CHOOSE YOUR LANGUAGE
  • Որոնում Որոնում
×
Դիտումների քանակ74

«Գիտելիքի կամուրջ» խորագրի ներքո մեկնարկել է սփյուռքի ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը

«Գիտելիքի կամուրջ» խորագրի ներքո մեկնարկել է սփյուռքի ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն իրականացնում է սփյուռքում գործող հայկական ուսումնական հաստատություններում դասավանդող ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը, որին այս տարի մասնակցում է 62 ուսուցիչ 10 երկրից:

Ծրագրի մեկնարկի միջոցառմանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: 

Վերապատրաստման դասընթացներն այս տարի իրականացվում են Եղիշե Չարենցի անվան թիվ 67 դպրոցում «Գիտելիքի կամուրջ» խորագրի ներքո: 

«Սա ոչ միայն ուսուցանման, դասավանդման, մեթոդական շատ կարևոր աշխատանք է, այլև մարդկային կապերի, հարաբերությունների ձևավորման և միասնական հարթակներ ստեղծելու հնարավորություն: Ընտրված խորագիրը՝ «Գիտելիքի կամուրջ», պատահական չէ. մի կողմից մենք միմյանց փոխանցում ենք գիտելիքն ու փորձառությունը, մանկավարժական հմտություններն ու մեթոդաբանությունը, մյուս կողմից` կամրջում ենք Հայաստանի Հանրապետությունը սփյուռքի տարբեր օջախներին: Կարծում եմ՝ սա այն առանձնահատուկ առաքելությունն է, որը նաև այս ծրագիրն  անընդհատ շարունակելու ոգևորություն և մոտիվացիա է տալիս»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ժաննա Անդրեասյանի խոսքերն է մեջբերված ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրության մեջ: 

Նախարարը հատկապես կարևորել է, որ վերապատրաստման ծրագիրը լինի հնարավորինս նպատակային և թիրախային, որովհետև սփյուռքահայ ուսուցիչների իրականացրած աշխատանքը խիստ տարբերվում է Հայաստանի Հանրապետությունում գործող դպրոցների ուսուցիչների աշխատանքից։ 

Ժաննա Անդրեասյանն ընդգծել է նաև ծրագրի լավարկման կարևորությունը՝ մանկավարժների առաջարկների ու դիտարկումների հիման վրա. «Այս ծրագիրը հնարավորինս պետք է ծառայի իր նպատակին՝ տալով ամենօրյա աշխատանքում հանդիպող հարցերի պատասխանները»: 

ԿԳՄՍ նախարարը շնորհակալություն է հայտնել մասնակից ուսուցիչներին, վերապատրաստող մանկավարժական թիմին ու գործընկերներին՝ հույս հայտնելով, որ վերջիններիս փորձառությունը, դիտարկումներն ու կարծիքները կնպաստեն ծրագրի կատարելագործմանը:

Վերապատրաստման ծրագիրն իրականացվելու է մինչև հուլիսի 26-ը ներքոնշյալ յոթ ուղղությամբ.

  • Ուսուցում մանկապարտեզում
  • Ուսուցում մեկօրյա դպրոցում
  • Տարրական ուսուցում
  • Հայոց լեզու և գրականություն
  • Հայոց պատմություն և մշակույթի պատմություն
  • Երգ ու պարի ուսուցում
  • Տնօրենների վերապատրաստում:

Վերապատրաստման ծրագրին մասնակցում են սփյուռքահայ ուսուցիչներ Ռուսաստանից, Հնդկաստանից, Ուկրաինայից, Թուրքիայից, Գերմանիայից,  Իսպանիայից,  Վրաստանից, Լիբանանից, Բելգիայից,  Ֆրանսիայից։  

www.armenpress.am 

  • Լրահոս
  • Close
Յունեսկօ-Ի Նախնական Ցանկում Ընդգրկվել Են Երևանի Ուրարտական Ժառանգությունը, Գառնի Հնագիտական Համալիրը Եւ Քարերի Սիմֆոնիան

11-07-2025 | 15:46

ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախնական ցանկում ընդգրկվել են Երևանի ուրարտական ժառանգությունը, Գառնի հնագիտական համալիրը և Քարերի սիմֆոնիան
«Հայաստանն Ու Ադրբեջանը Ունեն Նույն Նպատակը՝ Դուրս Մղել Ռուսաստանին Հարավային Կովկասից»

