CHOOSE YOUR LANGUAGE
  • Որոնում Որոնում
×
Դիտումների քանակ500

Գարեգին Երկրորդ կաթողիկոսը չորրորդ անգամ օրհնեց Սրբալույս Մյուռոնը

Գարեգին Երկրորդ կաթողիկոսը չորրորդ անգամ օրհնեց Սրբալույս Մյուռոնը

Այսօր՝ սեպտեմբերի 28-ին, Սուրբ Գևորգ քաջամարտիկ զորավարի հիշատակության օրը, Մայր Աթոռի Սուրբ Տրդատի բաց խորանում կատարվում է Սրբալույս Մյուռոնի օրհնություն՝ ձեռամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի։ Սրբալույս Մյուռոնի պատրաստությունը սկսվում է Մյուռոնօրհնությունից ամիսներ առաջ, երբ աշխարհի զանազան վայրերից Մայր Աթոռ են բերվում անհրաժեշտ բոլոր նյութերը:

Մյուռոնն ունի երկու էական բաղադրիչ` ձիթենու յուղ և բալասան, որոնց խառնվում է 40-ից ավելի տարբեր հոտավետ խունկերի, ծաղիկների, անուշահոտ բույսերի արմատների, ծաղկաջրերի, յուղային հյութերի և տերևների միաշաղախված հեղուկը: Այդ նյութերը, որոշակի պատրաստություն անցնելով, աղոթքներից, հոգևոր համապատասխան արարողություններից հետո լցվում են Մյուռոնի կաթսայի մեջ:

Մյուռոնօրհնությունից 40 օր առաջ անարատ ձիթենու յուղով Մյուռոնի կաթսան դրվում Ս. Էջմիածնի Մայր Տաճարի Ավագ Ս. Խորանի վրա` ծածկվելով նրբահյուս շղարշով: Վեհափառ Հայրապետի ձեռամբ օրհնվում են Մյուռոնի անհրաժեշտ բոլոր նյութերը, լցվում մեծ կաթսայի մեջ, որոնք երեք օր շարունակ կրակի վրա եփվում են:

Կրակի վրայից վերցնելուց հետո թողնում են մի քանի օր, որպեսզի չլուծված ողջ նստվածքը ցած իջնի և մնա պարզված մաքուր հեղուկը, որը քամում են մաքուր կտավով և պահում մինչև Մյուռոնօրհնության օրը: Մյուռոնի ծագումը կապվում է Քրիստոսի 12 առաքյալներից Սուրբ Թադեոսի հետ։ Հայաստան գալով՝ նա իր հետ բերած յուղով օծել է հիվանդ Աբգար թագավորին եւ բուժել նրան։ Այդ յուղն օգտագործելով՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչը պատրաստել է եւ օրհնել հայկական առաջին մյուռոնը։ Ամեն անգամ, մյուռոնօրհնության ժամանակ, հին մյուռոնը խառնում են նորին՝ անցյալի, ներկայի եւ ապագայի կապն ապահովելով:

Հայկական մյուռոնը տարբերվում է բոլոր մյուս եկեղեցիների օրհնած յուղերից. հայերի համար մյուռոնը պարզ յուղ չէ, այն մեր ազգային, քրիստոնեական կնիքն է։ Աշխարհասփյուռ հայությունը, որտեղ էլ լինի, իր ճակատին կրում է Սուրբ Էջմիածնում օրհնված մյուռոնը եւ սա միավորիչ, շաղախող ուժ ունի։ Մյուռոնին դիպչել թույլատրվում է միայն քահանայական ձեռնադրություն եւ օծում ունեցող անձանց։ Հավատացյալները մյուռոնից «մի մասնիկ» կարող են ունենալ հունվարի 6-ին՝ մասնակցելով ջրօրհնեքի արարողությանը եւ վերցնելով օրհնված ջուր, որի մեջ հեղվում է նաեւ սրբալույս մյուռոն։

