CHOOSE YOUR LANGUAGE
  • Որոնում Որոնում
×
Դիտումների քանակ639

Եվրոպական խորհրդարանում անցկացվել է «COP 29-ը Բաքվում. քողարկելով էթնիկ զտումը» խորագրով խորհրդաժողովը

Եվրոպական խորհրդարանում անցկացվել է «COP 29-ը Բաքվում. քողարկելով էթնիկ զտումը» խորագրով խորհրդաժողովը

Եվրոպական խորհրդարանում նոյեմբերի 5-ին տեղի ունեցավ «COP29-ը Բաքվում. քողարկելով էթնիկ զտումը» խորագրով խորհրդաժողովը։  

Համաժողովը կազմակերպվել է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Լուկաս Ֆուրլասի և ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի համատեղ աշխատանքի արդյունքում։ 

Համաժողովի գլխավոր բանախոսներն էին «Միջազգային համագործակցություն հանուն մարդու իրավունքների» (IPHR) կազմակերպության Արևելյան Եվրոպայի, Ռուսաստանի և Հարավային Կովկասի հարցերով տնօրեն Սիմոն Պապուաշվիլին, միջազգային իրավաբան, Փարիզի փաստաբանների պալատի անդամ Կատալինա դե լա Սոտան, Ստեփանակերտից լրագրող Սիրանուշ Սարգսյանը և ԼՂ նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի որդին՝ Դավիթ Վարդանյանը։  

Լուկաս Ֆուրլասը բացման խոսքում նշեց, որ հայ ժողովրդի կողքին կանգնելը հրամայական է, և նմանատիպ միջոցառումներով ու շատ այլ քայլերով պետք է ապահովեն, որ բնապահպանական խնդիրների շուրջ քննարկումները չքողարկեն մարդու իրավունքների խախտումները։ 

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանն իր խոսքում նշեց՝ անընդունելի է, որ COP-29-ի նման մեծ մասշտաբ և համբավ ունեցող համաժողովն անցկացվի ավտորիտար երկրում, որտեղ մարդու իրավունքների հետ կապված իրավիճակն աշխարհում ամենավատերից մեկն է։ Կարապետյանի խոսքով՝ այս և նմանատիպ բոլոր նախաձեռնությունները պատուհան են, որպեսզի միջազգային ճնշումներն ակտիվանան և Ադրբեջանին ստիպեն ազատ արձակել ապօրինաբար պահվող բոլոր գերիներին։  

Բելգիայում և ԵՄ-ում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանը կարևորեց հարցի վերաբերյալ ցուցաբերվող հետևողականությունը և ընդգծեց, որ Եվրախորհրդարանը ևս շարունակական կերպով ներկայացրել է նույն պահանջները։ Բալայանը շեշտեց՝ կոչերն այլևս վերածվել են պահանջի, մնում է Եվրոպական հանձնաժողովում դրանք հստակ քայլերի վերածելը։ Դեսպանը նաև նշեց, որ Հայաստանի իշխանությունների համար ևս առաջնային հարց է գերիների անհապաղ ազատումը՝ որպես հիմք խաղաղության պայմանագրի համար։ 

«Միջազգային համագործակցություն հանուն մարդու իրավունքների» (IPHR) կազմակերպության Արևելյան Եվրոպայի, Ռուսաստանի և Հարավային Կովկասի հարցերով տնօրեն Սիմոն Պապուաշվիլին իր ելույթում նշեց, որ ադրբեջանական ուժերը ոչ միայն Լեռնային Ղարաբաղում, այլև հենց Հայաստանի ինքնիշխան տարածքում են բազմաթիվ պատերազմական հանցանքներ իրականացրել, որի  համար  հաշվետվողականություն պետք է լինի։ Պապուաշվիլին նշեց, որ տեղի ունեցած հանցագործությունները հավաքագրում և դիտարկում են Հռոմի ստատուտի 8-րդ հոդվածին համահունչ։ Բանախոսն ասաց, որ իրենց իրավաբանական թիմն այսօր աշխատում է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի հայերի բռնի տեղահանության վերաբերյալ համապարփակ հայտարարություն պատրաստելու ուղղությամբ։ 

Նրա խոսքով՝ հաշվի առնելով փաստը, որ Հայաստանը վավերացրել է Հռոմի ստատուտը, ԵՄ անդամ պետությունների համար դա լավ հնարավորություն է իրավական հիմունքներով սատարել արցախահայությանը։ Պապուաշվիլին կարծում է, որ բավական է միայն, որպեսզի երկրները նույն հարցի վերաբերյալ դիմեն միջազգային դատարան։ 

