
05-12-2023 | 18:54
«Եվրոպայի ու արտաքին գործերի նախարարությունը 5 մլն եվրո է ուղղել Հայաստանին ու Լեռնային Ղարաբաղի հայերին, ու ես որոշել եմ այդ օգնությունը բարձրացնել մինչև 7 մլն եվրո։ Մենք նաև ամրապնդել ենք մեր պաշտպանական հարաբերությունները Հայաստանի հետ ու Սյունիքում հյուպատոսություն ենք բացելու», — հայտարարել է Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննան։
Ֆրանսիան ՀՀ Սյունիքի մարզում հյուպատոսություն կբացի։
Ֆրանսիան ծրագրում է նաև ապագայում ռազմակայաններ հիմնել Հայաստանում՝ Բաքվի կողմից հնարավոր հարձակումը կանխելու և հակաօդային պաշտպանությունը բարելավելու նպատակով։