
13-06-2025 | 12:45
Այսօր նշում ենք հայ կինոյի մեծ վարպետներից մեկի՝ ռեժիսոր, դերասան և մշակութային գործիչ Ֆրունզե Դովլաթյանի ծննդյան օրը։ Նա ոչ միայն մի ամբողջ դարաշրջան է մարմնավորում հայ կինոյում, այլև կենդանի վկայությունն է արվեստի՝ հոգի ձևավորելու ուժի։
Կենսագրություն, որ վերածվել է սցենարի
Ֆրունզե Դովլաթյանը ծնվել է 1927 թվականի մայիսի 26-ին, Գյումրիում։ Մանկուց թատերարվեստի և գրականության սիրահար էր, ինչը հետագայում դարձավ նրա ստեղծագործական ուղու անկյունաքարը։ Սովորել է Մոսկվայի կինեմատոգրաֆիայի համառուսական ինստիտուտում (ВГИК), որտեղ և ձևավորվել է իր ռեժիսորական մտածողությունը՝ հիմնված հոգեբանական խորության, կերպարների նրբանկատ նկարագրության և ազգային ոգու շնչով։
Ֆրունզե Դովլաթյանը՝ հայ մեծագույն կինոռեժիսորը, նկարահանեց՝ ընդամենը՝ ինը՝ լիամետրաժ կինոկար, որոնք բոլորը ենթարկվել են գրաքննության, անողոք կրճատվել և, գաղափարապես, խմբագրվել։
Ռեկորդակիրը՝ Պերճ Զեյթունցյանի սցենարով նկարահանված «Երևանյան օրերի խրոնիկան» է, որ կրճատվել է 45 րոպե, առավել հետաքրքրականը. «Սարոյան եղբայրները», բարձր որոշումով. Ավելացվել են «գաղափարապես ճիշտ» դրվագներ։
Այս ամենով հանդերձ, Դովլաթյանի կինոարվեստը մեր ազգային հպարտությունն է, մեր պարծանքը, կինոյում մեր բարձրակարգը նվաճումը։ Ֆրունզե Դովլաթյանը՝ 1950 թ., 23 տարեկանում, արժանացավ Ստալինյան մրցանակի՝ «Այս աստղերը մերն են» ներկայացման գլխավոր դերակատատարման համար։ Ստացավ դիպլոմը, որ ստորագրել էր անձամբ «ժողովուրդների առաջնորդը» այն ժամանակ, երբ նման պատվի չէին արժանացել ո՛չ Վահրամ Փափազյանը, ո՛չ էլ Հրաչյա Ներսիսյանը և ընդհանրապես ոչ մեկը մեր թատրոնի և կինոյի գործիչներից։
Որոշել էին՝ պետք է երիտասարդ մեկը պարգևատրվի։
Կինոյի ռիթմով՝ դեպի անմահություն
«Բարև, ես եմ»
1963 թ. Ֆրունզե Դովլաթյանը՝ վերադառնում է հայրենիք ու հրավիրվում աշխատանքի «Հայֆիլմ» կինոստուդիա։ Մինչ այդ, նա Մոսկվայում ստացել է փայլուն մասնագիտական կրթությում, աշխատել որպես ասիստենտ աշխարհահռչակ ռեժիսոր Սերգեյ Գերասիմի մոտ «Խաղաղ Դոնը» ֆիլմում և իր համարկուրսեցի Լև Միրսկու հետ նկարհանել կինոյի աշխարհում մեծ ճանաչում ունեցող «Մեր քաղաքի առավոտը» վավերագրական և «Դիմա» Գորինիի կարիերան» ու «Առավոտյան գնացքներն» ու գեղարվեստական կինոֆիլմերը, որոնցից առաջինը նշանավոր Վլադիմիր Վիսոցկու առաջին երևելի աշխատանքն էր կինոյում։
Ֆրունզե Դովլաթյանի ամենանշանավոր աշխատանքներից է «Բարև, ես եմ» ֆիլմը (1966), որը խորհրդանշական եղավ ոչ միայն նրա կարիերայի, այլև ողջ հայկական կինոյի համար։ Այս ֆիլմով Դովլաթյանը բարձրացրեց ազգային կինոն միջազգային հարթակ՝ նոմինացվելով Կաննի միջազգային կինոփառատոնին։
«Բարև, ես եմ»-ը դարձավ խորհրդային ժամանակաշրջանի կինոյում հոգեբանական-փիլիսոփայական կինոարտահայտության բարձրակետ։
Նա նաև նկարահանել է այլ նշանակալից ֆիլմեր, այդ թվում՝ «Երևանյան օրերի խրոնիկա», «Սարոյան եղբայրները», «Կարոտ», որոնցում մշտապես առկա է մարդու ներաշխարհը բացահայտելու ձգտումը։ Դովլաթյանի հերոսները մենախոսության, ներքին պայքարի և ինքնաճանաչման միջով են անցնում՝ դառնալով ժամանակի հոգևոր հայելին։
