CHOOSE YOUR LANGUAGE
  • Որոնում Որոնում
×
Դիտումների քանակ65

Գիշատիչների խրախճանքը

Գիշատիչների խրախճանքը

Թոնի Բլերը եւ մյուսները…
Բնական ռեսուրսներ արդյունահանող երկրներում մարդու իրավունքների խախտման ուսումնասիրութամբ զբաղվող «Global Witness» ոչ-կառավարական կազմակերպությունը օրերս բացահայտել է, որ Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլերը անմիջական ու որոշիչ մասնակցություն է ունեցել դեպի Եվրոպա վառելիքի հոսքերի «դիվերսիֆիկացման» անվան տակ ադրբեջանական գազի ու նավթի խոշոր գործարքներով այդ երկրի սպառազինության ուռճացման եւ դրանով, անուղղակիորեն, Լեռնային Ղարաբաղում կործանարար պատերազմ ձեռնարկելու գործում, որը հանգեցրել է 24 ժամում 120 հազար էթնիկ բնակչության անձնատուր լինելուն եւ բռնագաղթեցմանը:

Այս մասին «Թոնի Բլերին սպասում է թարմ հետաքննություն Լեռնային Ղարաբաղի դեմ նախահարձակման պայմաններում ադրբեջանական PR-ը կազմակերպելու գործում» երկար վերնագրի ներքո անդրադարձել է Politico.eu կայքը, որն իր հերթին մեջբերել է Amnesty International («Միջազգային ներում») հեղինակավոր կազմակերպության Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչ Սաշա Դեշմուխի (Sacha Deshmukh) մեկնաբանությունը: «Մարդու իրավունքների ադրբեջանական վայրագ ցուցանիշները քաջ հայտնի են,- ասել է նա,- ներառյալ լրագրողների նկատմամբ տեւական բռնությունները, վիճելի ձերբակալությունները, քաղաքական հիմքով ակտիվիստների նկատմամբ հետապնդումները, բողոքի խաղաղ ցույցերը ճնշելը եւ պատերազմական հանցագործներին արդարադատությանը հանձնելու գործում արձանագրված աննշան առաջադիմությունը»: Սաշա Դեշմուխը, նկատի ունենալով 2016 թ.ին նույնինքն Թոնի Բլերի հայտարարությունը, թե իր ստեղծած Tony Blair Associates կազմակերպությունը զբաղվելու է միայն բարեսիրական գործունեությամբ, իսկ նույն թվականին նրա ստեղծած «ոչ շահութաբեր» հիմնարկությունը (Tony Blair Institute for Global Change), դարձյալ ըստ Politico.eu-ի, զբաղվում է 30 երկրներում, բացառությամբ, ուշադրությո՛ւն, Ադրբեջանի, հօգուտ Մեծ Բրիտանիայի կապեր ստեղծելու գործով, մինչդեռ բրիտանական հեղինակավոր The Guardian թերթի համաձայն՝ հենց Թոնի Բլերն է եղել, սկսյալ 2014 թ.ից, Բրիտիշ Փեթրոլյումի (BP) գլխավոր խորհրդականը արտաքին հարաբերություններում, ի մասնավորի՝ ադրբեջանական գազա-նավթային խոշոր գործարքների բրոկերը, որի դիմաց ստացել եւ ստանում է պատկառելի վարձատրություն:

Այլ խոսքով՝ նախկին վարչապետի գլխավերեւում սկսել են ամպեր կուտակվել, որոնք թանձրանալու միտում ունեն, մանավանդ որ նրա պատկանած Լեյբորիստական կուսակցությունը նախապատրաստվում է առաջիկա տարի կայանալիք դաժան ընտրապայքարին, որի ընթացքում ակնկալվում են նոր բացահայտումներ:

Այսուհանդերձ, Թոնի Բլերը ընդամենը մեկն է եվրոպական եւ այլ երկրների այն ներկայացուցիչներից, որոնք, ինչպես ասում են, ձեռքները տաքացրել են Արցախյան հարցի շահարկման միջոցով, Ալիեւի կաշառասուն իշխանության հետ պետական եւ անձնական շահասիրությամբ անօրինական գործարքների գնալով, ընդդեմ հայ ժողովրդի եւ Արցախի, ընդդեմ մարդու իրավունքների եւ միջազգայնորեն ընդունված մյուս սկզբունքների:

Մեր թերթը առաջիններից է եղել, որ 44-օրյա պատերազմից անմիջապես հետո սեւեռուն ուշադրությամբ հետեւել է Հայոց բանակի պարտության հետեւում կանգնած, այդ պարտության հետեւանքներից օգուտ քաղելու շահագրգռությամբ հայտնի երկրների, օտարազգի կազմակերպությունների եւ գործիչների մատնանշումով: Դրանցից առաջինը եղել է ամերիկյան քաղաքական եւ հանքարդյունաբերական ասպարեզներում հայտնի, ծագումով լիբանանցի Սունունու ընտանիքը, որը, նախքան պատերազմը, Բաքվի հետ արդեն շահավետ գործարք էր կնքել Ջաբրայիլի շրջանի ոսկու հանքերի շահագործման շուրջ:

Մեր բանակի պարտությամբ, դրա հետեւանքով տարածքային նոր իրադրությամբ շահագրգիռ կողմերը, ինչպես ասվեց, ո՛չ մեկն է, ո՛չ երկուսը կամ երեքը: Դրանց մեջ են մտնում նաեւ ամերիկյան այնպիսի խոշոր ընկերություն, ինչպիսին է Exon Mobile-ը, նորվեգական Equinor-ը եւ ռուսական Lucoil-ը: Այս բոլորի մեջ, սակայն, ռազմաքաղաքական ամենամեծ շահագրգռությունը դրսեւորել են իսրայելական ռազմաարդյունաբերական ընկերությունները, որոնք իրենց երկրին մատուցված ադրբեջանական գազի դիմաց, ինչպես բացահայտել էր իսրայելական «Հաարեց» թերթը (որին «Ազգ»ը նույնպես անդրադարձել էր թարգմանաբար), մատնանշելով Բաքվի եւ Իսրայելի ռազմական օդանավակայանների միջեւ մեծաքանակ թռիչքներով զինամթերք տեղափոխելու փաստը:

Այս բոլորի դիմաց տեղին ու տրամաբանական հարցը հնչում է ինքնաբերաբար. իսկ ի՞նչ են արել եւ անում Հայաստանի իշխանության ղեկին գտնվողներն ու նրանց ենթակա համապատասխան գերատեսչությունները՝ Պաշտպանության նախարարություն, ԶՈՒ գլխավոր շտաբ, Ազգային անվտանգության ծառայություն:

Միայն այն փաստը, որ պատերազմից երեք տարի անց դեռեւս չունենք համապարփակ, խորքային, ռազմաքաղաքական բոլոր բաղադրիչներն ընդգրկող պաշտոնական մի զեկուցագիր, ոչ միայն պատմության, այլեւ միջազգային ասպարեզում մեր իսկ շահերին առնչված հետագա նոր բացահայտումներին մասնակից եւ աղբյուր դառնալու համար, բացատրում է ամեն ինչ՝ մեր փնթիությունը, անպատասխանատվությունը:

Մանավանդ որ գիշատիչների խրախճանքը, ինչպես մեզ հուշում է Վահե Քաչայի հայտնի պիեսը, դեռ շարունակվում է:

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

«Ազգ» շաբաթաթերթ

  • Լրահոս
  • Close
Ապրիլի 5-Ից Մենք Բացարձակապես Ոչ Մի Տեղեկություն Չունենք Նրա Առողջական Վիճակի Մասին. Ռուբեն Վարդանյանի Որդի

19-04-2024 | 21:20

Ապրիլի 5-ից մենք բացարձակապես ոչ մի տեղեկություն չունենք նրա առողջական վիճակի մասին. Ռուբեն Վարդանյանի որդի
Շոլցն Ու Ալիևը Կհանդիպեն

19-04-2024 | 16:47

Շոլցն ու Ալիևը կհանդիպեն
Թուրքիան Կոչով Դիմել Է Իրանին Եւ Իսրայելին

19-04-2024 | 15:04

Թուրքիան կոչով դիմել է Իրանին և Իսրայելին
Ադրբեջանը Դեռ Հակաֆրանսիական Հիսթերիայի Մեջ Է

