06-12-2024 | 21:25
Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը խոսել է ԵՎՐՈ-2024- 1/8-րդ եզրափակիչի Բելգիայի դեմ հանդիպման մասին։
«Մենք պետք է պատրաստ լինենք հնարավոր 11 մետրանոց հարվածաշարին: Մենք համապատասխան տեղեկատվություն ունենք մեր հակառակորդների մասին, գիտենք նաև, թե ով ինչի է ընդունակ։ Բայց մեր առաջնային խնդիրն է այնպես անել, որ գործը չհասնի 11 մետրանոցների»,- Դեշամի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը։
Հիշեցնենք, որ Ֆրանսիա-Բելգիա հանդիպումը կկայանա այսօր՝ հուլիսի 1-ին ժամը 20։00-ին։
Armsport.am