CHOOSE YOUR LANGUAGE
  • Որոնում Որոնում
×
Դիտումների քանակ134

«Գլոբալ ուժերի կովկասյան ծրագիրը. 4 երկիր զինում է Հայաստանը»

«Գլոբալ ուժերի կովկասյան ծրագիրը. 4 երկիր զինում է Հայաստանը»

«Գլոբալ ուժերի կովկասյան ծրագիրը. 4 երկիր զինում է Հայաստանը» վերնագրով հոդվածը փետրվարի 11-ին հրապարակվել է Կ. Պոլսո «Հայ Թերթ» կայքէջում, սակայն սկզնաղբյուրը «Milliyet» թերթն է: Գրի է առել թուրքական այս թերթի թղթակից Սերդար Դինչը: Նա հոդվածում, դիմելով «Եվրասիական ռազմավարական հետազոտությունների» կենտրոնի տնօրեն դոկ. Էրայ Գուչլյուերի կարծիքին, բարձրացրել է այնպիսի հարցեր, ինչպիսիք են՝ Լեռնային Ղարաբաղում ներկա իրավիճակը, արցախահայերի բռնի տեղահանումնից հետո  այնտեղ բնակություն հաստատածների մասնակցությունը Ադրբեջանի նախագահական ընտրություններին, Թուրքիայի կրտսեր եղբոր վրա Հայաստանի  «հարձակման» հավանականությունն ու մեր հանապետությանը «զինող» գլոբալ ուժերն ու վերջինների աշխարհաքաղաքական ծրագրերը Հարավային Կովկասում:

Անկախ բովանդակությունից՝ հոդվածը շարադրվել է Հայաստանի և հայերի հանդեպ թշնամական դիրքերից, ինչը մեզ համար ամենևին զարմանալի չէ: Մենք այն  ներկայացնում ենք՝ աբողջացնելու համար Հայաստանի հանդեպ Թուրքիայի և Ադրբեջանի  թշնամական դիրքորոշման մասին հայ ընթերցողի պատկերացումները:

Սկզբում հոդվածագիրն անդրադառնում է 44-օրյա պատելազմին, դա համարում է «հակաահաբեկչական» գործողություն՝ ընդդեմ հայկական զինված ուժերի, որը «հաջողությամբ ավարտվել է 2020 թ նոյեմբերի 10-ին»: Ապա նշում է, որ այդ գործողության ընթացքում ադրբեջանական բանակն օկումացիայից «ազատագրել է»  5 քաղաք, 4 ավան և 268 գյուղ և ստորագրված պայմանագրով Հայաստանի բանակը ստիպված հեռացել է Քարվաճառից, Լաչինից և Աղդամից,  այսպիսով վերջ է տրվել «հայկական օկուպացիային», ազատագրված տարածքներում վերահսկողությունն անցել է ադրբեջանական բանակին, ինչի շնորհիվ Ղարաբաղն ազատագրվել է 30-ամյա օկուպացիայից, ավելին՝ Շուշիի, «Խանքենդիի», Խոջալուի, Քելբաջարի, Աղդամի, Ջաբրաիլի, Զանգիլանի, Ղուբաթլուի, Լաչինի  ավելի քան 23 հազար բնակիչ 30 տարի հետո կարողացել է մասնակցել փետրվարի 7-ին Իլհամ Ալիևի շատ փայլուն հաղթանակով ավարտված նախագահական ընտրություններին»։

Այնուհետև «Milliyet»-ի թղթակից Սերդար Դինչն անցնում է աշխարհաքաղաքական խնդիրներին՝    առանձնակի կարևորելով «Զանգեզուրի» միջանցքի բացումն ու Հայաստանի զինումը գլոբալ ուժերի կողմից:  Ահա թե ինչ է գրում.

