08-12-2024 | 15:58
«Գոյ» թատրոնը կվերսկսի իր բնականոն աշխատանքը:Ադ մասին գրված է թատրոնի ֆեյսբուքյան էջում տեղադրված հայտարարության մեջ։
«ՀՀ արդարադատության նախարարությունը փաստեց, որ 9 ամիս շարունակ ապօրինաբար դադարեցվել է «Գոյ» թատրոնի գործունեությունը: Այդ պատճառով նոյեմբերի 4-ին Ժամը 11:00-ից «Գոյ» թատրոնը կվերսկսի իր բնականոն աշխատանքը մինչ այդ գործով դատարանի վերջնական վճիռը: Լիահույս ենք, որ Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրենը չի խոչընդոտի և կենթարկվի օրինական պահանջին»,-նշված է հայտարարության մեջ։
«Գոյ» թատրոնը կառավարության որոշմամբ տարեսկզբին միացավ Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին։ Թատրոնի դերասանական ու ստեղծագործական կազմը, սակայն, դեմ է այդ որոշմանը։ Նրանք ցանկանում են խաղալ առանձին թատրոնում։ Միավորման վերաբերյալ կառավարության որոշումը «Գոյի» անձնակազմը վիճարկում է դատարանում։