16-01-2025 | 14:20
Փետրվարի 24-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ Նիկոլ Փաշինյանը։ Հայտնում են կուսակցությունից:
Վարչությունը քննարկել եւ հավանության է արժանացրել Գեւորգ Պապոյանի թեկնածությունը Էկոնոմիկայի նախարարի պաշտոնում։
Քննարկվել են մի շարք կուսակցական հարցեր։
Պապոյանն այսօր է վերադարձել Թուրքիա գործուղումից, որտեղ փետրվարի 22-24-ին մասնակցում էր Սևծովյան տնտեսական համագործակցության վեհաժողովի նիստին։