 «Շատ բարի, ինչպիսի՞ իրավիճակ է ստեղծել հայկական օկուպացիայից ազատագրված տարածքներում: Հայաստանը կարո՞ղ է վերստին հարձակվել Ադրբեջանի վրա: Հարավային Կովկասում ի՞նչ ծրագրեր ունեն գլոբալ ուժերը: Ո՞րն է Լաչինի միջանցքի նշանակությունը: Այս հարցերի առնչությամբ դիմեցինք «Եվրասիական ռազմավարական հետազոտությունների» կենտրոնի տնօրեն դոկ. Էրայ Գուչլյուերի կարիծիքին, իսկ նա ասաց. «Խանքենդի-Աղդամ հատվածը հայերն էին վերահսկում: Այդ պատճառով Լաչինի միջանցքը կարևոր էր: Հայերի ձեռքում էր նաև Խանքենդի-Աղդամ-Աղդարա (Մարտակերտ) հատվածը: Չնայած պատերազմին՝ հայերը չհեռացան այս հատվածից, դրա հետևանքով Ղարաբաղը հռչակվեց ինքնավար (անկախ) հանրապետություն: Սակայն 24 ժամյա կռիվներում Ադրբեջանը տիրացավ այս տարածքներին, հիմա արդեն Լաչինը Հայաստանին սահմանակից է դարձել»:

 Թյուրքական աշխարհի արյունածոր վերքը բուժվեց

Գուչլյուերը շարունակեց. «Ներկայում ամբողջ Ղարաբաղն անցավ Ադրբեջանի վերոհսկողությանը, անկախացավ: Ղարաբաղի ազատագրումով Ադրբեջանի տարածքը 4.5 հազար քառ. կմ մեծացավ: Այսպիսով թյուրքական աշխարհի արյունածոր վերքը հանդիսացող ղարաբաղյան խնդիրը գտավ իր լուծումը: Ադրբեջանն այս հիմնահարցը լուծեց ոչ միայն իր հողերի անկախացման, այնտեղից Հայաստանի վտարման, այլև թյուրքական աշխարհի վերքի արյունահոսությունը կասեցնելու առումով նաև:

Ինչպե՞ս կասեցրեց: Իրականում Հայաստանի նախաձեռնությամբ 2020 թ. սեպտեմբերին սկզբնավորված,  նոյեմբերի 10-ին ավարտված 44-օրյա պատերազմում հայերը նաև Ռուսաստանի ներշնչանքով չհեռացան ռազմավարական մի շարք դիրքերից: Խոսքը ռազմավարական այն գծի մասին է, որն ապահովելու էր Ադրբեջան հետ Հայաստանի հակամարտության հարատևությունը: Ո՞ր գիծն էր դա: Խանքենդի-Աղդամ-Աղդարա-Բարսա գիծը… »:

Հայաստանն ամբարտավանությաբ մեծ սխալ գործեց

Նա Ղարաբաղի ներսում  հայկական տարածք էր ձևավորել: Մնացած (հարակից) տարածքները Ադրբեջանի շրջափակման տակ էին: Այս 3 բնակայրի համար առաջարկեցին «դիվանագիտական լուծում»: Ռուսների հորդորներով Ադրբեջանն ասաց՝ բարի, այդ դեպքում էլ չենք պատերազմի: Սակայն առաջիկա 3 տարիներին Հայաստանն այդ ուղղությամբ ոչինչ չձեռնարկեց: Դեռ ավելին՝ Ղարաբաղի հայերն ամբարտավանությամբ Ադրբեջանի վրա հարձակվելու սխալը գործեցին: Որքան էլ Հայաստանը հայտարարի, թե ինքը չի հարձակվել, դա է իրողությունը: Այդ ամենից հետո Ադրբեջանը ներխուժեց և 24 ժամվա ընթացքում վերոհիշյալ գիծը մաքրեց զավթիչներից՝ սահմանելով այնտեղ վերահսկողություն»:

Լաչինի միջանցքը

«Հետևաբար, մինչ այդ Խանքենդի-Աղդամ-Բարդա երթուղով Հայաստանին (դեպի Ղարաբաղ) մուտք ապահովող Լաչինի միջանցքը կորցրեց նշանակությունը այն առումով, որ Խանքենդի-Աղդամ-Բարդա հատվածի հետ Հայաստանի կապը Լաչինի միջանցքն էր ապահովում:

