03-10-2024 | 18:54
Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև ժամանակավոր հրադադարը կարող է երկարաձգվել ևս երկու օրով. հայտարարել է Եգիպտոսի նախագահի ավագ խորհրդական Դիյա Ռաշվանը։
Նրա խոսքով՝ Կահիրեն և Դոհան շատ մոտ են Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև գործող հրադադարի երկօրյա ժամկետի երկարաձգմանը։
Հաղորդվում է, որ հրադադարը երկու օրով երկարացնելու դեպքում ՀԱՄԱՍ-ը կազատի 20 իսրայելցի պատանդի, իսկ իսրայելական կողմը՝ 60 պաղեստինցու։