CHOOSE YOUR LANGUAGE
  • Որոնում Որոնում
×
Դիտումների քանակ500

Եվրոպական խորհրդարանն ընդունել է Ադրբեջանին դատապարտող հերթական բանաձևը

Եվրոպական խորհրդարանն ընդունել է Ադրբեջանին դատապարտող հերթական բանաձևը

Դեկտեմբերի 19-ի լիագումար նիստում, 434 կողմ, 30 դեմ, 89 ձեռնպահ ձայներով Եվրոպական խորհրդարանը  ընդունել է Ադրբեջանում քաղաքացիական հասարակության և անկախ լրատվամիջոցների շարունակական ճնշման վերաբերյալ բանաձեւ։ Այս քվեարկությանը նախորդել էր դեկտեմբերի 18-ին նույն թեմայով խորհրդարանական քննարկումը:

Եվրոպական խորհրդարանի անդամները խստորեն դատապարտում են Ալիևի վարչակարգի կողմից մամուլի ազատության և այլախոհության ճնշումը՝ կոչ անելով ԵՄ գործադիր իշխանություններին նպատակաուղղված պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ, ովքեր խախտում են մարդու իրավունքները։ Խորհրարանն առաջարկում է նաև կասեցնելն էներգետիկայի ոլորտում ռազմավարական գործընկերության մասին 2022թ․ փոխըմբռնման հուշագիրը։ Բանաձևում խորհրդարանականները պնդում են՝ Ադրբեջանը պետք է «անվերապահորեն ազատ արձակի քաղաքական դրդապատճառներով ձերբակալված իրավապաշտպաններին, լրագրողներին, քաղաքացիական և քաղաքական գործիչներին, վերացնի նրանց դեմ ուղղված բոլոր մեղադրանքները»։

Եվրոպական խորհրդարանը խստորեն դատապարտել է Ադրբեջանում քաղաքացիական հասարակության, անկախ լրատվամիջոցների և քաղաքական ընդդիմության նկատմամբ շարունակվող ճնշումները։ Բանաձևն ընդգծում է 2023 թվականից ի վեր սրացող բռնաճնշումները, որոնք հատկապես ուժեղացել են COP29 գագաթնաժողովի շուրջ և կոչ  անում անհապաղ ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին: Բանաձևը նաև ընդգծում է բանտարկյալների մարդու իրավունքների կանոնավոր խախտումը՝ ներառյալ կալանքի անմարդկային պայմանները, խոշտանգումները և կին քաղբանտարկյալների նկատմամբ նպատակաուղղված ոտնձգությունները:

Կարևորն է՝ բանաձևում հիշատակվում են 23 հայ գերիների այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի չճանաչված հանրապետության նախկին ղեկավարները, կոչ արվում անհապաղ ազատ արձակել նրանց, երկրի բոլոր քաղբանտարկյալների հետ միասին։ Դեկտեմբերի 18-ի խորհրդարանական քննարկման ժամանակ մի քանի խորհրդարանականներ բարձրացրել են հայ պատանդների հարցը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի բնիկ հայ բնակչության դեմ ուղղված ագրեսիայի և մարդու իրավունքների ոտնահարման քաղաքականությունը։ Այդ համատեքստում պատգամավոր Բերտ-Յան Ռուիսենը կարևորել է Եվրախորհրդարանի «մոտեցման փոփոխությունը» և Ադրբեջանի դեմ պատժամիջոցների ընդլայնումը, մասնավորապես, հղում անելով հայության բռնի արտաքսմանը։

Մեկ այլ խորհրդարանական՝ Մարինա Մեսուրեն հայտարարել է. «մարդու իրավունքները սիստեմատիկորեն ոտնահարվում են, Ադրբեջանը ամենավատ երկրներից մեկն է, երբ խոսքը վերաբերում է մամուլի ազատությանը, Human Rights Watch-ն արձանագրել է խոշտանգումների և նվաստացնող վերաբերմունքը բանտարկյալների նկատմամբ, ովքեր կալանավորվել են Լեռնային Ղարաբաղում գործողություններից հետո»: Խորհրդարանականը դատապարտել է «հայ հարևանների նկատմամբ բռնաճնշումների քաղաքականությունը»։

Մեկնաբանելով բանաձևը՝ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանը նշել է. «Այս բանաձևը ընդգծում է ԵՄ գործադիրի կողմից համապարփակ և արդյունավետ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտությունը՝ Ալիևի վարչակարգին հետ պահելու իր բռնաճնշումների և անարդարության քաղաքականությունից։ Ընդդիմադիր գործիչների և լրագրողների նկատմամբ աճող բռնաճնշումները և անմարդկային պայմանները, որոնցում կալանավորվում են քաղբանտարկյալները, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախկին ղեկավարները և այլ կեղծ գործերով բանտարկված հայերը, ներկայացնում են Եվրամիության հիմնարար սկզբունքների և արժեքների խախտում։ ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախումբը հանձնառու է ապահովել, որ այս արժեքները պաշտպանվեն, և մենք կշարունակենք մեր գործողություններում ընդգծել մամուլի ազատության, արդարադատության և մարդու իրավունքների միջազգային սկզբունքները մեր գործողություններում»։

ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակ

19 դեկտեմբեր 2024թ

  • Լրահոս
  • Close
Tripp-Ը Շատ Ամուր Երաշխիքներ Է Տալիս Հայաստանին․ Ամն Դեսպան

15-12-2025 | 19:41

TRIPP-ը շատ ամուր երաշխիքներ է տալիս Հայաստանին․ ԱՄՆ դեսպան
Ուկրաինայի Նատօ-Ին Չանդամակցելու Վերաբերյալ Իրավաբանորեն Պարտավորեցնող Փաստաթուղթը Բանակցությունների Անկյունաքարն Է. Պեսկով

