13-07-2025 | 18:35
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանն արձագանքել է տելեգրամյան ալիքներից մեկով երեկ տարածված տեղեկությանը, թե իբր տեղի է ունեցել Գագիկ Ծառուկյանի և Բագրատ Սրբազանի հանդիպումը, և Ծառուկյանը մերժել է Սրբազանի խնդրանքը՝ միանալ շարժմանը, բերելով ինչ-որ պատճառաբանություններ։
«Պաշտոնապես պետք է արձանագրեմ, որ բացառությամբ այդ «տեղեկատվության» առաջին մասի, մնացածը հորինվածք է և չի համապատասխանում իրականությանը։

Սակայն մի փոքր բացելով հանդիպման փակագծերը ասեմ, որ Բագրատ Սրբազանը Գագիկ Ծառուկյանին դիմել է օրեր առաջ բնական աղետից տուժած բնակավայրերին օգնության ձեռք մեկնելու խնդրանքով, ինչին Գագիկ Ծառուկյանը անմիջապես դրական արձագանք է տվել և շեշտել, որ անհապաղ կհանձնարարի բարեգործական հիմնադրամի աշխատակազմին կազմակերպել աջակցության տրամադրման գործընթացը։
Ի դեպ բարեգործական հիմնադրամի աշխատակազմի և թիմակիցների հետ Գագիկ Ծառուկյանի հանդիպման տեսանյութն առկա է։ Եվ վերջում, զուտ ժամանակագրորեն այդ «տեղեկատվությունը» տարածվել է այն ժամանակ, երբ ընթրիքը դեռ ընթացքի մեջ էր։ Սա ևս մի փոքր, բայց կարևոր դետալ է առ այն, որ տեղեկությունը, մեղմ ասած, լիարժեք չէ»,-գրել է Տոնոյանը։