04-12-2024 | 21:56
404 Media հրատարակությունը պարզել է, որ Instagram սոցիալական ցանցը գովազդային նպատակներով լսում է յուրաքանչյուր օգտատիրոջ։ Այս փաստը խոստովանել է գովազդային ծառայությունների մատուցման հարթակի գլխավոր գործընկերներից մեկը՝ Cox Media Group-ը (CMG), որը երկար տարիներ աշխատում է Google-ի և Meta-ի հետ։
Համաձայն CMG-ի ներկայացման՝ գովազդային աշխատանքների բարելավման նպատակով՝ ծրագիրը բառացիորեն կարողանում է կարդալ օգտատիրոջ մտքերը․
• ընկերությունը հաճախորդներին առաջարկում է «ակտիվ լսել» ծառայություն.
• տարբերակը թույլ է տալիս AI-ին գաղտնալսել սմրթֆոնին մոտ կանգնած մարդկանց խոսակցությունները, ինչպես նաև՝ վերլուծել օգտատիրոջ գործողությունները ցանցում.
• Active Listening-ը ֆիքսում է ցանկացած ձայն ցանկացած սմարթֆոնի խոսափողից;
• Active Listening ալգորիթմները մեզ թույլ են տալիս հաճախորդներին տրամադրել առավել ճշգրիտ գովազդ: Օրինակ՝ «նոր շապիկի կարիք ունի» արտահայտությունից հետո նրանք տեսնում են շապիկների հասցեական գովազդի ներհոսք.
• CMG-ի հիմնական հաճախորդները՝ Google, Amazon, Meta: