24-01-2025 | 21:29
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Լաոսի մայրաքաղաք Վիենտյանում Հարավարևելյան Ասիայի ազգերի ասոցիացիայի (ASEAN) արտգործնախարարների 57-րդ հանդիպման շրջանակներում հանդիպել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ։ Այս մասին հայտնում են Թուրքիայի արտգործնախարարության աղբյուրները։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունները, տնտեսական հարցեր և էներգետիկ ոլորտում համագործակցությունը։
Նշվում է, որ քննարկման հարցերի թվում են եղել նաև ռուս-ուկրաինական պատերազմը, Գազայում վերջին զարգացումները, իրավիճակը Սիրիայում և այլ տարածաշրջանային հարցեր։