CHOOSE YOUR LANGUAGE
  • Որոնում Որոնում
×
Դիտումների քանակ404

Եվրամիությունը Սյունիքում կդառնա՞ ԱՄՆ-ի այլընտրանքը

Եվրամիությունը Սյունիքում կդառնա՞ ԱՄՆ-ի այլընտրանքը

Ասիական դաշնակից երկրների նկատմամբ ներմուծման բարձր մաքսատուրքերի սահմանումը նրանց ստիպել է մտածել անվտանգության բնագավառում Վաշինգտոնի հետ համաձայնագրերի հուսալիության մասին: Նման տեսակետ բրիտանական Fiancial Times-ի հետ հարցազրույցում հնչեցրել է Եվրամիության անվտանգության և արտաքին քաղաքականության բարձրագուն հանձնակատար Կայա Կալասը:

Նրա խոսքերով՝ ասիական երկրները դիմում են Եվրամիությանը, քանի որ ԵՄ-ն հուսալի գործընկեր է: Կալասն ասել է, որ ասիական երկրները կասկածում են՝ եթե Վաշինգտոնի հետ առեւտրա-տնտեսական համաձայնագրերը կարելի է միակողմանիորեն չեղարկել, ապա իրենք ինչպե՞ս կարող են վստահել Վաշինգտոնի հետ կնքած անվտանգային պայմանագրերին:

Կալասը բացահայտել է, որ ասիական շատ երկրների ներկայացուցիչներ Եվրամիության պաշտոնյաների հետ քննարկումներում կոչ են անում, որ եվրոպական ընկերակցությունը չթուլացնի Ասիայում ներկայությունը և ԵՄ հետ ավելի սերտ համագործակցության պատրաստակամություն են հայտնում: Միջազգային հեղինակավոր փորձագետների տպավորությամբ՝ Միացյալ Նահանգները Եվրոպային «
պարտավորեցնում է հոգալ սեփական անվտանգության կարիքները, որպեսզի ինքը կենտրոնանա Ասիայում դաշնակիցների պաշտպանության ապահովման հարցի վրա:

Կալասի այս դիտարկումներն ուշագրավ են բոլոր առումներով, բայց հատկապես կարևոր է ընդգծել, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն օկուպացված Ստեփանակերտում կազմակերպված «մեդիաֆորումի» շրջանակներում առիթը բաց չի թողել և Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելությանը դարձյալ մեղադրել է «լրտեսությամբ զբաղվելու» մեջ:

Եվրամիության անվտանգության և արտաքին գործերի բարձրագուն հանձնակատարը փաստացի բացահայտել է Միացյալ Նահանգների հետ առկա առնվազն տարաձայնությունները: Գործնական առումով, ամենայն հավանականությամբ, խոսքը ԵՄ-ԱՄՆ աշխարհաքաղաքական մրցակցության մասին է, որ կարող է «պրոյեկտվել» նաև Հարավային Կովկասում, մասնավորապես Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացում:

Արդեն մոտ երեք տարի է՝ Եվրամիության դիտորդական առաքելությունը Հայաստանում է, և նույնքան ժամանակ էլ Ադրբեջանը բողոքում է հայ-ադրբեջանական սահմանին նրա ներկայությունից: Այս փուլում Հայաստան-Ադրբեջան կարգավորման նախաձեռնությունն իր ձեռքն է վերցրել Միացյալ Նահանգները: Նախագահ Թրամփը նույնիսկ թույլ է տվել հայտարարել, որ Վաշինգտոնը «հրաշք է գործել» և հայ-ադրբեջանական պայմանագիրը մոտ ապագայում կստորագրվի:

Կայա Կալասը չի մասնավորցրել, թե ասիական ո՞ր երկրներն են կասկածում անվտանգության ոլորտում Միացյալ Նահանգների հետ ունեցած պայմանավորվածությունների հուսալիությանը, բայց նրա այդ բացահայտումը կարելի է հասկանալ նաև որպես հայ-ադրբեջանական կարգավորման վերաբերյալ Վաշինգտոնի լավատեսության նկատմամբ կասկածամտություն կամ, նույնիսկ, կողմերին արված նախազգուշացում:

Խնդիրն այս համատեքստում, իհարկե, Հայաստանի հանդեպ Կալասի «նվիրվածությունը» չէ կամ միայն Եվրամիության և Հայաստանի հարաբերությունների ապագան չէ: Եվրամիությունը, անկասկած, մեծ ավանդ ունի հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակի համեմատական դեէսկալացիայում: Դա արդեն ոչ միայն քաղաքական, այլև գետնի վրա իրավիճակում ցուցաբերած աջակցություն է, որ չի կարող կամ Բրյուսելի ընկալմամբ չի կարող մնալ չփոխհատուցված:

Սյունիքի հարավում հաղորդուղիների բացման և գործարկման հարցում Եվրամիությունը Միացյալ Նահանգների հետ քննարկումներ ունի՞: Տրամաբանական է, որ այդ չափազանց կարևոր հարցում Եվրամիությունը չի կարող «խաղից դուրս մնալ»: Մանավանդ որ Չինաստանից և Կենտրոնական Ասիայից ապրանքա-բեռնափոխադրումների վերջնական հասցեն Եվրոպան է: Իշխող տպավորություն է, որ այդ հարցում Ադրբեջանին «կարող է միայն ԱՄՆ-ը համոզել»: Մյուս կողմից, սակայն, Սյունիքի անցուղու գլխավոր շահառուն Թուրքիան է, որ տնտեսական ահռելի կախվածություն ունի Եվրամիությունից: Բրյուսելը կփորձի՞ Սյունիքի անցուղու գործարկման այլընտրաքային կարգավորում առաջարկել:

www.1in.am 

  • Լրահոս
  • Close
Էդվարդ Միրզոյանի Անվան Պատանի Կոմպոզիտորների Հանրապետական 13-Րդ Մրցույթը Կանցկացվի Մայիսին

19-01-2026 | 12:37

Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական 13-րդ մրցույթը կանցկացվի մայիսին
Խորհրդարանը Երկրորդ Ընթերցմամբ Քննարկեց Հունվարի 27-Ը Հիշատակի Օր Եւ Ոչ Աշխատանքային Օր Սահմանելու Նախագիծը

19-01-2026 | 12:35

Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նախագիծը
Հույս Ունեմ, Որ Նոր Գումարման Աժ-Ում Այս Ամբիոնում Նստած Չի Լինի Քպ-Ն. Արծվիկ Մինասյան

19-01-2026 | 12:33

Հույս ունեմ, որ նոր գումարման ԱԺ-ում այս ամբիոնում նստած չի լինի ՔՊ-ն. Արծվիկ Մինասյան
Երևանում Մեկնարկել Է Հայաստանի Խորհրդարանի Հեռացող Կազմի Վերջին Նստաշրջանը (Ուղիղ)

19-01-2026 | 12:31

Երևանում մեկնարկել է Հայաստանի խորհրդարանի հեռացող կազմի վերջին նստաշրջանը (ուղիղ)
Ամն-Ն Ուժեղացնում Է Իր Ռազմակшն Ներկայությունը Մերձավոր Արևելքում. Fox News

19-01-2026 | 12:29

ԱՄՆ-ն ուժեղացնում է իր ռազմակшն ներկայությունը Մերձավոր Արևելքում. Fox News
Այսօր Տեղի Կունենա Մեծ Բրիտանիայի Արքայազն Հարրի, Էլթոն Ջոն Եւ Մի Շարք Այլ Հայտնիներ՝ Ընդդեմ Daily Mail-Ի Եւ The Mail On Sunday-Ի Դատական Նիստը

19-01-2026 | 12:28

Այսօր տեղի կունենա Մեծ Բրիտանիայի արքայազն Հարրի, Էլթոն Ջոն և մի շարք այլ հայտնիներ՝ ընդդեմ Daily Mail-ի և The Mail on Sunday-ի դատական նիստը
«Վայելե՛Ք Նարեկ Սամսոնյանի 11 Օր Չկերած Ուտելիքը». Աստղիկ Մաթևոսյանը՝ Միպ-Ին (Տեսանյութ)

19-01-2026 | 12:27

«Վայելե՛ք Նարեկ Սամսոնյանի 11 օր չկերած ուտելիքը». Աստղիկ Մաթևոսյանը՝ ՄԻՊ-ին (Տեսանյութ)
Եպիսկոպոսաց Ժողովը Կկազմակերպվի Հայաստանից Դուրս

19-01-2026 | 12:26

Եպիսկոպոսաց ժողովը կկազմակերպվի Հայաստանից դուրս
Բաքվում Ապօրինի Գերերաված Լյուդվիգ Մկրտչյանի Պաշտպանը Դիմել Է Մակ-Ի Մի Գերագույն Հանձնակատարին

18-01-2026 | 13:13

Բաքվում ապօրինի գերերաված Լյուդվիգ Մկրտչյանի պաշտպանը դիմել է ՄԱԿ-ի ՄԻ գերագույն հանձնակատարին
Երկրաշարժ՝ Ադրբեջանում

18-01-2026 | 13:11

Երկրաշարժ՝ Ադրբեջանում
Պայքարի Ծայրահեղ Միջոցի Դիմող Անձի Համար Կարևորագույն Հոգեբանական Խթաններ Են Թե՛ Հանրային Լայն Աջակցությունը, Թե՛ Հատկապես «Ընկերների» Լռությունը. Սամսոնյան

18-01-2026 | 13:08

Պայքարի ծայրահեղ միջոցի դիմող անձի համար կարևորագույն հոգեբանական խթաններ են թե՛ հանրային լայն աջակցությունը, թե՛ հատկապես «ընկերների» լռությունը. Սամսոնյան
Հունվարի 18-Ին Տեղի Կունենա Եմ Դեսպանների Արտակարգ Հանդիպում

18-01-2026 | 13:06

Հունվարի 18-ին տեղի կունենա ԵՄ դեսպանների արտակարգ հանդիպում
Փետրվարի 1-Ից Դանիան, Նորվեգիան, Շվեդիան, Ֆրանսիան, Գերմանիան, Մթ-Ն, Նիդերլանդները Եւ Ֆինլանդիան Կենթարկվեն 10% Մաքսատուրքի․ Թրամփ

18-01-2026 | 13:05

Փետրվարի 1-ից Դանիան, Նորվեգիան, Շվեդիան, Ֆրանսիան, Գերմանիան, ՄԹ-ն, Նիդերլանդները և Ֆինլանդիան կենթարկվեն 10% մաքսատուրքի․ Թրամփ
Ամն Նախագահը Հրահրել Է Ցուցարարներին Եւ Խոստացել Նրանց Ռազմակшն Աջակցություն. Զnհվել Են Հազարավոր Մարդիկ. Խամենեի

18-01-2026 | 13:03

ԱՄՆ նախագահը հրահրել է ցուցարարներին և խոստացել նրանց ռազմակшն աջակցություն. զnհվել են հազարավոր մարդիկ. Խամենեի
Մահացել Է Նշանավոր Ճարտարապետ-Գիտնական Մուրադ Հասրաթյանը

17-01-2026 | 13:05

Մահացել է նշանավոր ճարտարապետ-գիտնական Մուրադ Հասրաթյանը

Նմանատիպ լուրեր