CHOOSE YOUR LANGUAGE
  • Որոնում Որոնում
×
Դիտումների քանակ199

Ֆրանսիայում թողարկվել են Միսաք Մանուշյանին և Շառլ Ազնավուրին նվիրված նամականիշներ

Ֆրանսիայում թողարկվել են Միսաք Մանուշյանին և Շառլ Ազնավուրին նվիրված նամականիշներ

Փետրվարի 27-ին Ֆրանսիայի փոստային ընկերության կենտրոնական գրասենյակում (Carrée d’Encre) մեծարվեց հայազգի երկու խոշոր գործիչների՝ Դիմադրության շարժման հերոս Միսաք Մանուշյանի և աշխարհահռչակ երգիչ Շառլ Ազնավուրի հիշատակը՝ նրանց նվիրված նամականիշների թողարկման հանդիսավոր արարողության շրջանակներում։ Հայտնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից:

Միջոցառմանը ներկա էին և բացման խոսքով հանդես եկան Ֆրանսիայի սենատի փոխնախագահ Պիեռ Ուզուլիասը, Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոմլաջյանը, Ֆրանսիայի ԱԳՆ Մայրցամաքային Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի վարչության տնօրեն Բրիս Ռոքֆոյը, Ֆիլապոստի խմբի եվրոպական և միջազգային հարցերով տնօրեն Ժան-Պոլ Ֆորսըվիլը, Ֆիլապոստի տնօրեն Պոլ Դվորկինը, Միսաք Մանուշյանի եղբոր թոռնուհին՝ Կատյա Գիրակոսյանը և Շառլ Ազնավուրի որդին՝ Միշա Ազնավուրը։  

Դեսպան Տոլմաջյանն, իր խոսքում երախտագիտություն հայտնելով Ֆրանսիայի փոստային ընկերությանը Միսաք Մանուշյանին և Շառլ Ազնավուրին նվիրված նամականիշերի թողարկման համար, ընդգծեց հայազգի երկու ականավոր գործիչների կարևոր դերակատարությունը հայ-ֆրանսիական հազարամյա բարեկամության ամրապնդման գործում։

Միսաք Մանուշյանին նվիրված չորս նամականիշ ներառող հավաքածուն (Collector timbre) Ֆրանսիայի փոստային ընկերությունը թողարկել է Դիմադրության շարժման հերոսի աճյունը Ֆրանսիայի Պանթեոնում՝ ֆրանսիացի մեծագույն գործիչների կողքին ամփոփելու իրադարձության կապակցությամբ՝ Ֆրանսիայում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ և վերջինիս հետ սերտ համագործակցությամբ։ Հավաքածուն թողարկվել է 8000 օրինակով։ 

Միջոցառման շրջանակներում կայացավ Շառլ Ազնավուրին նվիրված նամականիշի պատկերի ներկայացման հանդիսավոր արարողությունը։ Պատկերի հեղինակը ծագումով վիետնամցի նկարիչ Հոմ Նգույենն է, իսկ նրա ստեղծագործության հիմքում՝ ֆրանսահայ անվանի լուսանկարիչ Ռոժե Կասպարյանի կողմից արված Շառլ Ազնավուրի լուսանկարը։ Նամականիշի պաշտոնական թողարկումը՝ շուրջ 600 000 օրինակով, նախատեսված է մայիսին՝ երգչի 100-ամյա հոբելյանի կապակցությամբ։ 

Արարողությանը ներկա էին խորհրդարանականներ, հասարակական և քաղաքական գործիչներ, ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչներ։

  • Լրահոս
  • Close
Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի  Աշխատակիցներն Այցելել Են Բաքվում Ապօրինաբար Պահվող Հայ Գերիներին. Apa

06-12-2024 | 21:25

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի  աշխատակիցներն այցելել են Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիներին. APA
Լուկաշենկոն Խնդրել Է «Օրեշնիկ» Տեղակայել Բելառուսի Տարածքում. Պուտինը Համաձայնել Է

06-12-2024 | 21:23

Լուկաշենկոն խնդրել է «Օրեշնիկ» տեղակայել Բելառուսի տարածքում. Պուտինը համաձայնել է
Բոլորը Վերջապես Համոզվեցին, Որ Վրացական Պետությունն Ուժեղ Է. Կոբախիձե