Իրավաբան Կատալինա դե լա Սոտան նշեց, որ հիասթափված է, քանի որ Ադրբեջանի գործած պատերազմական հանցագործություններից մեկ տարի անց համատարած լռություն է արցախահայության հետ տեղի ունեցածի վերաբերյալ։ Դե լա Սոտան կարևորեց նման միջոցառումների անցկացումը։ Իրավաբանի խոսքով՝ պետք է նախ իրազեկվածությունը բարձրացնել, ապա գործել իրավական տեսանկյունից։ «Մարդկության դեմ հանցագործությունների զոհերը մոռացվել են միջազգային հանրության կողմից, և մենք չենք կարող ընդունել, որ նրանք մոռացվեն նաև միջազգային արդարադատության կողմից», - իր ելույթում նշեց Կատալինա դե լա Սոտան՝ հիշեցնելով, որ միջազգային արդարադատությունը գործիք է, որը պետք է օգտագործել տեղի ունեցած հանցագործությունների վրա լույս սփռելու համար։ 

Արցախցի Սիրանուշ Սարգսյանը մի քանի ընտանիքի պատմություն փոխանցեց ներկաներին, ասաց՝ լրագրող դարձավ իրավիճակից դրդված, երբ Ադրբեջանը փակեց Լաչինի միջանցքն ու «բաց երկնքի տակ բանտարկեց» Լեռնային Ղարաբաղի բնակչությանը։ 

Սիրանուշ Սարգսյանը ներկաներին փոխանցեց ԼՂ հայերի հիասթափությունը միջազգային հանրության պահվածքի վերաբերյալ։ Նրա խոսքով՝ COP-29-ը Բաքվում անցկացնելու որոշում կայացնելով՝ միջազգային հանրությունը լեգիտիմացնում է արցախահայության հետ տեղի ունեցածը։ 

Բաքվում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի որդին՝ Դավիթ Վարդանյանը, շնորհակալություն հայտնեց բոլոր ջանքերի ու նախաձեռնությունների համար՝ ի զորակցություն ապօրինաբար Բաքվում պահվող բոլոր անձանց։ Վարդանյանը նշեց, որ իր հայրը միշտ գործունեություն է ծավալել երկխոսություն ստեղծելու շուրջ։  Նա պատմեց, որ իր հայրը տեղափոխվել է Լեռնային Ղարաբաղ՝ շատ լավ գիտակցելով բոլոր վատ սցենարների հավանականությունը, սակայն նա նախընտրել է լինել իր հայրենակիցների հետ։ 

Համաժողովի ավարտին տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ համաժողովին մասնակցող եվրախորհրդարանականները վերահաստատեցին իրենց զորակցությունը Հայաստանին և արցախահայությանը։ Նրանք ցավով արձանագրեցին, որ ԵՄ-ն այսօր քաղաքական օժանդակությունից այն կողմ չի անցնում, քանի որ գերադասում է տնտեսական հարցերը մարդու իրավունքների պաշտպանությունից։ Նշվեց, որ COP 29-ի անցկացմանը խոչընդոտել չի ստացվի, բայց պետք է օգտագործել առիթը՝ փոխանցելու բոլոր պահանջները։ 

Բանախոսներից ոմանք շեշտեցին՝ ԵՄ-ի կողմից մեծ սխալ էր Ադրբեջանի հետ գազային գործարքի մեջ մտնելը։ 

Քննարկվեց նաև արցախահայության վերադարձի հարցը։ Մասնագետների խոսքով՝ իրավական տեսակետից դա միանշանական հնարավոր է, բայց, ցավոք, դժվար է դա պատկերացնել, եթե լուրջ աշխարհաքաղաքական փոփոխություններ չլինեն։ Նշվեց, որ ամեն դեպքում պետք է շարունակել հարցը օրակարգում պահել, որքան էլ այսօր դա անհնար է թվում։ 

Համաժողովի ավարտին դեսպան Բալայանը նշեց՝ որպեսզի Ադրբեջանին պատժող և պատասխանատվության ենթարկող հստակ քայլեր ձեռնարկվեն, յուրաքանչյուր ոք ամեն օր անելիք ունի։ 

www.armenpress.am

  • Լրահոս
  • Close
Նրանք Այսօր Իրենց Հոգևոր Մահկանացուն Կնքեցին. Տեր Նշանը՝ «Յոթ Վերքում» Պատարագին Մասնակցած Սրբազանների Մասին

07-12-2025 | 17:24

Նրանք այսօր իրենց հոգևոր մահկանացուն կնքեցին. Տեր Նշանը՝ «Յոթ Վերքում» պատարագին մասնակցած սրբազանների մասին
Եղբայրական Հայ Ժողովրդի Հետ Սգում Ենք Այս Սարսափելի Ողբերգության Զոհերի Հիշատակը. Ռդ Դեսպանություն

07-12-2025 | 17:16

Եղբայրական հայ ժողովրդի հետ սգում ենք այս սարսափելի ողբերգության զոհերի հիշատակը. ՌԴ դեսպանություն
Զելենսկին Հայտնել Է, Որ Կառուցողական Հեռախոսազրույց Է Ունեցել Ամն-Ի Բանակցողների Թիմի Հետ