Բացի այդ, կյանքում մեկ անգամ՝ մկրտության ժամանակ, մյուռոնով դրոշմվում են մկրտվողի մարմնի 9 մասերը։ Մյուռոնով օծում են նաեւ եկեղեցու հիմքի խաչապատկեր սալիկները, եկեղեցու դուռը, զանգը, գմբեթի խաչը, սուրբ խորանը, մկրտության ավազանը, սրբապատկերները։ Մյուռոնն օգտագործվում է նաեւ հոգեւորականների՝ քահանաների, եպիսկոպոսների եւ կաթողիկոսների ձեռնադրության ժամանակ։ Հավատացյալները համբուրում են հոգեւորականի աջը, որովհետեւ այն օծված է սուրբ Մյուռոնով։ Մյուռոնի օրհնությունը վերապահված է Ամենայն Հայոց կաթողիկոսին։ Մյուռոնօրհնության օրը Վեհափառը, հոգեւոր դասի ուղեկցությամբ, «Խորհուրդ խորին» շարականի երգեցողության եւ Մայր Տաճարի զանգերի ղողանջների ներքո, գալիս է դեպի Բաց խորան։ Նրան ուղեկցում են 12 արքեպիսկոպոսներ եւ եպիսկոպոսներ, որոնք բերում են մյուռոնի օրհնության համար անհրաժեշտ 3 սրբությունները՝ Քրիստոսի խաչափայտի մասունքով խաչը, Սուրբ Գեղարդը եւ Սուրբ Գրիգոր Լուսավորչի Աջը, ինչպես նաեւ այլ կարեւոր սրբություններ։ Մյուռոնի հրաշագործ զորության մասին բազմաթիվ պատմություններ կան՝ դարերից եկող եւ մերօրյա: Հայ առաքելական եկեղեցին Մյուռոնօրհնեք է կազմակերպում, ավանդաբար, 7 տարին մեկ անգամ:

Վերջին անգամ, սակայն, Մյուռոնօրհնեք է եղել 9 տարի առաջ՝ 2015 թվականին: Յուրաքանչյուր կաթողիկոսի երազանքն է եղել գոնե մեկ անգամ Մյուռոն օրհնել։ Բայց եղել են հայրապետներ, որոնք տարբեր պատճառներով սրբալույս Մյուռոնի օրհնություն չեն կատարել։ Օրինակ, Մատթեոս Բ Կոստանդնուպոլսեցի Իզմիրլյան կաթողիկոսն իր կարճ գահակալության ընթացքում չի հասցրել Մյուռոն օրհնել, քանի օր 1909 թվականին նշանակված արարողությունը հետաձգվել է Կովկասում բռնկված խոլերայի պատճառով։ Խորեն Ա Մուրադբեկյան եւ Գեւորգ Չորեքչյան կաթողիկոսները նույնպես հնարավորություն չեն ունեցել Մյուռոն օրհնել՝ խորհրդային կարգերի պատճառով։ Սակայն 29 տարվա դադարից հետո՝ 1955 թվականին, նորընտիր Վազգեն Առաջին կաթողիկոսը կատարել է իր առաջին Մյուռոնօրհնությունը։ Գահակալության ընթացքում նա եւս 5 անգամ օրհնել է մյուռոնը, այդ թվում՝ 1991 թվականին. նորանկախ Հայաստանի հանրապետության առաջին Մյուռոնը Վազգեն կաթողիկոսն անվանել է «անկախության»։ Նրան հաջորդած Գարեգին Առաջին կաթողիկոսը մեկ անգամ՝ 1996 թվականի սեպտեմբերին է օրհնել մյուռոն ու այն անվանել «վերածնության»։ Հաջորդ մյուռոնօրհնությունը ոչ թե 7, այլ 5 տարի անց էր՝ 2001 թվականին՝ քրիստոնեությունը Հայաստանում պետական կրոն հռչակելու 1700-ամյակին։ Արարողությունը կատարել է Գարեգին Երկրորդ կաթողիկոսը։ Անցած տարի նախատեսված մյուռոնօրհնեքի արարողությունը հետաձգվեց՝ արցախյան սեպտեմբերյան պատերազնով, ապա Արցախի անկման եւ արցախցիների բռնի տեղահանությամբ պայմանավորված: Այսօր Գարեգին Երկրորդ կաթողիկոսը 4-րդ անգամ կօրհնի սրբալույս յուղը։

