08-10-2024 | 13:49
Ըստ նոր ուսումնասիրության՝ գերմանացի կոմպոզիտոր Լյուդվիգ վան Բեթհովենի մազերի մեջ ծանր մետաղների բարձր մակարդակը վկայում է կհավանական ապարով թունավորման մասին, ինչը կարող էր դառնալ նրա խուլության և այլ հիվանդությունների սրացման պատճառ:
Ըստ ամերիկյան Clinical Chemistry հանդեսում հրապարակված հետազոտության՝ գիտնականները վերլուծել են ԴՆԹ-ն գերմանացի կոմպոզիտորի նույնականացված երկու մազափնջերն ու պարզել, որ դրանք պարունակում են կապարի տագնապալի բարձր խտացումներ, ինչպես նաև մկնդեղի ու սնդիկի բարձր մակարդակ:
Մի հատվածում, օրինակ, մեկ գրամ մազը պարունակում էր 380 միկրոգրամ կապար, իսկ մյուսում մեկ գրամ մազը պարունակում էր 258 միկրոգրամ կապար:
Ներկայում կապարի նորմալ մակարդակը կազմում է մոտ 4 միկրոգրամ կամ ավելի քիչ): Կոմպոզիտորի մազերը ևս պարունակել են սահմանված չափиц 13 անգամ ավելի շատ մկնդեղ, և չորս անգամ ավելի սնդիկ:
Հետազոտության հեղինակները նշել են, որ այս թունավոր մետաղների բարձր մակարդակը կարող է լույս սփռել այն փաստի վրա, թե ինչու է Բեթհովենը տառապել մի շարք հիվանդություններով: Գերմանացի կոմպոզիտորը սկսել է կորցնել լսողությունը 20 տարեկանում, 40 տարեկանին մոտ նա ամբողջովին խլացել է: Հանճարեղ կոմպոզիտորն ուներ նաև աղեստամոքսային խնդիրներ և առնվազն երկու անգամ հիվանդացել է դեղնախտով: