03-10-2024 | 18:54
Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը կիրակի հայտարարել է, որ Ռուսաստանը «տեղեկատվական պատերազմ» է մղում, որի նպատակը Գերմանիայի ներսում պառակտում ստեղծելն է․ սա նրա առաջին արձագանքն է գերմանացի բարձրաստիճան զինվորականների հանդիպման աուդիո ձայնագրությունը Ռուսաստանում հրապարակելուն, հայտնում է Reuters-ը։
Ռուսական լրատվամիջոցները ուրբաթ օրը հեռախոսազրույցի 38 րոպեանոց ձայնագրություն են հրապարակել, որտեղ լսվում էր, թե ինչպես են գերմանացի սպաները քննարկում Ուկրաինայի համար անհրաժեշտ զենքերը և Կիևի հնարավոր հարվածը Ղրիմի կամրջին, ինչը դրդել էր ռուս պաշտոնյաներին բացատրություն պահանջել:
Շաբաթ օրը Գերմանիան դա անվանեց «գաղտնալսման ակնհայտ ակտ» և աացլ, որ հետաքննություն անցկացնում:
«Միջադեպը շատ ավելին է, քան պարզապես խոսակցություն գաղտնալսելը և հրապարակելը... Դա (ՌԴ նախագահ Վլադիմիր) Պուտինի կողմից մղվող տեղեկատվական պատերազմի մի մասն է, - կիրակի օրը հայտարարել է պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը։- Սա հիբրիդային ապատեղեկատվական գրոհ է։ Խոսքը պառակտման մասին է: Սա մեր միասնությունը խախտելու մասին է»: