08-10-2024 | 13:49
Համացանցում զրպարտչական բովանդակության տարածումը ենթակա է իրավական հետապնդման.
Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին՝ անդրադառնալով Ֆրանսահայ բլոգեր, հեռուստալրագրող Լեո Նիկոլյանի X-ի միկրոբլոգում արված գրառմանը, թե «Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին «վիզաների անօրինական վաճառքի միջոցով յուրացրել է 35 մլն եվրո գումար»։
Դեսպանը նաև հրապարակել է տեսանյութ և գրել.
«Ծանոթացեք ադրբեջանական AzeMedia-ի աղբյուրի «ֆրանսիացի լրագրողին»։
Դեսպանի գրառմանը կից մեկնաբանություններում նշվում է, որ սա Ադրբեջանի կողմից մեղմ ակնարկ է, որ իրենց չի բավարարում X-ում ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանի տարածած բովանդակությունը: