CHOOSE YOUR LANGUAGE
  • Որոնում Որոնում
×
Դիտումների քանակ226

Գրավումն Մայր տաճարի, լքումն Մայր աթոռի

Գրավումն Մայր տաճարի, լքումն Մայր աթոռի

Թուրքերը մի ասույթ ունեն անկրթության եւ անքաղաքավարության մասին, երեւութապես քրդերի, խորքային իմաստով՝ բոլոր անկիրթների վերաբերյալ։ «Քյուրդ եր՝ չարուխունա բաքար», հայերեն՝ քուրդը ուտում՝ չարոխին (հողաթափին) է նայում։ Ավելի պարզ՝ ճաշի հրավիրված քուրդը ուտում-կշտանում ու նայում է ոտնամանին, որպեսզի րոպե առաջ հեռանա հյուրընկալի տնից։

Նույն ասույթը շատ համապատասխան էր Ս. Էջմիածնում այօսր Նիկոլ Փաշինյանին ու նրա ցեղախմբի արածին. եկան գրավեցին Մայր տաճարը,- այնպես՝ ինչպես ոչ ոք չէր համարձակվել անել 1710-ամյա սրբավայրի դեմ,- ու երբ ժամանակը եկավ խաչահամբույրի ներկայանալու եւ, միգուցե, արարողությունից հետո թափորով ուղեկցելու Վեհափառ Հայրապետին ու որոշ ներկայացուցիչներով ներկայանալու Վեհարան՝ աջահամբույրի եւ մտերմիկ խոսակցության, խոսքները մեկ արած՝ կորան տեսադաշտից, Նիկոլը՝ ըստ իր ընկալյալ սովորության հետնամասը քորելով, տիկինը՝ վավաշոտ շեղ հայացքը աջ ու ձախ պտտեցնելով, ցեղախմբի մյուս անդամները, ներառյալ՝ յանըմ թե հանրապետության նախագահ Վահագնը ու նախարար-մախարարները, թքազգի եւ այլազգի պաշտոնյաները հեռացան ասպարեզից՝ ճակատամարտը հաղթած զինվորի նման, իրենց հետ տանելով հարյուրավոր թիկնապահներին, ոստիկանական ամբոխին։

Երեկ գիշեր իմ հրապարակած «Ապաշխարության իրավունք ունեն բոլորը, ներառյալ՝ դավաճանները» վերնագրով հոդվածում հույս էի հայտնում, համենայնդեպս, որ գործող վարչապետն ու վարչախումբը կարող են, հրաշիւք իմն, Միածնաէջ տաճարի կամարների տակ, Սրբալույս մյուռոնի զորությամբ դարձի կգան, կապաշխարեն իրենց գործած հանցանքների համար, կհրաժարվեն հակադրության եւ ատելության մոլուցքից, մեր երկիրն ու պետությունը կվերադարձնեն արժանապատիվ խաղաղության հուն։

Միամիտի հույսեր։ Այսօր նրանք փաստեցին, որ անընդունակ են որեւէ դրական քայլի, շարունակելու են «մարտնչել Սուրբ Էջմիածնի դեմ», ինչը նշանակում է,- Վեհափառ Հայրապետի խոսքերով,- «մարտնչել հայոց ինքնության եւ գոյության դեմ, հարված հասցնել հայոց պետականության»։

Իշխող ցեղախումբը զոռով-զորքով գրավեց Մայր տաճարը որպես ուժի ցուցադրություն եւ անզորության որպես ապացույց լքեց այն, ճաշից հետո սեղանը լքող քրդի նման, անկիրթ, անդաստիարակ, անշնորհակալ։

Ժամանակն է փարիսեցիների ու մաքսավորների նման նրանց հեռացնել Տիրոջ տաճարից։

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

  • Լրահոս
  • Close
Եմ-Ն Սպասում Է Բաքվի Եւ Երևանի Միջև Խաղաղության Պայմանագրի Շուտափույթ Ստորագրմանը. Կայա Կալաս

16-05-2025 | 14:31

ԵՄ-ն սպասում է Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ ստորագրմանը. Կայա Կալաս
«Թանգարանների Ապագան՝ Արագ Փոփոխվող Համայնքներում» Խորագրի Ներքո Կանցկացվեն Միջոցառումներ՝ Տարբեր Թանգարաններում

16-05-2025 | 13:56

«Թանգարանների ապագան՝ արագ փոփոխվող համայնքներում» խորագրի ներքո կանցկացվեն միջոցառումներ՝ տարբեր թանգարաններում
Տ. Զավեն Վարդապետ Յազիչյանը Ինքնակամ Լքել Է Հոգևոր Ծառայության Վայրը. Նա Կարգալույծ Է Հռչակվել

