25-01-2025 | 12:24
Փետրվարի 14-ին՝ երդմնակալության արարողության ժամանակ Իլհամ Ալիևը ուղերձ է հղել նրանց, ովքեր ցանկանում են քննարկել հայ-ադրբեջանական հարաբերությունները, այդ թվում՝ երկու երկրների միջև միջնորդությունը՝ շեշտելով, որ այս հարցում միջնորդներ պետք չեն։
«Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը չպետք է մնա միջազգային օրակարգում։
Գնացեք և զբաղվեք ձեր գործով: Մենք մեր հարցը լուծել ենք»,- ասել է Իլհամը։
«20-30 երկիր չի կարող խոսել միջազգային հանրության, հատկապես` մեկ երկրի անունից։ Իսկ միջազգային հանրությունը մեր կողքին է, և Ղարաբաղյան Երկրորդ պատերազմի, ինչպես նաև Ղարաբաղում հակաահաբեկչական գործողության ժամանակ միջազգային հանրությունը մեզ աջակցեց։ Ադրբեջանի միջազգային հեղինակությունը, կարծում եմ, այսօր ոչ մեկի համար գաղտնիք չէ»,- հավելել է բռնապետը։