19-04-2024 | 14:13

Ադրբեջանը դեռ հակաֆրանսիական հիսթերիայի մեջ է
Կիպրոսի Ներկայացուցիչների Պալատը Հարգանքի Տուրք Է Մատուցել Հայոց Ցեղասպանության Զոհերի Հիշատակին

19-04-2024 | 10:58

Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Ամն-Ը Չի Մասնակցել Իրանի Վրա Իսրայելի Հարձակմանը

19-04-2024 | 09:39

ԱՄՆ-ը չի մասնակցել Իրանի վրա Իսրայելի հարձակմանը
Պենտագոնը Չի Մեկնաբանում Իրանի Վրա Իսրայելի Հարձակումը

19-04-2024 | 09:38

Պենտագոնը չի մեկնաբանում Իրանի վրա Իսրայելի հարձակումը
Չմեծացնել Աղբի Կույտը

19-04-2024 | 09:21

Չմեծացնել աղբի կույտը
Վրդովված Ենք Կոբախիձեի՝ Վրաստանին «Ուկրաինացում» Սպառնացող Հայտարարության Առնչությամբ. Ուկրաինայի Ագն

19-04-2024 | 09:15

Վրդովված ենք Կոբախիձեի՝ Վրաստանին «ուկրաինացում» սպառնացող հայտարարության առնչությամբ. Ուկրաինայի ԱԳՆ
Իսրայելը Հարվածել Է Իրանին

19-04-2024 | 09:14

Իսրայելը հարվածել է Իրանին
Պաղեստինի Անդամակցությունը Մակ-Ին Վաղաժամ Է. Ամն Պետքարտուղարություն

19-04-2024 | 09:12

Պաղեստինի անդամակցությունը ՄԱԿ-ին վաղաժամ է. ԱՄՆ պետքարտուղարություն
Լեհաստանում Ձերբակալել Են Զելենսկու Դեմ Մահափորձ Կազմակերպելու Համար Կասկածվողին

19-04-2024 | 09:09

Լեհաստանում ձերբակալել են Զելենսկու դեմ մահափորձ կազմակերպելու համար կասկածվողին
Թուրքիան Ամն-Ին Եւ Արևմտյան Երկրներին Հորդորում Է Հետ Պահել Իսրայելին

19-04-2024 | 09:06

Թուրքիան ԱՄՆ-ին և արևմտյան երկրներին հորդորում է հետ պահել Իսրայելին
Եմ Երկրները Համերաշխ Են Ռդ-Ի Դեմ Պատժամիջոցների Խստացման Հարցում. Մակրոն

19-04-2024 | 09:02

ԵՄ երկրները համերաշխ են ՌԴ-ի դեմ պատժամիջոցների խստացման հարցում. Մակրոն
Կանադացի Գիտնականները Սովորել Են Ռետինե Եւ Պլաստիկ Թափոններից Նավթամթերք Արտադրել

19-04-2024 | 09:01

Կանադացի գիտնականները սովորել են ռետինե և պլաստիկ թափոններից նավթամթերք արտադրել

Նմանատիպ լուրեր

Ապրիլի 5-ից մենք բացարձակապես ոչ մի տեղեկություն չունենք նրա առողջական վիճակի մասին. Ռուբեն Վարդանյանի որդի

Տարածաշրջանային լուրեր

Calendar19-04-2024

Շոլցն ու Ալիևը կհանդիպեն

Պաշտոնական լուրեր

Calendar19-04-2024

Թուրքիան կոչով դիմել է Իրանին և Իսրայելին

Միջազգային լուրեր

Calendar19-04-2024

Ադրբեջանը դեռ հակաֆրանսիական հիսթերիայի մեջ է

Տարածաշրջանային լուրեր

Calendar19-04-2024

Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Միջազգային լուրեր

Calendar19-04-2024

ԱՄՆ-ը չի մասնակցել Իրանի վրա Իսրայելի հարձակմանը

Միջազգային լուրեր

Calendar19-04-2024

Պենտագոնը չի մեկնաբանում Իրանի վրա Իսրայելի հարձակումը

Միջազգային լուրեր

Calendar19-04-2024

Չմեծացնել աղբի կույտը

Լուրեր

Calendar19-04-2024