16-05-2025 | 13:39

Տ. Զավեն վարդապետ Յազիչյանը ինքնակամ լքել է հոգևոր ծառայության վայրը. նա կարգալույծ է հռչակվել
Նիկոլ Փաշինյանն Ալբանիայում Հանդիպել Է Իլհամ Ալիևի Հետ

16-05-2025 | 13:37

Նիկոլ Փաշինյանն Ալբանիայում հանդիպել է Իլհամ Ալիևի հետ
Հաջողությունները Գալիս Են Հետևողական Ջանքի, Անընդհատ Սովորելու Եւ Սայթաքելուց Հետո. Կգմս Նախարարի Ուղերձը՝ Ուսանողների Եւ Երիտասարդների Օրվա Կապակցությամբ

16-05-2025 | 13:31

Հաջողությունները գալիս են հետևողական ջանքի, անընդհատ սովորելու և սայթաքելուց հետո. ԿԳՄՍ նախարարի ուղերձը՝ Ուսանողների և երիտասարդների օրվա կապակցությամբ
Առաջիկայում Սպասվում Են Կառավարության Կազմի Փոփոխություններ.

16-05-2025 | 12:29

Առաջիկայում սպասվում են կառավարության կազմի փոփոխություններ.
Ստամբուլում Սկսվել Են Թուրքիայի, Ամն-Ի Եւ Ուկրաինայի Միջև Եռակողմ Բանակցությունները

16-05-2025 | 12:22

Ստամբուլում սկսվել են Թուրքիայի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև եռակողմ բանակցությունները
Ի՞Նչ Է Նվիրել Հայ Կաթողիկե Եկեղեցու Պատրիարքը Հռոմի Պապ Լեւոն 14–Րդին

16-05-2025 | 12:21

Ի՞ՆՉ Է ՆՎԻՐԵԼ ՀԱՅ ԿԱԹՈՂԻԿԵ ԵԿԵՂԵՑՈՒ ՊԱՏՐԻԱՐՔԸ ՀՌՈՄԻ ՊԱՊ ԼԵՒՈՆ 14–ՐԴԻՆ
«Սա Մեր Հերոս Նախնիների Հիշատակը Պղծելու Փորձ Է». Ռդ Դեսպանն Արծրուն Հովհաննիսյանի Ասածների Համար Դիմել Է Պն-Ին

16-05-2025 | 12:06

«Սա մեր հերոս նախնիների հիշատակը պղծելու փորձ է». ՌԴ դեսպանն Արծրուն Հովհաննիսյանի ասածների համար դիմել է ՊՆ-ին
Վեհափառը Շվեյցարիայի Համադաշնության Խորհրդարանի Պատգամավորի Հետ Քննարկել Է Տեղահանված Արցախահայերի Իրավունքների Պաշտպանությանն Առնչվող Հարցեր

15-05-2025 | 17:16

Վեհափառը Շվեյցարիայի Համադաշնության խորհրդարանի պատգամավորի հետ քննարկել է տեղահանված արցախահայերի իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր
Ադրբեջանական Բանակի Մասշտաբներով Տեղի Են Ունենում Հրամանատարաշտաբային Մարզումներ

15-05-2025 | 17:10

Ադրբեջանական բանակի մասշտաբներով տեղի են ունենում հրամանատարաշտաբային մարզումներ
Զելենսկին Որոշում Կկայացնի Հետագա Քայլերի Մասին Ռդ-Ի Հետ Բանակցություններում՝ Էրդողանի Հետ Հանդիպումից Հետո. Afp

15-05-2025 | 13:54

Զելենսկին որոշում կկայացնի հետագա քայլերի մասին ՌԴ-ի հետ բանակցություններում՝ Էրդողանի հետ հանդիպումից հետո. AFP
Ստամբուլում Բանակցությունները Տեղափոխվել Են Օրվա 2-Րդ Կես. Ռդ Ագն

15-05-2025 | 13:50

Ստամբուլում բանակցությունները տեղափոխվել են օրվա 2-րդ կես. ՌԴ ԱԳՆ
Թրամփը Պատրաստ Է Մայիսի 16-Ին Մեկնել Ստամբուլ՝  Մասնակցելու Ուկրաինայի Հարցով Բանակցություններին, Եթե Դրա Անհրաժեշտությունը Լինի

15-05-2025 | 13:47

Թրամփը պատրաստ է մայիսի 16-ին մեկնել Ստամբուլ՝ մասնակցելու Ուկրաինայի հարցով բանակցություններին, եթե դրա անհրաժեշտությունը լինի
Լավրովի Այցը Հայաստան Նախապարաստման Փուլում Է. Զախարովա

15-05-2025 | 13:43

Լավրովի այցը Հայաստան նախապարաստման փուլում է. Զախարովա

Նմանատիպ լուրեր