Ադրբեջանն առաջարկեց. «Եթե ցանկանում եք, մնացեք այստեղ, կարող եք Ադրբեջանի քաղաքացիություն ստանալ: Ձեզ թոշակ էլ կնշանակենք»: Այս առաջարկով Ադրբեջանն աշխարհին մարդասիրության դաս տվեց, ժողովրդավարության դաս: Փետրվարի 7-ին տեղի ունեցան նախագահական ընտրությունները: Ի վերջո այս հարցը կարգավորվեց»:

«Ռուսներն այլևս պետք է հեռանան այստեղից»

Այստեղ կան ուշագրավ զարգացումներ: Այլևս կարիք չկա, որ ռուսները մնան: Ամենայն հավանականությամբ հաջորդ տարվա մեջ ռուսները կգնան այստեղից:

Դա հաստատ է, պարզապես ամբողջ խնդիրն այն է, որ Հայաստանը նաև Ռուսաստանի ներգրավմամբ վերազինվի, ստեղծի դե-ֆակտո իրավիճակ, հատկապես այս տարածքներում վերստին հաստատվի Հայաստանի վերահսկողությունն, ու առկա եռակողմ համաձայնագիրը սառեցվի, աղբաման նետվի: Միամգամայն հավանական է, որ հայերի հայեցողությամբ Հայաստանն ամեն պահի միջամտի Ղարաբաղին, ի վերջո Ղարաբաղն ինքնին Հայաստանի կառույցն է Լեռնային Ղարաբաղում:

ԱՄՆ, Ֆրանսիան, Հնդկաստանն ու Ռուսաստանը զինում են Հայաստանին

Ղարաբաղը բաղկացած է երկու հատվածից, մեկը Դաշտային Ղարաբաղն է, մյուսը Լեռնային …  ահա Աղդամ-Բարդա գիծը լեռնային հատվածի բարձունքներն են: Այնտեղից մայրուղի է անցնում: Հետևաբար այստեղ դե-ֆակտո իրավիճակ ստեղծելու նկատառումով Հայաստանն իրականում հետաձգում է ձեռք բերված համաձայնագրի կիրառումն ու տարբեր պատճառաբանություններով ուշացնում հաշտության պայմանագրի ստորագրումը:

Իրականում խնդիրը Հայաստանը չէ, այլ նրա թիկունքում կանգնած միջազգալին ուժերը: Ֆրանսիայից մինչև Եվրոպական միություն, ԱՄՆ-ից մինչև Ռուսաստան… Բոլորն էլ այստեղ շարք են կանգնել: Որտեղի՞ց դա գիտենք: Այնտեղից, որ Հայաստանը զինող եկրների շարքում ԱՄՆ-ն է, Ֆրանսիան, Հնդկաստանը և Ռուսաստանը: Սրանք զենքը հայերին ոչ թե վաճառում են,  այլ նվիրում:

«Վերստին հարձակվելու դեպքում Հայաստանը ճակատագրական սխալ կգործի»

 Ադրբեջանն ու Թուրքիան, ինչ խոսք, զգում են հարձակման հավանականությունը: Սակայն, առանց դրսի ռազմական աջակցության,  Հայաստանն ի վիճակի չէ հարձակում գործել Ադրբեջանի վրա: Եթե գործի, ապա նրա համար ճակատագրական սխալ կլինի: Հայաստանը նոր տարածքներ կկորցնի: Համենայն դեպս, ես մտածում եմ, որ հայերը կփորձեն:

Ըստ Շուշիի հռչակագրի՝ Ադրբեջանի վրա հարձակումը համարվելու է հարձակում ընդդեմ Թուրքիայի

Այդ դեպքում Ադրբեջանը Հայաստանի դեմ կձեռնարկի նոր պատերազմ՝ պայմանավորված արդեն «պատժիչ գործողություններով»: Դա կվերաբերի նաև Թուրքիային, որովհետև գոյություն ունի Շուշիի հռչակագիրը: Ի վերջո Թուրքիան և Ադրբեջանը համագործակցում են ռազմարդյունաբերության ոլորտում:

