
09-02-2025 | 12:32
Ֆրանսիայի վարչապետ Էլիզաբեթ Բորնը հրաժարական է տվել։ Այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։
Ավելի վաղ ֆրանսիական լրատվամիջոցները գրել էին, որ Բորնի հրաժարականի հարցը քննարկվում է ոչ պոպուլյար բարեփոխումների պատճառով Ֆրանսիայի կառավարության վարկանիշի անկման ֆոնին։
Մակրոնը ընդունել է հրաժարականը և շնորհակալություն է հայտնել Բորնին՝ վարչապետի պաշտոնում նրա կատարած աշխատանքի համար։
62-ամյա Էլիզաբեթ Բորնը Ֆրանսիայի կառավարության երկրորդ կին ղեկավարն է։