10-09-2024 | 17:55
«Ինչպես բազմիցս կրկնել է Եվրոպական Միությունը, շատ կարևոր է, որ էներգիայի մատակարարման հոսքը վերականգնվի առանց սահմանափակումների, ինչպես նաև մարդկանց և ապրանքների տեղաշարժը Լաչինի միջանցքով»,- թվիթերյան էջում գրել է Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։
Նա իր գրառման մեջ Ստեփանակերտ հայկական ավան կողիքն զուգահեռ օգտագործել է Խանքենդի ադրբեջանական անունը և իր հիասթափությունը հայտնել, որ Բաքվի ու Ստեփանակերտի միջև երկխոսությունը չի ստացվում, բայց նշել է, որ ուրախ է իմանալ, որ Ղարաբաղի գազամատակարարումը վերականգնվել է։
«Եվրամիությունն անհամբեր սպասում է բրյուսելյան եռակողմ հանդիպմանը, Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հետ Բաքու — Ստեփանակերտ/Խանքենդի իրական երկխոսությունը պետք է սկսվի՝ նպատակ ունենալով ապահովել այլընտրանքներ բռնությանը, ձևավորել այնքան անհրաժեշտ վստահություն և ապահովել արժանապատվություն»,- գրառման 2-րդ մասով նշել է Տոյվո Կլաարը։