19-01-2026 | 15:19
ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Վոլկեր Տուրկն ուրբաթ հայտարարել է, որ «Իսրայելի կառավարության կողմից օկուպացված Գազայի հատվածի ամբողջական ռազմական վերահսկողության ծրագիրը պետք է անհապաղ դադարեցվի»։
Հայտարարության մեջ Տուրկն ասել է. « Դա հակասում է Միջազգային դատարանի որոշմանը, որ Իսրայելը պետք է հնարավորինս շուտ դադարեցնի իր օկուպացիան՝ երկու պետությունների համաձայնեցված լուծման և պաղեստինցիների ինքնորոշման իրավունքի իրականացման համար»:
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակն այսօր առավոտյան հայտարարել է, որ Իսրայելի անվտանգության կաբինետը հաստատել է Գազա քաղաքը գրավելու ծրագիրը, ինչը նշանավորում է Իսրայելի հարձակման ևս մեկ սրացում Գազայի հատվածում։ Որոշումը կայացվել է ուրբաթ առավոտյան, այն բանից հետո, երբ Իսրայելի վարչապետը հայտարարել է, որ Իսրայելը մտադիր է ամբողջությամբ վերահսկողություն հաստատել Գազայի նկատմամբ։
www.tert.am