
08-12-2023 | 16:45
Ինչո՞ւ ԵՄ-ն չարձագանքեց Ադրբեջանին. Եվրոպան պառակտված է, իսկ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը դարձել է իր միջնորդության պատանդը. այս մասին France Info ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է Եվրախորհրդարանի պատգամավոր Նատալի Լուազոն:
Նշվում է, որ քաղաքական գործիչը կներկայացնի Բաքվի դեմ պատժամիջոցներ պահանջող բանաձև:
«Ես զայրացած եմ և ամաչում եմ», - հավելել է Եվրախորհրդարանի պատգամավորը՝ անդրադառնալով Արցախում տեղի ունեցող զանգվածային հայաթափմանը, էթնիկ զտմանը:
«Մենք ամիսներ շարունակ զգուշացնում ենք, հայ ժողովուրդն ապրում է 21-րդ դարի առաջին էթնիկ զտումները, և ինչպես 1915-ին, այնպես էլ հիմա բոլորն այլ ուղղությամբ են նայում», - նշել է Լուազոն: