CHOOSE YOUR LANGUAGE
  • Որոնում Որոնում
×
Դիտումների քանակ174

Եվրանեսթում ադրբեջանական պատվիրակության բերանում լեզու դնողը դարձյալ Փաշինյանի ադրբեջանամետ հայտարարություններ են

Եվրանեսթում ադրբեջանական պատվիրակության բերանում լեզու դնողը դարձյալ Փաշինյանի ադրբեջանամետ հայտարարություններ են

Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովի սոցիալական հարցերի, կրթության, մշակույթի և քաղաքացիական հասարակության հանձնաժողովի նիստում քննարկվել է «Արևելյան գործընկերության տարածաշրջանում պատերազմական գոտում ապրող անչափահասների սոցիալական աջակցությունը և նրանց ինտեգրումը» զեկույցի վերջնական տարբերակը։ 

Ադրբեջանական պատվիրակության անդամները բողոքել են փաստաթղթի մի շարք կետերի դեմ. հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

APA-ն գրում է, որ ադրբեջանական պատվիրակությունն իր բողոքների հիմքում դրել է Հայաստանի ղեկավարի հայտարարությունները, որոնք, ինչպես տեսնում ենք, շատ ավելի ադրբեջանամետ են ու ադրբեջանապաշտպան են, քան կարծում ենք։

Որքան էլ զազրելի ու զրպարտիչ է ադրբեջանական APA-ի հրապարակումը, այնուամենայնիվ, Azg.am-ը այն ներկայացնում է ստորև, որովհետև մենք պետք է ամեն օր տեղեկանանք, թե թշնամին էլ ինչ միջոցների է դիմում նաև տեղեկատվական դաշտում, քարոզչական հարթակներում։

APA-ն գրում է.

Պատվիրակության անդամ Սոլթան Մամեդովն իր ելույթում նշել է, որ փաստաթղթի որոշ դրույթների բովանդակությունը չի ծառայում Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը։ Ադրբեջանական պատվիրակության առաջարկները հղում են անում երկու երկրների պաշտոնական մակարդակով արված հայտարարություններին և խաղաղության համաձայնագրի ստորագրման վերաբերյալ միջազգային կազմակերպությունների կողմից ընդունված փաստաթղթերին. «Ադրբեջանը դեմ է քվեարկել Սոցիալական կոմիտեի զեկույցի նախագծի բոլոր փոփոխություններին։  Այս փաստաթուղթը լիովին անարդար է և կողմնակալ։ Ուզում եմ ևս մեկ անգամ շեշտել, որ Ադրբեջանում չկա Լեռնային Ղարաբաղի վարչական շրջան, կա Ղարաբաղի տնտեսական մարզ»։

Մամեդովը հայտարարեց, որ այն կետը, թե իբր Ադրբեջանը հարձակվել է Ղարաբաղի վրա, ամբողջությամբ խեղաթյուրում է իրականությունը, և նշեց, որ Ադրբեջանը միջոցներ է ձեռնարկել միջազգայնորեն ճանաչված իր սահմաններում անօրինական ռազմական կազմավորումների դեմ։ Օկուպացիայից ազատագրված տարածքներում ՄԱԿ-ի առաքելությունների զեկույցները հաստատեցին, որ խաղաղ բնակչության նկատմամբ բռնություն չի եղել։ Միաժամանակ դա իր ելույթներից մեկում խոստովանել է նաեւ Հայաստանի վարչապետը։

Պատգամավորը նշեց, որ Ադրբեջանն աշխարհի այն երկրներից է, որն ամենաշատն է տուժել ականներից։ Սակայն տարածքների ականազերծմանը աջակցություն հայտնելու ադրբեջանական կողմի առաջարկը փաստաթղթում ներառված չէ։ «Մենք հայտարարում ենք, որ դեմ ենք քվեարկելու այս զեկույցին, որը հակասում է Հարավային Կովկասում կայունության և անվտանգության ապահովմանն ուղղված նախաձեռնություններին։ Այս փաստաթղթի անվանումը չի արտացոլում դրա բովանդակությունը»։

Ի պատասխան զեկույցի նախագիծը պատրաստած համազեկուցող Մարտին Միշելի պարզաբանման, թե իրենք փորձել են փաստաթղթի նախագծում արտացոլել գլոբալ խնդիրները, Ս. Մամեդովը նշել է, որ փաստաթղթի նախագիծը պետք է մտահոգություն արտահայտի պատերազմներից տուժած բոլոր երեխաների ճակատագրի վերաբերյալ։

Պատվիրակության անդամ Նուրլան Հասանովն իր ելույթում նշել է, որ Ադրբեջանի տարածքները 30 տարի օկուպացված են եղել, և միջազգային իրավունքի մեխանիզմները չեն աշխատել այդ օկուպացիայի հետևանքները վերացնելու ուղղությամբ։ Նա Եվրանեսթ ԽՎ անդամներին հրավիրեց Ադրբեջան, որպեսզի նրանք տեսնեն, թե ինչ ավերածություններ են կրել այս տարածքները օկուպացիայի ժամանակ։ Պատգամավորը նշել է, որ այսօր ադրբեջանական պետությունը շինարարական աշխատանքներ է իրականացնում օկուպացիայից ազատագրված տարածքներում՝ կառուցելով «խելացի գյուղեր» և «խելացի քաղաքներ»։ Հասանովը ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ օկուպացիայի տարիներին Հայաստանը 1,5 մլն ական է տեղադրել Ադրբեջանի հողերի վրա։

Պատգամավորն ընդգծեց, որ Հայաստանից բռնագաղթած ադրբեջանցիներն իրավունք ունեն վերադառնալու իրենց հողը. Հայաստանից վտարված ադրբեջանցիներին իրենց բնակության վայրեր վերադարձնելու հարցը ոչ թե տարածքային պահանջ է, այլ մարդու իրավունքների և ազատությունների խնդիր, և այդ խնդիրը պետք է լուծվի պատմական արդարության վերականգնման տեսանկյունից՝ անկախ այն բանից՝ Հայաստանը կընդունի դա, թե ոչ։ Այս տարածքներից բռնի տեղահանված հարյուր հազարավոր ադրբեջանցիներ իրավունք ունեն արժանապատվորեն և ապահով վերադառնալ այնտեղ։

Նշենք, որ ադրբեջանական պատվիրակության անդամները դեմ են քվեարկել զեկույցին։

  • Լրահոս
  • Close
Աշխարհի Եւ Միջազգային Հարաբերությունների Մասին Մեր Պատկերացումները Շարունակում Են Մնալ Մակերեսային․ Փաշինյան

17-09-2024 | 08:28

Աշխարհի եւ միջազգային հարաբերությունների մասին մեր պատկերացումները շարունակում են մնալ մակերեսային․ Փաշինյան
Տեսանյութ. Հայաստանի Եւ Վրաստանի Վարչապետերը Հանդես Են Եկել Հայտարարություններով

16-09-2024 | 18:15

Տեսանյութ. Հայաստանի և Վրաստանի վարչապետերը հանդես են եկել հայտարարություններով
Անահիտ Աստվածուհու Արձանը Տեղափոխող Շարասյունը Հասավ Պատմության Թանգարան

16-09-2024 | 16:02

Անահիտ աստվածուհու արձանը տեղափոխող շարասյունը հասավ Պատմության թանգարան
Հայոց Ցեղասպանությունը Մեծ Դեր Է Խաղացել Հայաստանի Եւ Ֆրանսիայի Պատմության Մեջ. Սեժուրնե

16-09-2024 | 12:09

Հայոց ցեղասպանությունը մեծ դեր է խաղացել Հայաստանի և Ֆրանսիայի պատմության մեջ. Սեժուրնե
«Ֆորմուլա 1-Ի» Գրան Պրին Անցկացվում Է Հայ Պատանդների Անմիջապես Ականջի Տակ. Դոմինիկ Լոուսոն

16-09-2024 | 11:31

«Ֆորմուլա 1-ի» Գրան պրին անցկացվում է հայ պատանդների անմիջապես ականջի տակ. Դոմինիկ Լոուսոն
Ե՞Րբ Է «Քաոսի Աստված» Հսկա Աստղակերպը Բախվելու Երկրին

16-09-2024 | 07:53

Ե՞րբ է «Քաոսի Աստված» հսկա աստղակերպը բախվելու Երկրին
Թույլ Չենք Տա, Որ Վրաստանն Օգտագործվի Ի Շահ Այլ Պետությունների. Վրաստանը Չի Միացել Ռդ-Ի Դեմ Պատժամիջոցներին

16-09-2024 | 07:47

Թույլ չենք տա, որ Վրաստանն օգտագործվի ի շահ այլ պետությունների. Վրաստանը չի միացել ՌԴ-ի դեմ պատժամիջոցներին
Ադրբեջանի Հետ Կոռուպցիոն Կապերի Մեջ Կասկածվող Նյու Յորքի Քաղաքապետի Գլխավոր Իրավախորհրդատուն Հրաժարական Է Տվել

