CHOOSE YOUR LANGUAGE
  • Որոնում Որոնում
×
Դիտումների քանակ135

Ֆրանսիայի և Ադրբեջանի հարաբերությունները մտել են հերթական կտրուկ անկումային փուլ. Մարկեդոնով

Ֆրանսիայի և Ադրբեջանի հարաբերությունները մտել են հերթական կտրուկ անկումային փուլ. Մարկեդոնով

Ֆրանսիայի և Ադրբեջանի հարաբերությունները մտել են հերթական կտրուկ անկումային փուլ: Դրա մասին սոցիալական ցանցերում գրել է ռուսաստանցի քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը։

«Բայց եթե դիտորդներն արդեն ընտելացել էին ղարաբաղյան սյուժեներին, որոնք Փարիզն ու Բաքուն հակադիր կողմերի են բաժանել, Նոր Կալեդոնիայի խնդիրն արդեն  ֆրանս-ադրբեջանական ճաշացանկում «նոր ուտեստ» դարձավ: Սկսենք իրադարձությունների ընդհանուր հենքից: Նոր Կալեդոնիայում՝ Խաղաղօվկիանոսյան արշիպելագում՝ Մելանեզիայում, «բուն Ֆրանսիայից» 17 հազար կմ հեռավորության վրա, զանգվածային բողոքի ցույցեր սկսվեցին, որոնք վերաճեցին անկարգությունների։

Առիթը դարձավ մի հարցը, որը նույնքան հեռու էր կովկասյան օրակարգից, որքան «անդրծովյան տարածքը» Իլ-դե-Ֆրանս շրջանից: Նոր Կալեդոնիայում անջատողական տրամադրություններ և «ամբողջական և վերջնական ապագաղութացման» ցանկություն նախկինում էլ կային, երբ Փարիզի և Նումեայի հարաբերություններում ճգնաժամեր էին առաջացել:

Սակայն 2024 թվականի մայիսին կրակին յուղ լցրեց օրենսդրական նախաձեռնությունը, որը տեղական ընտրություններում քվեարկելու իրավունք էր տալիս բոլոր նրանց, ովքեր ավելի քան տասը տարի ապրել են Խաղաղօվկիանոսյան կղզիներում:

Նախկինում նման իրավունքով օժտված էին միայն 1998 թվականի Նումեայի համաձայնագրի՝ Նոր Կալեդոնիայի կարգավիճակի շուրջ ծավալված քաղաքական ճգնաժամին վերջ դրած ընտրական ցուցակներում ընդգրկվածները։ Տեղի բնակչությունը վախենում է «բուն Ֆրանսիայից» մարդկանց հոսքից և նրանց տնտեսական և քաղաքական ազդեցության ընդլայնումից։

Ի՞նչ կապ ունի Ադրբեջանը դրա հետ։ Հինգերորդ հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաների համոզմամբ՝ անմիջական կապ։

Բաքվում, Ֆրանսիայի ՆԳՆ ղեկավար Ժերալդ Դարմանինն ասում է, որ Նոր Կալեդոնիայում զանգվածային ցույցերի հետևում կանգնած է Ադրբեջանի ղեկավարությունը։ Բաքուն վրդովված մերժել է Փարիզի մեղադրանքները։ Մինդեռ լրագրողների ու փորձագետների ուշադրությունից չի վրիպել այն փաստը, որ վերջին տարիներին Ադրբեջանը ակտիվորեն շահարկում է հակագաղութային հռետորաբանությունը։

Կայսերական և գաղութային եղանակների հանդեպ հակվածության համար բազմիցս պատժվել է նաև Ֆրանսիական պետությունը։ «Ֆրանսիան, որը չի կարող հրաժարվել իր գաղութային քաղաքականությունից, չի հարգում ազատության ցանկությունը և Եվրոպայից դուրս ապրող ժողովուրդների իրավունքները»,- համաժողովներից մեկում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Ադրբեջանի խորհրդարանն էլ 2024 թվականի ապրիլին «Նոր Կալեդոնիա. պատմություն, ժամանակակից մարտահրավերներ և սպասվող ապագա» կարգախոսով   համաժողովէ անցկացրել։ Անշուշտ, այս միջոցառման ընթացքում Փարիզի և նրա քաղաքականության դեմ մեղադրանքներ թափվեցին, ինչպես առատության եղջյուրից: Այս իրադարձության հետ գրեթե միաժամանակ Ֆրանսիայի դեսպանը հետ է կանչվել խորհրդակցությունների համար։

Շատ առումներով Բաքուն սկսեց կիրառել նույն մարտավարությունը, ինչ Ֆրանսիան օգտագործում էր նախկինում, երբ Հինգերորդ Հանրապետության խորհրդարանը քվեարկեց Լեռնային Ղարաբաղի անկախության օգտին կամ Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառելու կոչ արեց:

Թե՛ առաջին, թե՛ երկրորդ դեպքերում կողմերը և՛ Հարավային Կովկասը, և՛ Մելանեզյան կղզիները դիտարկել են ոչ թե որպես առաջնահերթություն (էկզիստենցիալ թեմա), այլ իբրև հակառակորդի վրա ճնշում գործադրելու գործիք։ Հազիվ թե ադրբեջանական զորքերը հայտնվեն Խաղաղ օվկիանոսում։

