23-01-2026 | 13:30
Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում կայացավ «Մանկական Եվրատեսիլ 2025»-ը:
Ֆրանսիան առաջին հորիզոնականում է: 2-րդ հորիզոնականում է՝ Ուկրաինան , իսկ 3-րդ հերիզոնականում՝ Վրաստանը։ Հայաստանը 4-րդ տեղում է։
Հայաստանն այս տարի ներկայացրեց 12-ամյա Ալբերտ Արմենակյանն, ով ելույթ ունեցավ 05 համարի ներքո՝ «Brave Heart» երգով: Նա ստացավ 175 միավոր։
Մրցույթին այս տարի մասնակցում էր 18 երկիր՝ Մալթա, Ադրբեջան, Խորվաթիա, Սան Մարինո, Հայաստան, Ուկրաինա, Իռլանդիա, Նիդեռլանդներ, Լեհաստան, Հյուսիսային Մակեդոնիա, Մոնտենեգրո, Իտալիա, Պորտուգալիա, Իսպանիա, Վրաստան, Կիպրոս, Ֆրանսիա, Ալբանիա:
Հայաստանին 12 միավոր փոխանցեց Մալթան, Ուկրաինան, Վրաստանը, Ադրբեջանը Հայաստանին փոխանցեց 3 միավոր։ Հայաստանն իր 12 միավորը փոխանցեց Մալթային։
Մրցույթն այս տարի անցկացվեց «Միավորված երաժշտությամբ» կարգախոսի ներքո։
www.tert.am