06-12-2024 | 21:21

Բոլորը վերջապես համոզվեցին, որ վրացական պետությունն ուժեղ է. Կոբախիձե
Նատօ-Ի Նոր Գլխավոր Քարտուղարը Պետք Է Պատասխանատվություն Կրի Սպառնալիքների Համար, Որ Տարածել Է Աշխարհում

06-12-2024 | 15:32

ՆԱՏՕ-ի նոր գլխավոր քարտուղարը պետք է պատասխանատվություն կրի սպառնալիքների համար, որ տարածել է աշխարհում
Վրաստանի Հաջորդ Նախագահին Ո՛Չ Ժողովուրդն Է Ընտրելու, Ո՛Չ Խորհրդարանը

06-12-2024 | 15:25

Վրաստանի հաջորդ նախագահին ո՛չ ժողովուրդն է ընտրելու, ո՛չ խորհրդարանը
Իրականության Զգացողությունը Կորցրած Երկիր Հայաստանս

06-12-2024 | 13:40

Իրականության զգացողությունը կորցրած երկիր Հայաստանս
Միրզոյանը Հայտարարել Է, Որ Քաղաքական Կամքի Պարագայում Հայաստանի Եւ Ադրբեջանի Միջև Խաղաղության Պայմանագիրը Կարող Է Արագորեն Վերջնականացվել Եւ Ստորագրվել

06-12-2024 | 13:03

Միրզոյանը հայտարարել է, որ քաղաքական կամքի պարագայում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը կարող է արագորեն վերջնականացվել և ստորագրվել
Մակրոնը Հայտարարել Է, Որ Կշարունակի Նախագահել Մինչև Իր Լիազորությունների Ավարտը

06-12-2024 | 13:01

Մակրոնը հայտարարել է, որ կշարունակի նախագահել մինչև իր լիազորությունների ավարտը
Վրաց Ժողովուրդը Դուրս Է Գալիս Փողոց՝ Պաշտպանելու Ժողովրդավարությունը Եւ Եվրոպական Արժեքները

06-12-2024 | 12:58

Վրաց ժողովուրդը դուրս է գալիս փողոց՝ պաշտպանելու ժողովրդավարությունը և եվրոպական արժեքները
Պատմական Փաստերի Խեղաթյուրումը Բաքվում Կայացած Հակահայկական Համաժողովում

05-12-2024 | 19:53

Պատմական փաստերի խեղաթյուրումը Բաքվում կայացած հակահայկական համաժողովում
Պուտինը Պատմել Է, Որ Դեռ Երկար Տարիներ Ինքն Է Կանխորոշելու Ռուսաստանի Ճակատագիրը

05-12-2024 | 19:49

Պուտինը պատմել է, որ դեռ երկար տարիներ ինքն է կանխորոշելու Ռուսաստանի ճակատագիրը
Հայկական Կողմը Համաձայնություն Տվել Է Արարատ Միրզոյանի Եւ Ջեհյուն Բայրամովի՝ Բլինկենի Միջնորդությամբ Հանդիպմանը. Ագն

05-12-2024 | 19:36

Հայկական կողմը համաձայնություն տվել է Արարատ Միրզոյանի և Ջեհյուն Բայրամովի՝ Բլինկենի միջնորդությամբ հանդիպմանը. ԱԳՆ
Արգիշտի Մեխակյանը Նշանակվեց Արմավիրի Մարզպետ

05-12-2024 | 14:06

Արգիշտի Մեխակյանը նշանակվեց Արմավիրի մարզպետ
Բլինքենը Հայտարարում Է «Վրացական Երազանքի» Դեմ Լրացուցիչ Պատժամիջոցների Մասին

05-12-2024 | 12:38

Բլինքենը հայտարարում է «Վրացական երազանքի» դեմ լրացուցիչ պատժամիջոցների մասին
Հայաստանը «Պետք» Է Բանակցություններ Սկսի «Արևմտյան Ադրբեջանական» Համայնքի Հետ. Ալիև

05-12-2024 | 12:36

Հայաստանը «պետք» է բանակցություններ սկսի «արևմտյան ադրբեջանական» համայնքի հետ. Ալիև

Նմանատիպ լուրեր