CHOOSE YOUR LANGUAGE
  • Որոնում Որոնում
×
Դիտումների քանակ888

Գրքի շնորհանդես և ֆիլմի դիտում (տեսանյութ)

Գրքի շնորհանդես և ֆիլմի դիտում (տեսանյութ)

Հայաստանի Թեքեյան մշակութային միության նախաձեռնությամբ կայացավ կինոռեժիսոր Հրանտ Հակոբյանի՝ «Կինոռեժիսորի իմ հուշերն ու խոհերը» գրքի շնորհանդեսը և «Մեր Արմենակը» վավերագրական ֆիլմի ցուցադրությունը։ 


Գրքում տեղ են գտել կինոռեժիսորի հուշերը մանկության, պատանեկության տարիների, ընտանիքի, թատրոնի, կինոյի, ուղևորությունների, ինչպես նաև նկարահանման հրապարակից ունեցածի մասին։ Նա վերարտադրել է իր ապրածը, տեսածն ու զգացածը, իր միջավայրի, կինոյում կատարվածի անդրադարձն ու պոռթկումը, որում էլ ամբողջացել է կինոգործիչ Հրանտ Հակոբյանի կերպարը։ Ինչպես նշում է կինոգետ, խմբագիր Ռոբերտ Մաթոսյանը՝ գիրքը գրելիս Հրանտ Հակոբյանը եղել է նույնքան սկզբունքային, որքան ֆիլմերում։ Կինոգետը բարձր գնահատեց կինոռեժիսոր Հակոբյանի գործունեությունը հայկական կինոյում և վստահեցրեց, որ դեռ նոր ստեղծագործություններով հարստացնելու է հայկական կինոարվեստը։ 


Կինոռեժիսորը 40 ֆիլմի հեղինակ է․ ձեռնարկի ընթացքում ցուցադրվեց «Մեր Արմենակը» վավերագրական ֆիլմը, ֆիլմ՝ արգելված անվան մասին։ Հրանտ Հակոբյանն իր ընկերների հետ զրույցի ժամանակ պատահաբար է իմացել Թուրքիայում ձախակողմյան կուսակցության պարագլուխ Արմենակ Բաքրճյանի (Օրհան Բաքըր) կարճատև, հերոսական կյանքի պատմությունը և որոշել նրա հետքերով Թուրքիա գնալ, վավերագրական  ֆիլմ նկարահանել:  Ցեղասպանության 100-րդ տարելիցը պատեհ առիթ է հանդիսացել։ Արմենակ Բաքրճյանը քաղաքական գործիչ է եղել, ընդվզել թուրքական կառավարության դեմ, բայց նրա գործունեության գերնպատակը Հայկական հարցն է եղել, հայկական վրեժխնդրությունն ու արդար դատաստանը: Ֆիլմում ներկայացվում է Արմենակ Բաքրճյանի կարճատև, հերոսական  կյանքի պատմությունը, օգտագործվել են նաև արխիվային փաստաթղթեր, լուսանկարներ։ 


Հայաստանի Թեքեյան մշակութային միության նախագահ Ռուբեն Միրզախանյանը բարձր գնահատեց կինոռեժիսորի ստեղծագործական ուղին, որի մասին հուշերը պարզ, բայց հետաքրքրաշարժ մատուցմամբ իրենց տեղն են գտել գրքում։ Ռուբեն Միրզախանյանը կինոռեժիսորին շնորհավորեց նաև ծննդյան առթիվ և հանձնեց պատվոգիր՝ բեղմնավոր և ազգանվեր գործունեության համար։


Հայաստանի կինոգործիչների միության փոխնախագահ Անետա Երզինկյանը տարիների հեռվից հիշում է՝ Հրանտ Հակոբյանը Մանկավարժական համալսարանի առաջին ռեժիսոր շրջանավարտներից է․«Դա այն սերունդն էր, որն իր խոսքն ասաց կինոարվեստում։ Վավերագրությունն այսօր շատ մեծ տեղ է զբաղեցնում կինոարվեստում։ Հրանտն այն արվեստագետներից է, ում ձեռքը մշտապես ժամանակի զարկերակին է, անկեղծ է, նրա պատմությունները հուզում են, զգում է՝ ինչ և ինչպես խոսի, քանի որ տիրապետում է կինոլեզվին»,-նշեց Անիտա Երզնկյանն ու հույս հայտնեց, որ Հրանտ Հակոբյանը կշարունակի ստեղծագործել, ստեղծել գեղարվեստական արժեք ներկայացնող գործեր և լինել նույնքան լավատես։
Գրքի շնորհանդես և ֆիլմի դիտում՝ կինոռեժիսորի ծննդյան օրը․ կազմակերպված ձեռնարկն ասես «եռատոն» լիներ կինոռեժիսոր Հրանտ Հակոբյանի համար։ Վերջինս շնորհակալություն հայտնեց Հայաստանի Թեքեյան մշակութային միությանն ու վստահեցրեց, որ ստեղծագործություններով ներկայանալու առիթներ դեռ կլինեն։