Իսկ Ֆրանսիայի ռազմական ներկայությունը Ղարաբաղում (հատկապես 2023 թվականից հետո) գործնականում անհավանական է թվում։ Նման մոտեցմամբ ընդդիմախոսները միմյանց վարկաբեկելու համար փորձում են հայելային ռեժիմով ամեն մի հնարավորություն օգտագործել»,- գրել է փորձագետը։

  • Լրահոս
  • Close
Հայտնի Է՝ Երբ Կլինի Թրամփի Երդմնակալությունը

06-11-2024 | 20:50

Հայտնի է՝ երբ կլինի Թրամփի երդմնակալությունը
Չկա Որևէ Խաղաղության Պայմանագիր, Կա Ադրբեջանի Եւ Թուրքիայի Պահանջները Միակողմանի Բավարարելու Գործընթաց

06-11-2024 | 20:49

Չկա որևէ խաղաղության պայմանագիր, կա Ադրբեջանի և Թուրքիայի պահանջները միակողմանի բավարարելու գործընթաց
Եվրոպական Խորհրդարանում Անցկացվել Է «Cop 29-Ը Բաքվում. Քողարկելով Էթնիկ Զտումը» Խորագրով Խորհրդաժողովը

06-11-2024 | 15:38

Եվրոպական խորհրդարանում անցկացվել է «COP 29-ը Բաքվում. քողարկելով էթնիկ զտումը» խորագրով խորհրդաժողովը
Մասկը Մտադիր Է 3 Միլիարդով Գնել Cnn-Ը

06-11-2024 | 15:35

Մասկը մտադիր է 3 միլիարդով գնել CNN-ը
Նիկոլ Փաշինյանը Շնորհավորել Է Դոնալդ Թրամփին Ամն Նախագահական Ընտրություններում Գրանցած Տպավորիչ Հաղթանակի Առթիվ

06-11-2024 | 14:02

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Դոնալդ Թրամփին ԱՄՆ նախագահական ընտրություններում գրանցած տպավորիչ հաղթանակի առթիվ
Բիշքեկում Հանդիպել Են Էրդողանը Եւ Ալիևը

06-11-2024 | 13:59

Բիշքեկում հանդիպել են Էրդողանը և Ալիևը
Ես Պատրաստվում Եմ Դադարեցնել Պատերազմները. Թրամփ

06-11-2024 | 13:54

Ես պատրաստվում եմ դադարեցնել պատերազմները. Թրամփ
Ամն Մի Շարք Նահանգներում Սկսվել Է Նախագահական Ընտրությունների Քվեարկությունը

05-11-2024 | 17:54

ԱՄՆ մի շարք նահանգներում սկսվել է նախագահական ընտրությունների քվեարկությունը
Մոսկվան Չի Դրդում Երևանին Եւ Բաքվին Հապճեպ Խաղաղության Պայմանագիր Կնքել, Սակայն Ռդ-Ին Այս Գործընթացից Դուրս Մղելու Ամն-Ի Եւ Եմ-Ի Ցանկությունը Մեծացնում Է Ռիսկերը. Լավրով

05-11-2024 | 17:50

Մոսկվան չի դրդում Երևանին և Բաքվին հապճեպ խաղաղության պայմանագիր կնքել, սակայն ՌԴ-ին այս գործընթացից դուրս մղելու ԱՄՆ-ի և ԵՄ-ի ցանկությունը մեծացնում է ռիսկերը. Լավրով
Հայաստանն Ադրբեջանին Է Ուղարկել Խաղաղության Պայմանագրի Տեքստը

05-11-2024 | 13:30

Հայաստանն Ադրբեջանին է ուղարկել խաղաղության պայմանագրի տեքստը
Սրբուհի Գալյանը Նշանակվեց Արդարադատության Նախարար

05-11-2024 | 13:29

Սրբուհի Գալյանը նշանակվեց Արդարադատության նախարար
Ամն-Ում Կարող Է Քվեարկել Ավելի Քան Մեկ Միլիոն Հայ. Ո՞Ւմ Են Նրանք Տալու Իրենց Ձայնը Լեռնային Ղարաբաղի Կորստից Հետո

05-11-2024 | 11:49

ԱՄՆ-ում կարող է քվեարկել ավելի քան մեկ միլիոն հայ. ո՞ւմ են նրանք տալու իրենց ձայնը Լեռնային Ղարաբաղի կորստից հետո
Եվրախորհրդարանի 52 Պատգամավորներ Պահանջում Են Հայ Գերիների Ազատ Արձակում

05-11-2024 | 11:40

Եվրախորհրդարանի 52 պատգամավորներ պահանջում են հայ գերիների ազատ արձակում
Բելգիայում Հհ Դեսպանը Սպառնալիքներ Է Ստացել. Հաստատում Է Ագն-Ը

05-11-2024 | 11:39

Բելգիայում ՀՀ դեսպանը սպառնալիքներ է ստացել. հաստատում է ԱԳՆ-ը
Ամն Նախագահական Թեկնածուներից Որևէ Մեկը Չի Վաստակել Հայ Դատի Ամերիկայի Հանձնախմբի Աջակցությունը. Հայտարարություն

04-11-2024 | 18:45

ԱՄՆ նախագահական թեկնածուներից որևէ մեկը չի վաստակել Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի աջակցությունը. հայտարարություն