2025 | 19:15

Ադրբեջանը գոհ է Հայաստանի հետ բանակցությունների ձեւաչափից, բայց շարունակում է պահանջներ ներկայացնել
Էջմիածնում Ճրագալույցի Պատարագ Է Մատուցվում

19-04-2025 | 19:12

Էջմիածնում Ճրագալույցի պատարագ է մատուցվում
Ռուսաստանում Արձագանքել Են Մակ-Ում Հայաստանի Քվեարկությանը

19-04-2025 | 18:19

Ռուսաստանում արձագանքել են ՄԱԿ-ում Հայաստանի քվեարկությանը
Արամ Ա Կաթողիկոսը Պատգամ Է Ուղղել Սուրբ Զատիկի Տոնի Կապակցությամբ

19-04-2025 | 13:41

Արամ Ա Կաթողիկոսը պատգամ է ուղղել Սուրբ Զատիկի տոնի կապակցությամբ
Ապհ Երկրների Բոլոր Ղեկավարները Մայիսի 9-Ին Կժամանեն Մոսկվա

19-04-2025 | 13:33

ԱՊՀ երկրների բոլոր ղեկավարները մայիսի 9-ին կժամանեն Մոսկվա
Ադրբեջանի Պն-Ն Ստում Է. Հայկական Կողմը Կրակ Չի Բացել

19-04-2025 | 11:31

Ադրբեջանի ՊՆ-ն ստում է. հայկական կողմը կրակ չի բացել
Պետական Ծրագիր Է Հարկավոր Հայկական Գորգերի Հանրահռչակման, Տարածման Համար. Դիանա Հովհաննիսյան

18-04-2025 | 13:46

Պետական ծրագիր է հարկավոր հայկական գորգերի հանրահռչակման, տարածման համար. Դիանա Հովհաննիսյան
Հայաստանից Ավելի Շատ Հեռանում Են, Քան Գալիս

18-04-2025 | 13:34

Հայաստանից ավելի շատ հեռանում են, քան գալիս
Թուրքիան Չի Կարող Լինել Հայ-Ադրբեջանական Կարգավորման Միջնորդ՝ Նույնիսկ Տարածք Տրամադրելու Առումով. «Հայաքվե»

18-04-2025 | 13:32

Թուրքիան չի կարող լինել հայ-ադրբեջանական կարգավորման միջնորդ՝ նույնիսկ տարածք տրամադրելու առումով. «ՀայաՔվե»

Նմանատիպ լուրեր