Գլոբալ ուժերի կովկասյան ծրագրերը. Ուշադրության կենտրոնում 2028-2030 թվերն են

Պատերազմից խուսափելը զսպվածություն է ենթադրում, սակայն Հայաստանին թիկունք կանգնած սփյուռքն այդ տրամաբանությունը չունի: Այդ իսկ պատճառով հայերը կարող են դա փորձել, կամ էլ նրանց փորձել կտան:

Կովկասում գլոբալ ուժերի ծրագրերի առումով 2028-2030 թթ. խիստ վճռորոշ են:

Հայաստանը կարող է դա անել, բայց պատրաստ ենք

Աշխարհն ընթանում է դեպի գլոբալ 3-րդ պատերազմ: Այս գործընթացում կարող են ստիպել Հայաստանին, որ պատերազմի, որքան էլ նա դրա ուժը չունենա, եթե անգամ նրան զենք էլ տրամադրեն, թեև չեմ կարծում: Ի դեպ՝ միայն զենքը դրա համար բավարար չէ, Հայաստանը բանակ էլ չունի, հետևաբար մեծ սխալ կգործի:

Նա կկորցնի նաև «Զանգեզուրի միջանցքը»

Հայաստանի խնդիրն այն է, որ պետական մտածողությամբ  չի շարժվում: Հետևաբար կարող է դառնալ իր թիկունքում կանգնած ուժերի արկածախնդրության  գործիքը: Բայց այդ դեպքում Հայաստանը կկանգնի «Զանգեզուրի միջանցքը» կորցնելու փաստի առջև»:

Հակոբ Չաքրյան

Azg.am

  • Լրահոս
  • Close
Իրանը Խոստանում Է Կրկնապատկել Իսրայելին

14-04-2024 | 07:32

Իրանը խոստանում է կրկնապատկել Իսրայելին
Մակ-Ում Իրանի Մշտական ​​Ներկայացուցչությունը Հայտարարել Է, Որ Իսրայելի Վրա Հարձակումը Կարելի Է Ավարտված Համարել

14-04-2024 | 07:26

ՄԱԿ-ում Իրանի մշտական ​​ներկայացուցչությունը հայտարարել է, որ Իսրայելի վրա հարձակումը կարելի է ավարտված համարել
400-Ից 500 Հրթիռների Մեծ Մասը Կարձակվի Իրանից

14-04-2024 | 01:41

400-ից 500 հրթիռների մեծ մասը կարձակվի Իրանից
Իրանը Հարձակում Է Սկսել Իսրայելի Վրա՝ Օգտագործելով Տասնյակ Անօդաչու Սարքեր

14-04-2024 | 01:20

Իրանը հարձակում է սկսել Իսրայելի վրա՝ օգտագործելով տասնյակ անօդաչու սարքեր
Իրանը Պարսից Ծոցում Իսրայելական Նավ Է Գրավել Ու Տարել Իր Ջրային Տարածք

13-04-2024 | 17:26

Իրանը Պարսից ծոցում իսրայելական նավ է գրավել ու տարել իր ջրային տարածք
Ուկրաինայի Զու Գլխավոր Հրամանատար. Իրավիճակը Արեւելյան Ճակատում Սրվել Է

13-04-2024 | 15:14

Ուկրաինայի ԶՈւ գլխավոր հրամանատար. իրավիճակը արեւելյան ճակատում սրվել է
Իսրայելը Մի Քանի Հարվածներ Է Հասցրել Լիբանանի Հարավ-Արեւելքին, Իրավիճակը Սրվում Է Ամեն Րոպե

13-04-2024 | 15:10

Իսրայելը մի քանի հարվածներ է հասցրել Լիբանանի հարավ-արեւելքին, իրավիճակը սրվում է ամեն րոպե
Նիդեռլանդները Կփակեն Իրենց Դեսպանությունը Թեհրանում՝ Որպես Զգուշության Միջոց

13-04-2024 | 15:04

Նիդեռլանդները կփակեն իրենց դեսպանությունը Թեհրանում՝ որպես զգուշության միջոց
Սուրբ Գայանե Վանքում Կկատարվի Հոգեհանգստյան Կարգ Վթարից Զոհված Զինծառայողների Համար

13-04-2024 | 14:56

Սուրբ Գայանե վանքում կկատարվի հոգեհանգստյան կարգ վթարից զոհված զինծառայողների համար
Ամենայն Հայոց Կաթողիկոսը Ցավակցել Է Մեղրիում Վթարի Հետևանքով Զոհված Զինծառայողների Ընտանիքներին

13-04-2024 | 14:35

Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցել է Մեղրիում վթարի հետևանքով զոհված զինծառայողների ընտանիքներին
Իտալիայի Վարչապետը Փոխնակ Մայրությունն «Անմարդկային Պրակտիկա» Է Անվանել

13-04-2024 | 08:11

Իտալիայի վարչապետը փոխնակ մայրությունն «անմարդկային պրակտիկա» է անվանել
Տիեզերքի Ծնունդից Ի Վեր Ամենահզոր Պայթյունը Տեղի Է Ունեցել Աղեղնավոր Համաստեղության Տարածքում

13-04-2024 | 08:05

Տիեզերքի ծնունդից ի վեր ամենահզոր պայթյունը տեղի է ունեցել Աղեղնավոր համաստեղության տարածքում
Մեծ Բրիտանիայի Դեսպանատունն Առաջին Անգամ Կույր Դիվանագետ Կղեկավարի

13-04-2024 | 08:02

Մեծ Բրիտանիայի դեսպանատունն առաջին անգամ կույր դիվանագետ կղեկավարի
Ամն-Ը Լրացուցիչ Ուժեր Է Տեղափոխում Մերձավոր Արևելք

13-04-2024 | 07:58

ԱՄՆ-ը լրացուցիչ ուժեր է տեղափոխում Մերձավոր Արևելք
Իրանը Ամն-Ին Նախազգուշացրել Է Հարձակման Մասին՝ Իսրայելի Հետ Հակամարտությանը Միջամտելու Դեպքում

13-04-2024 | 07:44

Իրանը ԱՄՆ-ին նախազգուշացրել է հարձակման մասին՝ Իսրայելի հետ հակամարտությանը միջամտելու դեպքում

Նմանատիպ լուրեր

Իրանը խոստանում է կրկնապատկել Իսրայելին

Միջազգային լուրեր

Calendar14-04-2024

ՄԱԿ-ում Իրանի մշտական ​​ներկայացուցչությունը հայտարարել է, որ Իսրայելի վրա հարձակումը կարելի է ավարտված համարել

Միջազգային լուրեր

Calendar14-04-2024

400-ից 500 հրթիռների մեծ մասը կարձակվի Իրանից

Միջազգային լուրեր

Calendar14-04-2024

Իրանը հարձակում է սկսել Իսրայելի վրա՝ օգտագործելով տասնյակ անօդաչու սարքեր

Միջազգային լուրեր

Calendar14-04-2024

Իրանը Պարսից ծոցում իսրայելական նավ է գրավել ու տարել իր ջրային տարածք

Միջազգային լուրեր

Calendar13-04-2024

Ուկրաինայի ԶՈւ գլխավոր հրամանատար. իրավիճակը արեւելյան ճակատում սրվել է

Միջազգային լուրեր

Calendar13-04-2024

Իսրայելը մի քանի հարվածներ է հասցրել Լիբանանի հարավ-արեւելքին, իրավիճակը սրվում է ամեն րոպե

Միջազգային լուրեր

Calendar13-04-2024

Նիդեռլանդները կփակեն իրենց դեսպանությունը Թեհրանում՝ որպես զգուշության միջոց

Միջազգային լուրեր

Calendar13-04-2024