16-09-2024 | 07:42

Ադրբեջանի հետ կոռուպցիոն կապերի մեջ կասկածվող Նյու Յորքի քաղաքապետի գլխավոր իրավախորհրդատուն հրաժարական է տվել
Փաշինյանը Կմեկնի Վրաստան

15-09-2024 | 17:00

Փաշինյանը կմեկնի Վրաստան
Հուսիները Մինչ Այժմ Պետք Է Իմանային, Որ Մենք Ծանր Գին Ենք Պահանջում Մեզ Վնասելու Ցանկացած Փորձի Համար

15-09-2024 | 15:41

Հուսիները մինչ այժմ պետք է իմանային, որ մենք ծանր գին ենք պահանջում մեզ վնասելու ցանկացած փորձի համար
Քանանին Եմ-Ին Խորհուրդ Է Տվել Զերծ Մնալ Թեհրանի Հասցեին Հնչեցվող Կեղծ Մեղադրանքներից

15-09-2024 | 15:04

Քանանին ԵՄ-ին խորհուրդ է տվել զերծ մնալ Թեհրանի հասցեին հնչեցվող կեղծ մեղադրանքներից
Վեհափառը Մքդ Նախկին Դատախազին Է Ներկայացրել Հայաստանի Առջև Ծառացած Անվտանգային Հիմնախնդիրները

15-09-2024 | 08:31

Վեհափառը ՄՔԴ նախկին դատախազին է ներկայացրել Հայաստանի առջև ծառացած անվտանգային հիմնախնդիրները
Կյանքից Հեռացել Է Հայտնի Դրամատուրգ, Երգիծաբան Սամվել Խալաթյանը

14-09-2024 | 18:15

Կյանքից հեռացել է հայտնի դրամատուրգ, երգիծաբան Սամվել Խալաթյանը
Տեր Վրթանես Եպիսկոպոս Աբրահամյանը Կոչ Է Արել Համախմբվել Եւ Աջակցել Բռնի Տեղահանված Արցախցիներին

14-09-2024 | 18:11

Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը կոչ է արել համախմբվել և աջակցել բռնի տեղահանված արցախցիներին
Մեդվեդևը Թույլ Է Տվել Ռուսաստանի Դաշնությանը Միջուկային Զենք Օգտագործել, Եթե «Համբերությունը Սպառվի»

14-09-2024 | 16:10

Մեդվեդևը թույլ է տվել Ռուսաստանի Դաշնությանը միջուկային զենք օգտագործել, եթե «համբերությունը սպառվի»

Նմանատիպ լուրեր

Աշխարհի եւ միջազգային հարաբերությունների մասին մեր պատկերացումները շարունակում են մնալ մակերեսային․ Փաշինյան

Լուրեր

Calendar17-09-2024

Տեսանյութ. Հայաստանի և Վրաստանի վարչապետերը հանդես են եկել հայտարարություններով

Պաշտոնական լուրեր

Calendar16-09-2024

Անահիտ աստվածուհու արձանը տեղափոխող շարասյունը հասավ Պատմության թանգարան

Լուրեր

Calendar16-09-2024

Հայոց ցեղասպանությունը մեծ դեր է խաղացել Հայաստանի և Ֆրանսիայի պատմության մեջ. Սեժուրնե

Պաշտոնական լուրեր

Calendar16-09-2024

«Ֆորմուլա 1-ի» Գրան պրին անցկացվում է հայ պատանդների անմիջապես ականջի տակ. Դոմինիկ Լոուսոն

Տարածաշրջանային լուրեր

Calendar16-09-2024

Ե՞րբ է «Քաոսի Աստված» հսկա աստղակերպը բախվելու Երկրին

Լուրեր

Calendar16-09-2024

Թույլ չենք տա, որ Վրաստանն օգտագործվի ի շահ այլ պետությունների. Վրաստանը չի միացել ՌԴ-ի դեմ պատժամիջոցներին

Միջազգային լուրեր

Calendar16-09-2024

Ադրբեջանի հետ կոռուպցիոն կապերի մեջ կասկածվող Նյու Յորքի քաղաքապետի գլխավոր իրավախորհրդատուն հրաժարական է տվել

Միջազգային լուրեր

Calendar16-09-2024