15-12-2025 | 19:38

Ուկրաինայի ՆԱՏՕ-ին չանդամակցելու վերաբերյալ իրավաբանորեն պարտավորեցնող փաստաթուղթը բանակցությունների անկյունաքարն է. Պեսկով
Հայաստանում Շարունակվում Է Արձանագրվել Սուր Շնչառական Վարակներով Պայմանավորված Հիվանդացության Ակտիվություն

15-12-2025 | 19:35

Հայաստանում շարունակվում է արձանագրվել սուր շնչառական վարակներով պայմանավորված հիվանդացության ակտիվություն
Պատմությունը Հաստատում Է՝ Հաղթում Է Ոչ Թե Թագավորի Կամքը, Այլ՝ Եկեղեցական Կանոնականությունը Եւ Սրբագործված Ավանդությունը. Տեր Արարատ Քահանա Պողոսյան

15-12-2025 | 19:33

Պատմությունը հաստատում է՝ հաղթում է ոչ թե թագավորի կամքը, այլ՝ եկեղեցական կանոնականությունը և սրբագործված ավանդությունը. Տեր Արարատ քահանա Պողոսյան
Արդեն 3-4 Օր Է՝ Ինձ Հանգիստ Չեն Տալիս. Առնո Բաբաջանյանի Արձանի Խեղճ Քանդակագործին Էլ Այնքան Բզկտեցին, Ինֆարկտ Ստացավ, Մահացավ. Լևոն Թոքմաջյան

15-12-2025 | 13:46

Արդեն 3-4 օր է՝ ինձ հանգիստ չեն տալիս. Առնո Բաբաջանյանի արձանի խեղճ քանդակագործին էլ այնքան բզկտեցին, ինֆարկտ ստացավ, մահացավ. Լևոն Թոքմաջյան
Այսպես Թե Այնպես՝ Ապագան Գալու Է, Այլ Հարց Է, Որ Մենք, Հայերս, Այն Պետք Է Բառի Ամենալավ Իմաստով Մերը Դարձնենք. Սամվել Կարապետյան

15-12-2025 | 13:43

Այսպես թե այնպես՝ ապագան գալու է, այլ հարց է, որ մենք, հայերս, այն պետք է բառի ամենալավ իմաստով մերը դարձնենք. Սամվել Կարապետյան
Երբ Ձախողված Վարչապետը Որոշում Է Եկեղեցու «Կանոնները»

15-12-2025 | 11:40

Երբ ձախողված վարչապետը որոշում է եկեղեցու «կանոնները»
Փաշինյանը Հարձակվել Է Եկեղեցու Վրա, Որպեսզի Չբացահայտվեն Գործակալները Իշխանությունում. Խզմալյան

15-12-2025 | 11:36

Փաշինյանը հարձակվել է եկեղեցու վրա, որպեսզի չբացահայտվեն գործակալները իշխանությունում. Խզմալյան
Բելառուսի Նախագահը Թրամփի Խնդրանքիվ Ազատ Է Արձակել 123 Քաղբանտարկյալ․ Երկու Հետևություն Մեզ Համար․ Արմեն Աշոտյան

14-12-2025 | 14:43

Բելառուսի նախագահը Թրամփի խնդրանքիվ ազատ է արձակել 123 քաղբանտարկյալ․ երկու հետևություն մեզ համար․ Արմեն Աշոտյան
Ֆրանսիան Հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2025» Երգի Մրցույթում․ Հայաստանը 4-Րդ Տեղում Է

14-12-2025 | 14:41

Ֆրանսիան հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2025» երգի մրցույթում․ Հայաստանը 4-րդ տեղում է
Քամին Չի Խանգարի Այսօր Գլխավոր Տոնածառի Լույսերի Վառման Հանդիսավոր Արարողությանը

14-12-2025 | 14:37

Քամին չի խանգարի այսօր գլխավոր տոնածառի լույսերի վառման հանդիսավոր արարողությանը
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» Բկ-Ի Տնօրենը Նոր Մանրամասներ Է Հայտնել, Թե Ինչպես Է Թուրքական Շտապօգնության Մեքենան Հայտնվել Հայաստանում

14-12-2025 | 14:36

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի տնօրենը նոր մանրամասներ է հայտնել, թե ինչպես է թուրքական շտապօգնության մեքենան հայտնվել Հայաստանում
Միայն Որակյալ Կրթությունն Է, Որ Կարող Է Ձևավորել Ուժեղ, Մրցունակ Եւ Ինքնավստահ Քաղաքացիներ. Արթուր Դանիելյան

14-12-2025 | 14:35

Միայն որակյալ կրթությունն է, որ կարող է ձևավորել ուժեղ, մրցունակ և ինքնավստահ քաղաքացիներ. Արթուր Դանիելյան
Հայ Ժողովուրդը Կանգնած Է Պատմական Շրջադարձի Առաջ. Խաժակ Արքեպիսկոպոս Պարսամյան

14-12-2025 | 14:32

Հայ ժողովուրդը կանգնած է պատմական շրջադարձի առաջ. Խաժակ Արքեպիսկոպոս Պարսամյան
Քոբայրավանք Վանական Համալիրի Վերականգնման Էսքիզային Նախագիծը Համարվել Է Ընդունելի

13-12-2025 | 16:38

Քոբայրավանք վանական համալիրի վերականգնման էսքիզային նախագիծը համարվել է ընդունելի

Նմանատիպ լուրեր