07-12-2025 | 17:14

Զելենսկին հայտնել է, որ կառուցողական հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ-ի բանակցողների թիմի հետ
Մի Մարդը Չի Կարող Պառակտել Մեզ Երկարաժամկետ, Հակառակության Վերջը Պետք Է Դրվի Հայաստանում․ Նարեկ Կարապետյան

07-12-2025 | 17:11

Մի մարդը չի կարող պառակտել մեզ երկարաժամկետ, հակառակության վերջը պետք է դրվի Հայաստանում․ Նարեկ Կարապետյան
Գյումրիի Յոթ Վերք Եկեղեցում Ժամերգություն Չի Կայացել, 200 Տարվա Ընթացքում Առաջին Անգամ Զանգերը Չեն Հնչել. Գոհար Մելոյան

07-12-2025 | 13:04

Գյումրիի Յոթ Վերք եկեղեցում ժամերգություն չի կայացել, 200 տարվա ընթացքում առաջին անգամ զանգերը չեն հնչել. Գոհար Մելոյան
Ավերիչ Երկրաշարժի 37-Րդ Տարելիցն Է

07-12-2025 | 13:01

Ավերիչ երկրաշարժի 37-րդ տարելիցն է
Շնորհակալություն Եմ Հայտնում Ձեզ Փաշինյանի Հետ Համատեղ Նամակի Համար, Որով Ինձ Առաջադրում Եք Նոբելյան Խաղաղության Մրցանակի. Թրամփի Նամակը՝ Ալիևին

06-12-2025 | 18:33

Շնորհակալություն եմ հայտնում ձեզ Փաշինյանի հետ համատեղ նամակի համար, որով ինձ առաջադրում եք Նոբելյան խաղաղության մրցանակի. Թրամփի նամակը՝ Ալիևին
Մենք Ադրբեջանի Տարածքային Ամբողջականությունը Ճանաչել Ենք, Որպեսզի Ինքներս Ճանաչենք Մեր Երկրի Տարածքային Ամբողջականությունը. Նիկոլ Փաշինյան

06-12-2025 | 18:31

Մենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչել ենք, որպեսզի ինքներս ճանաչենք մեր երկրի տարածքային ամբողջականությունը. Նիկոլ Փաշինյան
Հայաստանի Հասարակությունը Պատրաստ Է Ադրբեջանի Հետ Խաղաղությանը. Արմեն Գրիգորյան

06-12-2025 | 18:29

Հայաստանի հասարակությունը պատրաստ է Ադրբեջանի հետ խաղաղությանը. Արմեն Գրիգորյան
Հէց-Ի Ֆինանսական Եւ Ներդրումային Ցուցանիշները՝ Վերջին Տարիներին

06-12-2025 | 14:00

ՀԷՑ-ի ֆինանսական և ներդրումային ցուցանիշները՝ վերջին տարիներին
Հավաքվում Ենք Այսօր՝ Ժամը 20։00-Ին, «Զվարթնոց» Օդանավակայանի Vip Սրահի Դիմաց. Հայտարարություն՝ Ի Պաշտպանություն Վեհափառ Հայրապետի

06-12-2025 | 13:58

Հավաքվում ենք այսօր՝ ժամը 20։00-ին, «Զվարթնոց» օդանավակայանի VIP սրահի դիմաց. Հայտարարություն՝ ի պաշտպանություն Վեհափառ Հայրապետի
«Յոթ Վերքը Հաղթահարել Է Թուրքական Երկու Օկուպացիա, Սա՛ Էլ Կհաղթահարվի Պատվով». Շիրակի Թեմի Հոգևորականները Հայտնել Են, Որ «Կեղծ Պատարագ» Չեն Մատուցի

06-12-2025 | 13:56

«Յոթ Վերքը հաղթահարել է թուրքական երկու օկուպացիա, սա՛ էլ կհաղթահարվի պատվով». Շիրակի թեմի հոգևորականները հայտնել են, որ «կեղծ պատարագ» չեն մատուցի
Բեռլինում Մերցն Ու Փաշինյանը Կքննարկեն Հայաստանի Եւ Ադրբեջանի Միջև Խաղաղության Գործընթացը

05-12-2025 | 19:22

Բեռլինում Մերցն ու Փաշինյանը կքննարկեն Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը
Հայաստանի Եւ Ադրբեջանի Միջև Խաղաղության Համաձայնագիրը Նոր Հնարավորություններ Է Բացում․ Անտոնիո Կոշտա

05-12-2025 | 19:21

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը նոր հնարավորություններ է բացում․ Անտոնիո Կոշտա
Մենք Կարգավորել Ենք 8 Պատերազմ, Կկարգավորենք Նաև Ռուս-Ուկրաինականը. Թրամփ

05-12-2025 | 14:46

Մենք կարգավորել ենք 8 պատերազմ, կկարգավորենք նաև ռուս-ուկրաինականը. Թրամփ

Նմանատիպ լուրեր