09-09-2024 | 11:20
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ջերալդ Դարմանինը պահանջել է գիշերը դադարեցնել հասարակական տրանսպորտի աշխատանքը երկրում տիրող անկարգությունների պատճառով։
Դարմանինը Ֆրանսիայի բոլոր պրեֆեկտուրաներին խնդրել է ժամը 21։00-ից (Երևանի ժամանակով 23։00-ից) դադարեցնել բոլոր ավտոբուսների և տրամվայների աշխատանքը։
Ֆրանսիական լրատվամիջոցները հայտնել են, որ տրանսպորտը կարող է հասանելի չլինել արդեն հուլիսի 1-ի գիշերը։
Ֆրանսիայում զանգվածային անկարգությունները սկսել են այն բանից հետո, երբ Փարիզի Նանտեր արվարձանում ոստիկանը կրակել ու սպանել է Mercedes մեքենա վարող 17-ամյա դեռահասին, որը հրաժարվել է ենթարկվել իրավապահների պահանջներին։
Դատարանը կրակողին կալանավորելու որոշում է կայացրել։
Հունիսի 30-ի գիշերը բերման է ենթարկվել ավելի քան 660 քաղաքացի։ Բերման ենթարկվածների առնվազն մեկ երրորդը երիտասարդներ և անչափահասներ են։