 

  • Լրահոս
  • Close
Փաշինյանը Հանրային Հեռուստատեսությունը Վերածել Է Իր Անձնական Դուքյանի, Ստեղծել Է Արգելված Քաղաքական Գործիչների «Սև Ցուցակներ»․ Զուրաբյան

22-01-2026 | 16:01

Փաշինյանը Հանրային հեռուստատեսությունը վերածել է իր անձնական դուքյանի, ստեղծել է արգելված քաղաքական գործիչների «սև ցուցակներ»․ Զուրաբյան
Հարկ Չկա Կեղծ Մեղադրանքներով Փորձել Ձախողել Ժողովի Գումարումը Արտերկրում, Երբ Ակնհայտ Են Եկեղեցականության Հանդեպ Հհ-Ում Տարատեսակ Բռնաճնշումները. Մայր Աթոռ

22-01-2026 | 16:00

Հարկ չկա կեղծ մեղադրանքներով փորձել ձախողել ժողովի գումարումը արտերկրում, երբ ակնհայտ են եկեղեցականության հանդեպ ՀՀ-ում տարատեսակ բռնաճնշումները. Մայր Աթոռ
Հհ Կառավարությունը Հավանություն Է Տվել Խաղաղության Խորհրդի Կանոնադրության Ստորագրման Առաջարկությանը

22-01-2026 | 13:34

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել Խաղաղության խորհրդի կանոնադրության ստորագրման առաջարկությանը
«Մնալ Մարդ». Հենրիխ Մխիթարյանը Երկրպագուներին Հայտնել Է Ամենասպասված Լուրը

22-01-2026 | 13:33

«Մնալ մարդ». Հենրիխ Մխիթարյանը երկրպագուներին հայտնել է ամենասպասված լուրը
Ամն-Ն Նատօ-Ից Ոչինչ Չի Ստացել՝ Բացի Եմ-Ին Խորհրդային Միությունից Եւ Հիմա՝ Ռդ-Ից Պաշտպանելուց, Եւ Այժմ Այն Ինչ Մեզ Պետք Է, Դա Գրենլանդիան Է. Թրամփ

22-01-2026 | 11:23

ԱՄՆ-ն ՆԱՏՕ-ից ոչինչ չի ստացել՝ բացի ԵՄ-ին Խորհրդային Միությունից և հիմա՝ ՌԴ-ից պաշտպանելուց, և այժմ այն ինչ մեզ պետք է, դա Գրենլանդիան է. Թրամփ
Ոչ Մի Կալանք, Ոչ Մի Բռնաճնշում Եւ Ոչ Մի Նիկոլ Չի Կարող Շեղել Մեզ Մեր Ընթացքից․ Դավիթ Համբարձումյան

22-01-2026 | 11:22

Ոչ մի կալանք, ոչ մի բռնաճնշում և ոչ մի Նիկոլ չի կարող շեղել մեզ մեր ընթացքից․ Դավիթ Համբարձումյան
Ադրբեջանում Առնո Բաբաջանյանի Երաժշտությունն Անվանել Են «Բաքվի Բանահյուսություն»․ Արա Բաբաջանյանը Դիմել Է Իրավաբաններին

22-01-2026 | 11:21

Ադրբեջանում Առնո Բաբաջանյանի երաժշտությունն անվանել են «Բաքվի բանահյուսություն»․ Արա Բաբաջանյանը դիմել է իրավաբաններին
Ակնհայտ Է Բոլորիս Համար, Որ Այս Ամբողջ Գործընթացը Նպատակ Ունի Ապահովել Ադրբեջանի Անխափան Եւ Առանց Խոչընդոտների Կապը Հայաստանի Տարածքով Դեպի Նախիջևան․ Օսկանյան

