06-12-2024 | 21:25
Էկվադորի իրավապահ մարմիններն օրինականացրել են էվթանազիան, ինչի համար նախկինում բժիշկներին սպառնում էր 10-13 տարվա ազատազրկում։
Տեղական «El Universo» օրաթերթը գրում է, որ այդ երկրի Սահմանադրական դատարանը հակասահմանադրական է ճանաչել Քրեական օրենսգրքի այն հոդվածը, որ քրեական հետապնդում եւ պատասխանատվություն էր ենթադրում էվթանազիա իրականացրած մարմնի կան անձի նկատմամբ։
«Սահմանադրական դատարանը նման եզրահանգման է եկել՝ քննելով քաղաքացի Պաոլա Ռոլդանի դիմում-հայցը։ 42-ամյա կինը, որ աստիճանաբար կորցնում էր շարժվելու կարողությունը, պատկան մարմիններին «արժանապատիվ մեռնելու» խնդրանքով էր դմել։ Դատարանը, ուսումնասիրելով Ռոլդանի դիմում-խնդրանքն ու առաջնորդվելով երկրի Սահմանադրության՝ «արժանապատիվ կյանքի իրավունքի» նորմերով, որոշել է ընդառաջել կնոջն ու բավարարել հայցը»,- գրում է պարբերականը։
Թերթը հավելում է, որ Սահմանադրական դատարանի վերոնշյալ որոշոմը նախադեպային է եւ կարող է կիրառել նմանօրինակ իրավիճակներում։