11-07-2025 | 15:16

«Հայաստանն ու Ադրբեջանը ունեն նույն նպատակը՝ դուրս մղել Ռուսաստանին Հարավային Կովկասից»
Վանա Լիճն Օրեցօր Ցամաքում Է (Լուսանկարներ)

11-07-2025 | 15:03

Վանա լիճն օրեցօր ցամաքում է (լուսանկարներ)
Կանադայի Ռազմաօդային Ուժերը Պատմության Մեջ Առաջին Անգամ Կղեկավարի Կին

11-07-2025 | 14:05

Կանադայի ռազմաօդային ուժերը պատմության մեջ առաջին անգամ կղեկավարի կին
Եմ-Ն Կոչ Է Արել Բաքվին Եւ Երևանին Արագացնել Խաղաղության Համաձայնագրի Ստորագրման Գործընթացը

11-07-2025 | 14:04

ԵՄ-ն կոչ է արել Բաքվին և Երևանին արագացնել խաղաղության համաձայնագրի ստորագրման գործընթացը
Ռուսաստանը Մոտենում Է Հաղթանակին, Իսկ Ուկրաինան Եվրոպայի Հետ Միասին Պարտվել Է. Օրբան

11-07-2025 | 13:59

Ռուսաստանը մոտենում է հաղթանակին, իսկ Ուկրաինան Եվրոպայի հետ միասին պարտվել է. Օրբան
Պայմանագիրը Կստորագրվի Դեկտեմբերին

11-07-2025 | 12:24

Պայմանագիրը կստորագրվի դեկտեմբերին
Հայկական Սփյուռքը Վերադառնում Է Հայաստանյան Իրականություն. Նարեկ Կարապետյան

11-07-2025 | 12:04

Հայկական Սփյուռքը վերադառնում է հայաստանյան իրականություն. Նարեկ Կարապետյան
Ով Մերժում Է Կաթողիկոսի Անունը, Մերժում Է Իր Մկրտությունը. Ձեր Մասին Չեք Մտածում, Գոնե Ձեր Երեխաների Մասին Մտածեք. Տեր Արարատ Քահանա Պողոսյան

11-07-2025 | 12:02

Ով մերժում է Կաթողիկոսի անունը, մերժում է իր մկրտությունը. Ձեր մասին չեք մտածում, գոնե ձեր երեխաների մասին մտածեք. Տեր Արարատ քահանա Պողոսյան
Ռուսաստանը Պատրաստ Է Իր Ներդրումն Ունենալ Երևանի Ու Բաքվի Միջև Հարաբերությունների Կարգավորման Հարցում. Գալուզին

11-07-2025 | 11:59

Ռուսաստանը պատրաստ է իր ներդրումն ունենալ Երևանի ու Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման հարցում. Գալուզին
Միեդ-Ում Սիրանուշ Սահակյանը Պարզաբանումներ Է Ներկայացրել Ռուբեն Վարդանյանի Իրավունքների Կnպտագույն Խախտnւմների Մասին

11-07-2025 | 11:55

ՄԻԵԴ-ում Սիրանուշ Սահակյանը պարզաբանումներ է ներկայացրել Ռուբեն Վարդանյանի իրավունքների կnպտագույն խախտnւմների մասին
Փաշինյանն Ու Ալիևը Քննարկել Են Հայաստան-Ադրբեջան Միջպետական Հարաբերությունների Կարգավորման Օրակարգի Տարբեր Ասպեկտներ. Հհ Ագն (Տեսանյութ)

10-07-2025 | 15:36

Փաշինյանն ու Ալիևը քննարկել են Հայաստան-Ադրբեջան միջպետական հարաբերությունների կարգավորման օրակարգի տարբեր ասպեկտներ. ՀՀ ԱԳՆ (տեսանյութ)
Ռուսաստանը Ողջունում Է Հայաստանի Եւ Ադրբեջանի Միջև Ուղիղ Երկխոսությունը. Պեսկով

10-07-2025 | 14:01

Ռուսաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսությունը. Պեսկով
Փաշինյան-Ալիև Հանդիպումն Ընդմիջումից Հետո Շարունակվում Է

10-07-2025 | 13:08

Փաշինյան-Ալիև հանդիպումն ընդմիջումից հետո շարունակվում է
Բրեդ Շերմանը Մտահոգված Է Հայ Հոգևորականների Եւ Սամվել Կարապետյանի Կալանավորմամբ

10-07-2025 | 12:43

Բրեդ Շերմանը մտահոգված է հայ հոգևորականների և Սամվել Կարապետյանի կալանավորմամբ

Նմանատիպ լուրեր