22-01-2026 | 11:20

Ակնհայտ է բոլորիս համար, որ այս ամբողջ գործընթացը նպատակ ունի ապահովել Ադրբեջանի անխափան և առանց խոչընդոտների կապը Հայաստանի տարածքով դեպի Նախիջևան․ Օսկանյան
«Տիրադավ Եպիսկոպոսներ, Ծնկաչոք Ապաշխարե՛Ք Աստծո Առաջ». Հայոց Եկեղեցու Պահպանության Համահայկական Խորհրդի Նախագահ Հարություն Աղա-Սարգսյանի Հայտարարությունը

22-01-2026 | 11:18

«Տիրադավ եպիսկոպոսներ, ծնկաչոք ապաշխարե՛ք Աստծո առաջ». Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհրդի նախագահ Հարություն Աղա-Սարգսյանի հայտարարությունը
Նարեկը Հացադուլից Զատ, Առողջական Խնդիրներ Ունի, Մեկ Շաբաթ Է՝ Սպասում Ենք Նարեկին Հիվանդանոց Տեղափոխելու Հարցի Լուծման. Աստղիկ Մաթևոսյան

22-01-2026 | 11:17

Նարեկը հացադուլից զատ, առողջական խնդիրներ ունի, մեկ շաբաթ է՝ սպասում ենք Նարեկին հիվանդանոց տեղափոխելու հարցի լուծման. Աստղիկ Մաթևոսյան
Ուժեղ Հայաստան Հնարավոր Կլինի, Երբ Ունենանք Հզոր Տնտեսություն. Սամվել Կարապետյանի 5 Քայլերը՝ Դեպի Ուժեղ Հայաստան. Գոհար Մելոյան

21-01-2026 | 14:07

Ուժեղ Հայաստան հնարավոր կլինի, երբ ունենանք հզոր տնտեսություն. Սամվել Կարապետյանի 5 քայլերը՝ դեպի ուժեղ Հայաստան. Գոհար Մելոյան
Հիվանդանոցում Հանդիպեցի Միքայել Սրբազանի Հետ. Նրա Մտահոգությունն Ու Ասելիքը Վերաբերում Է Երկրում Ստեղծված Ծանր Իրավիճակին Եւ Ապագային. Աբրահամյան

21-01-2026 | 14:05

Հիվանդանոցում հանդիպեցի Միքայել Սրբազանի հետ. նրա մտահոգությունն ու ասելիքը վերաբերում է երկրում ստեղծված ծանր իրավիճակին և ապագային. Աբրահամյան
Չեղարկել Արտերկրում Եպիսկոպոսաց Ժողով Գումարելու Որոշումը․ Փաշինյանի Օրակարգին Աջակցող Հոգևորականների Հայտարարությունը

21-01-2026 | 13:59

Չեղարկել արտերկրում Եպիսկոպոսաց ժողով գումարելու որոշումը․ Փաշինյանի օրակարգին աջակցող հոգևորականների հայտարարությունը
Արդարադատության Նախարարությունից Հավատացնում Են, Թե Նիկոլ Փաշինյանը Դատավորների Ընտրության Կամ Նշանակման Որևէ Փուլում Իրավասություն, Ազդեցություն Կամ Ներգրավվածություն Չունի

21-01-2026 | 13:51

Արդարադատության նախարարությունից հավատացնում են, թե Նիկոլ Փաշինյանը դատավորների ընտրության կամ նշանակման որևէ փուլում իրավասություն, ազդեցություն կամ ներգրավվածություն չունի
Հայաստան-Ադրբեջան Կոնֆլիկտն Ավարտեցի, Աստված Էլ Կհպարտանար․ Թրամփ

21-01-2026 | 12:52

ՀԱՅԱՍՏԱՆ-ԱԴՐԲԵՋԱՆ ԿՈՆՖԼԻԿՏՆ ԱՎԱՐՏԵՑԻ, ԱՍՏՎԱԾ ԷԼ ԿՀՊԱՐՏԱՆԱՐ․ ԹՐԱՄՓ

Նմանատիպ լուրեր