06-11-2024 | 20:50
Գերմանիայի հարավում հայտնաբերվել են ժանտախտի փոսեր, որոնք պարունակում են առնվազն 1000 զոհի մնացորդներ, գրում է Live Science-ը։
Ըստ հնագետների՝ Նյուրնբերգ քաղաքում շինարարական աշխատանքներից առաջ իրականացված պեղումների ընթացքում հայտնաբերվել են ութ փոսեր, որոնցից յուրաքանչյուրը լցված է եղել մեծահասակների, երեխաների և նորածինների հարյուրավոր կմախքներով, որոնք թվագրվում են 15 դարի վերջից մինչև 17-րդ դարի սկիզբը: Հնագետները երեք փոսերից երկուսում գտել են նաև խեցեղենի բեկորներ և արծաթե մետաղադրամներ, որոնց պեղումներն արդեն ավարտել էին: Ռադիոածխածնային ժամանակագրությունը ցույց է տվել, որ խեցեղենը համապատասխանում է ժանտախտի բռնկումներին, որոնք տեղի են ունեցել 1622-ից 1634 թվականներին, իսկ մետաղադրամները թվագրվել են մոտ 1619 թվականին, ասվում է հնագիտական պեղումների In Terra Veritas ընկերության հայտարարության մեջ:
1533-ից 1634 թվականներին Նյուրնբերգը ժանտախտի մի շարք բռնկումներ է ունեցել, որոնց հետևանքով զոհվել է մոտ 30,000 մարդ, ասվում է հնագետների հայտարարության մեջ: Իշխանությունները կարգադրել են դիակները թաղել քաղաքի եկեղեցիներից դուրս գտնվող զանգվածային գերեզմաններում: