CHOOSE YOUR LANGUAGE
  • Որոնում Որոնում
×
Դիտումների քանակ33

«Գոյը» չի ընկրկում, Սունդուկյան թատրոնը՝ նույնպես

«Գոյը» չի ընկրկում, Սունդուկյան թատրոնը՝ նույնպես

«Գոյ» թատրոնի դերասաններին քանի օր է՝ չէր հաջողվում մուտք գործել թատրոն։ Օրերս նրանք թատրոնի դռան վրա գրություն էին հայտնաբերել, որ կարող են ներս մտնել Գ․Սունդուկյանի անվան թատրոնի ծառայողական մուտքով, սակայն պահակակետի անվտանգության աշխատակիցը ասել էր, որ չենք կարող թույլ տալ, քանի որ անհրաժեշտ են իրենց անձնական տվյալները, որպեսզի անցաթղթեր պատրաստեն։

«Գոյի» գեղարվեստական ղեկավար, ռեժիսոր Արթուր Սահակյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ փորձելու են ներս մտնել՝ առանց որեւէ բան ստորագրելու, որովհետեւ չեն ցանկանում աշխատել Սունդուկյան թատրոնի կազմում, որի տնօրինությունն իրենց առաջ դուռ է փակում։ 
«Մենք հիմա զրկված ենք թե աշխատանքի իրավունքից, թե դատական պաշտպանվածության իրավունքից»,-ասաց Արթուր Սահակյանը։

Գ․ Սունդուկյանի անվան թատրոնի փոխտնօրեն Հրաչ Ներսիսյանը պարզաբանեց, որ «Գոյի» աշխատակազմը պետք է թերթիկներ լրացնի, որպեսզի նրանց անձնական տվյալները ներմուծվեն անվտանգության համակարգ ու միայն դրանից հետո թույլ տրվի ներս մտնել։ 

«Պետք է իրենց համար բեյջեր պատվիրենք, որպեսզի կարողանան ներս մտնել», -հավելեց նա։ Ու ընդգծեց, որ Սունդուկյան թատրոնի բոլոր աշխատակիցները եւս այդ սկզբունքով են ներս մտնում թատրոնի տարածք։ 
«Արդյոք հնարավոր չէ՞ր մինչեւ քարտերի պատրաստ լինելը մեզ ներս թողնեիք էնտեղից, ասեիք՝ երկու օր հետո պատրաստ կլինեն ձեր քարտերը, արդեն էստեղից ներս կմտնեք»,- հարցրեց «Գոյի» կառավարման խորհրդի նախագահ Սարգիս Արզումանյանը։

«Ամեն ինչ հնարավոր է, բայց ես նախքան այն դուռը փակելը՝ 3 անգամ ձեր հետ խոսակցություն եմ ունեցել, ասել եմ՝ եղբայր, եկեք բանալիները հանձնեք, էստեղից մտեք, երբ ձեզ պետք է, դուք մերժել եք»,-ասաց Հրաչ Ներսիսյանը։ Սարգիս Արզումանյանն էլ ասաց, որ Սունդուկյան թատրոնն ունի իրենց բոլորի տվյալները, հետեւաբար առաջակում է պատրաստել քարտերը, որոնք իրենք կարող են անձնագրերով մոտենալ ու վերցնել։

«Դուք Սունդուկյան թատրոնի ողջ անձնակազմին թողել եք դրսում, եկել տվյալները լրացրել են, նո՞ր ներս եք թողել»,-տարակուսանք հայտնեց «Գոյի» դերասաններից մեկը։ Սունդուկյանի փոխտնօրենն առաջարկեց վիճելի հարցերը քննարկել Սունդուկյանի փոքր բեմում, «Գոյի» դերասանական կազմից հակադարձեցին՝ կքննարկենք «Գոյի» բեմում։ 

Հրաչ Ներսիսյանը պատճառաբանեց, թե ոչ բոլոր բանալիներն ունի, ապա հավելեց, թե «Գոյի» բեմը վիճելի տարածք է, ու այս պահի դրությամբ երկու թատրոնների միջեւ կոնֆլիկտ կա։ «Ձեր համար սկզբունքայի՞ն է «Գոյում» քննարկելը»,-ասաց Սունդուկյանի փոխտնօրենը։ «Էդ ձեզ համար է սկզբունքային, իսկ մեզ համար նորմալ է, մենք ուզում ենք մեր տարածքում քննարկել»,-արձագանքեցին «Գոյից»։ 

Հրաչ Ներսիսյանը նորից պնդեց․ «Լրացնում եք ձեր տվյալները, տալիս ենք ձեր քարտերը, ձեր բանալիները կհանձնեք՝ կբարձրանաք ձեր բեմ։ Ամենակարճ ժամանակում մենք կհանձնենք ձեր քարտերը, առաջին գործողությունն էլ այն է, որ հանդիպում եք տնօրենի հետ»։ Սունդուկյան թատրոնի իրավաբանն ասաց, որ «Գոյի» դերասանները պետք է մինչեւ ապրիլի 22-ը նոր պայմաններով համաձայնագիր կնքեն Սունդուկյանի հետ, այլապես ավտոմատ կազատվեն աշխատանքից։ 

Դերասաններն ընդվզեցին, ասացին, որ այդպիսով կդառնան Սունդուկյան թատրոնի աշխատակիցներ, ինչը չեն ուզում։ Իրավաբանն ասաց, որ նրանք արդեն Սունդուկյան թատրոնի աշխատակից են։ Ապօրինի՝ հակադարձեցին «Գոյից» ։ Սունդուկյանի փոխտնօրենն առաջարկեց, որ մի քանի լրատվամիջոց ներս մտնի թատրոնի տարածք ։ «Ձեր պաշտոնն օգտագործում եք, որ երեք հոգի՞ ներս մտնի», ի՞նչ է նշանակում 2-3 հոգի»,-ասաց «Գոյի» դերասաններից մեկը։ Ի վերջո, ներս մտան ավելի շատ լրատվամիջոցներ։

Սարգիս Արզումանյանը արդեն թատրոնի ներսում ցույց տվեց «Գոյի» մուտքը, որը փակված էր կողպեքով։ «Ոչինչ, էս կողպեքն էլ մի օր կբացվի, վստահ եմ»,-ասաց նա ու ընդգծեց, որ դա իրենց թատրոնի մուտքն է եղել 1988-ից։ Գ․ Սունդուկյանի անվան թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ դուռը ժամանակից շուտ չեն փակել։ 
«Մեր տնօրենը 3 անգամ բանակցել է պարոն Արզումանյանի հետ եւ խնդրել է բանալիները հանձնել իրեն։ Գիտե՞ք, որ պարոն Արզումանյան ասել է՝ բանալի չենք հանձնելու․․. Գոյություն ունեն ընթացակարգեր, մենք պետական թատրոնի մասին ենք խոսում։

Կա կառավարության որոշում, պեռտեգիստրի համապատասխան փաստաթուղթ, կադաստրի վկայական․․․ Այդ ամենից հետո ո՞վ է կրում այս ամբողջ պատասխանատվությունը, եթե ոչ ես»,-լրագրողների հետ զրույցում ասաց Վարդան Մկրտչյանը։ 
Ապա հավելեց․ «Մենք ստանձնել ենք պարտավորություն նաեւ այդ տարածքի հետ կապված եւ փորձել ենք կառուցողական շարժվել առաջ, ու եթե մարդիկ ասում են, որ ձեզ բանալիներ չենք հանձնի եւ վերջ, մենք անում ենք այսպես, որովհետեւ Սունդուկյան թատրոնի ներքին ընթացակարգն է այդպես։ 

Այս վերամիավորումից հետո բոլորն ունեն նույն իրավունքները՝ եւ նախկին «Գոյ» թատրոնի, եւ Սունդուկյան թատրոնի աշխատակիցները»։ Նա նաեւ ցույց տվեց իր անցաթուղթը․ «Եթե ես եմ անցնում եմ անցաթղթով, ինչու պետք է որեւէ մեկն անցի այլ կերպ»։  
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ»
 

  • Լրահոս
  • Close
Իրանը Խոստանում Է Կրկնապատկել Իսրայելին

14-04-2024 | 07:32

Իրանը խոստանում է կրկնապատկել Իսրայելին
Մակ-Ում Իրանի Մշտական ​​Ներկայացուցչությունը Հայտարարել Է, Որ Իսրայելի Վրա Հարձակումը Կարելի Է Ավարտված Համարել

14-04-2024 | 07:26

ՄԱԿ-ում Իրանի մշտական ​​ներկայացուցչությունը հայտարարել է, որ Իսրայելի վրա հարձակումը կարելի է ավարտված համարել
400-Ից 500 Հրթիռների Մեծ Մասը Կարձակվի Իրանից

14-04-2024 | 01:41

400-ից 500 հրթիռների մեծ մասը կարձակվի Իրանից
Իրանը Հարձակում Է Սկսել Իսրայելի Վրա՝ Օգտագործելով Տասնյակ Անօդաչու Սարքեր

14-04-2024 | 01:20

Իրանը հարձակում է սկսել Իսրայելի վրա՝ օգտագործելով տասնյակ անօդաչու սարքեր
Իրանը Պարսից Ծոցում Իսրայելական Նավ Է Գրավել Ու Տարել Իր Ջրային Տարածք

13-04-2024 | 17:26

Իրանը Պարսից ծոցում իսրայելական նավ է գրավել ու տարել իր ջրային տարածք
Ուկրաինայի Զու Գլխավոր Հրամանատար. Իրավիճակը Արեւելյան Ճակատում Սրվել Է

13-04-2024 | 15:14

Ուկրաինայի ԶՈւ գլխավոր հրամանատար. իրավիճակը արեւելյան ճակատում սրվել է
Իսրայելը Մի Քանի Հարվածներ Է Հասցրել Լիբանանի Հարավ-Արեւելքին, Իրավիճակը Սրվում Է Ամեն Րոպե

13-04-2024 | 15:10

Իսրայելը մի քանի հարվածներ է հասցրել Լիբանանի հարավ-արեւելքին, իրավիճակը սրվում է ամեն րոպե
Նիդեռլանդները Կփակեն Իրենց Դեսպանությունը Թեհրանում՝ Որպես Զգուշության Միջոց

13-04-2024 | 15:04

Նիդեռլանդները կփակեն իրենց դեսպանությունը Թեհրանում՝ որպես զգուշության միջոց
Սուրբ Գայանե Վանքում Կկատարվի Հոգեհանգստյան Կարգ Վթարից Զոհված Զինծառայողների Համար

13-04-2024 | 14:56

Սուրբ Գայանե վանքում կկատարվի հոգեհանգստյան կարգ վթարից զոհված զինծառայողների համար
Ամենայն Հայոց Կաթողիկոսը Ցավակցել Է Մեղրիում Վթարի Հետևանքով Զոհված Զինծառայողների Ընտանիքներին

13-04-2024 | 14:35

Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցել է Մեղրիում վթարի հետևանքով զոհված զինծառայողների ընտանիքներին
Իտալիայի Վարչապետը Փոխնակ Մայրությունն «Անմարդկային Պրակտիկա» Է Անվանել

13-04-2024 | 08:11

Իտալիայի վարչապետը փոխնակ մայրությունն «անմարդկային պրակտիկա» է անվանել
Տիեզերքի Ծնունդից Ի Վեր Ամենահզոր Պայթյունը Տեղի Է Ունեցել Աղեղնավոր Համաստեղության Տարածքում

13-04-2024 | 08:05

Տիեզերքի ծնունդից ի վեր ամենահզոր պայթյունը տեղի է ունեցել Աղեղնավոր համաստեղության տարածքում
Մեծ Բրիտանիայի Դեսպանատունն Առաջին Անգամ Կույր Դիվանագետ Կղեկավարի

13-04-2024 | 08:02

Մեծ Բրիտանիայի դեսպանատունն առաջին անգամ կույր դիվանագետ կղեկավարի
Ամն-Ը Լրացուցիչ Ուժեր Է Տեղափոխում Մերձավոր Արևելք

13-04-2024 | 07:58

ԱՄՆ-ը լրացուցիչ ուժեր է տեղափոխում Մերձավոր Արևելք
Իրանը Ամն-Ին Նախազգուշացրել Է Հարձակման Մասին՝ Իսրայելի Հետ Հակամարտությանը Միջամտելու Դեպքում

13-04-2024 | 07:44

Իրանը ԱՄՆ-ին նախազգուշացրել է հարձակման մասին՝ Իսրայելի հետ հակամարտությանը միջամտելու դեպքում

Նմանատիպ լուրեր

Իրանը խոստանում է կրկնապատկել Իսրայելին

Միջազգային լուրեր

Calendar14-04-2024

ՄԱԿ-ում Իրանի մշտական ​​ներկայացուցչությունը հայտարարել է, որ Իսրայելի վրա հարձակումը կարելի է ավարտված համարել

Միջազգային լուրեր

Calendar14-04-2024

400-ից 500 հրթիռների մեծ մասը կարձակվի Իրանից

Միջազգային լուրեր

Calendar14-04-2024

Իրանը հարձակում է սկսել Իսրայելի վրա՝ օգտագործելով տասնյակ անօդաչու սարքեր

Միջազգային լուրեր

Calendar14-04-2024

Իրանը Պարսից ծոցում իսրայելական նավ է գրավել ու տարել իր ջրային տարածք

Միջազգային լուրեր

Calendar13-04-2024

Ուկրաինայի ԶՈւ գլխավոր հրամանատար. իրավիճակը արեւելյան ճակատում սրվել է

Միջազգային լուրեր

Calendar13-04-2024

Իսրայելը մի քանի հարվածներ է հասցրել Լիբանանի հարավ-արեւելքին, իրավիճակը սրվում է ամեն րոպե

Միջազգային լուրեր

Calendar13-04-2024

Նիդեռլանդները կփակեն իրենց դեսպանությունը Թեհրանում՝ որպես զգուշության միջոց

Միջազգային լուրեր

Calendar13-04-2024