Մշակույթի արթնացնող ձայնը
Բացի իր կինեմատոգրաֆիական գործունեությունից, Ֆրունզե Դովլաթյանը եղել է Թեքեյան մշակութային միության նախագահը, մի կառույց, որն ունի կարևոր դեր ազգային ինքնության պահպանման և սփյուռքի հայության միավորման գործում։ Նրա առաջնորդության տարիներին կազմակերպվեցին բազմաթիվ գրական երեկոներ, կինոցուցադրություններ, թատերական բեմադրություններ, որոնք միավորեցին հայկական սփյուռքի տարբեր սերունդների։
Նա այն եզակի մշակութային գործիչներից էր, ով արվեստին նայում էր ոչ միայն որպես գեղեցիկի արտահայտման ձև, այլ նաև որպես ազգային պատասխանատվության ուղի։
1995 թ. «Գյուտերից» մեկը՝ «Շամիրամ» կազմակերպություն էր, իր փայլուն «օրիորդական» կազմով, որը ստեղծվեց ընտրություններից մի քանի օր առաջ ոստիկանության աջակցությամբ։ Հեռուստատեսությամբ վերջիններիս հետ զրուցելիս Դովլաթյանը՝ պատահական թե ոչ՝ չգիտեմ, դիմեց նրան՝ անվանելով «Վարդանուշ» կազմակազմության՝ հարգելի անդամներ։
Անգամ 1995 թ «փայլուն ընտրություններից» հետո չհանգստացան. Մի ողորմելի ծաղկանկարիչ, իրեն հռչակելով՝ Թեքեյանի նախագահ, «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում հայտարարություն տպագրեց, որ Դովլաթյանն ազատված է իր իսկ կողմից ղեկավարվող Թեքեյանից։ Մեծ ռեժիսորն այդ հրապարակումից հետո կատակում էր։ «Գիտե՞ս, երկրորդ դեպքն է Հայաստանում, որ մարդուն հեռացնում են մշակութային միության կազմից։ Առաջինը Չարենցն էր՝ Գրողների միությունից։ Այնպես որ, պատիվ է»։ Դրանից հետո էլ երկար չի վերագրանցում Հայաստանի Թեքեյան մշակույթի միությունը։ Այս ամենը՝ վերջ գտավ 1996 թվականի թվականի ձմռանը , երբ ռեժիսորը բարձր մակարդակով հանդիպում ունեցավ, որ ընթացքում իրեն հիացմունք արտահայտեցին «Բարև, ես եմ»-ի կապակցությամբ, որը տեսել էին ասպիրանտային տարիների Լենինգրադում, ապա խորհուրդ տվեցին ոչ ճիշտ մարդկանց հետ շատ չզբաղվել քաղաքականությամբ՝
Հանդիպումից անմիջապես հետո «Թեքեյանը» վերագրանցվեց, բայց հաջորդեց 1997 թվականի թիվը...
Վերջաբանի փոխարեն՝ մշտական ներկայություն
Ֆրունզե Դովլաթյանը հեռացավ կյանքից 1997 թվականին, սակայն նրա ստեղծագործական ժառանգությունը շարունակում է ապրել։ Նրա ֆիլմերը ցուցադրվում են, ուսումնասիրվում են կինոդասընթացներում, իսկ կերպարները՝ մնում մեր հավաքական հիշողության մեջ։
Նա սերունդների համար դարձավ ուղեցույց՝ թե՛ կինոյի լեզվի, թե՛ մշակութային ինքնության առումով։ Ինչպես գրի առավ ինքն իր ֆիլմերից մեկում. «Արվեստը խոսում է այն ժամանակ, երբ լռում են խոսքերը»։ Իսկ Դովլաթյանի արվեստը շարունակում է խոսել։
Վերջաբանի փոխարեն Ֆրունզե Դովլաթյանի մասին ուսումնասիրությունները, լինեն մենագրություններ՝ թե լոկ պարզ հոդվածներ, վերջաբան չպետք է ունենան, քանզի տաղանդավոր արվեստագետն ապրում է երկու ժամանակի մեջ՝ իր և ապագայի։ Մեծն Դովլաթյանի ժամանակը միայն 60-ականների հիասքանչ տարինները չեն։ Նա մեր գալիք երազն է։ Ժամանակ, երբ կրկին կհպարտանանք ազգային տաղանդներով, որոնք հայ մարդուն համաշխարհային ճանաչում կբերեն, երբ հայորդու մտքի հաղթանակը կհնչի որպես ազգային արժանիք։
Դովլաթյանի ժամանակն առջևում է։