  • Լրահոս
  • Close
Հայաստանը Պատրաստ Է Ադրբեջանի Հետ Խաղաղության Պայմանագիր Կնքել Թեկուզ Հիմա. Փոխվարչապետ

20-06-2025 | 15:21

Հայաստանը պատրաստ է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքել թեկուզ հիմա. փոխվարչապետ
Ամենայն Հայոց Կաթողիկոսն Ընդունել Է Ամն Հայոց Արևելյան Թեմի Ուխտավորներին

20-06-2025 | 15:19

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի ուխտավորներին
Էրդողանը Հայաստանի Վարչապետին Կրնդունի Հայազգի Ճարտարապետի Կառուցած Պալատում

20-06-2025 | 15:16

Էրդողանը Հայաստանի վարչապետին կրնդունի հայազգի ճարտարապետի կառուցած պալատում
Թրամփը Վախենում Է, Որ Իրանը Կվերածվի «Երկրորդ Լիբիայի».

20-06-2025 | 13:16

Թրամփը վախենում է, որ Իրանը կվերածվի «երկրորդ Լիբիայի».
Ադրբեջանի Զու Ստորաբաժանումները Կրшկ Են Բացել Սյունիքի Մարզի Ներքին Հանդ Բնակավայրի Ուղղությամբ. Հհ Պն

20-06-2025 | 13:09

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրшկ են բացել Սյունիքի մարզի Ներքին Հանդ բնակավայրի ուղղությամբ. ՀՀ ՊՆ
Չենք Ցանկանում Միջամտել Հայաստանի Ներքին Գործերին, Բայց Ամենայն Ուշադրությամբ Հետևում Ենք Սամվել Կարապետյանի Հետ Կապված Ամեն Ինչին. Կրեմլ

20-06-2025 | 13:07

Չենք ցանկանում միջամտել Հայաստանի ներքին գործերին, բայց ամենայն ուշադրությամբ հետևում ենք Սամվել Կարապետյանի հետ կապված ամեն ինչին. Կրեմլ
Նիկոլ Փաշինյանն Աշխատանքային Այցով Ժամանել Է Թուրքիա

20-06-2025 | 13:06

Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Թուրքիա
Իհպկ-Ն Կանխել Է Իսրայելի Կողմից Իրանի Ագ Նախարարի Դեմ Մաhափnրձը. Նախարարի Խորհրդական

20-06-2025 | 12:30

ԻՀՊԿ-ն կանխել է Իսրայելի կողմից Իրանի ԱԳ նախարարի դեմ մաhափnրձը. նախարարի խորհրդական
Իրանի Վրա Իսրայելական Hարձակման Նպատակներից Առնվազն Երկուսը Չեն Իրագործվել. Համազգային Իրանական Ինքնությունն Օգնել Է Իրանին Դիմակայելու Լրջագույն Մшրտահրավերների. Վարդան Ոսկանյան

20-06-2025 | 12:28

Իրանի վրա իսրայելական hարձակման նպատակներից առնվազն երկուսը չեն իրագործվել. համազգային իրանական ինքնությունն օգնել է Իրանին դիմակայելու լրջագույն մшրտահրավերների. Վարդան Ոսկանյան
Եթե Հհ-Ն Միանա Եմ-Ին, Բրյուսելը Կասի՝ Փակե՛Ք Ձեր Երկինքը Ռդ Ինքնաթիռների Համար. Դուք Այլընտրանք Չեք Ունենա. Օվերչուկ

20-06-2025 | 12:26

Եթե ՀՀ-ն միանա ԵՄ-ին, Բրյուսելը կասի՝ փակե՛ք ձեր երկինքը ՌԴ ինքնաթիռների համար. դուք այլընտրանք չեք ունենա. Օվերչուկ
Հայտնի Է՝ Ովքեր Են Նիկոլ Փաշինյանի Հետ Մեկնել Թուրքիա

20-06-2025 | 12:23

Հայտնի է՝ ովքեր են Նիկոլ Փաշինյանի հետ մեկնել Թուրքիա
Կիրակի Սուրբ Էջմիածնի Մեծափառ Տոնն Է. Վեհափառ Հայրապետի Հանդիսապետությամբ Կմատուցվի Սուրբ Պատարագ

19-06-2025 | 15:40

Կիրակի Սուրբ Էջմիածնի մեծափառ տոնն է. Վեհափառ Հայրապետի հանդիսապետությամբ կմատուցվի Սուրբ Պատարագ
Սուրբ Հովհաննես Կարապետի Մասունքը Տարվել Է Շողակաթի Վանք

19-06-2025 | 15:22

Սուրբ Հովհաննես Կարապետի մասունքը տարվել է Շողակաթի վանք
Հայաստանի Ազգային Ֆիլհարմոնիկ Նվագախումբը Կհամալրվի Երաժիշտներով. Երևան Կհրավիրվեն Բարձր Որակավորում Ունեցող Մասնագետներ

19-06-2025 | 15:06

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը կհամալրվի երաժիշտներով. Երևան կհրավիրվեն բարձր որակավորում ունեցող մասնագետներ
Ավարտին Է Հասցվել Բրյուսելում Հհ Դեսպանության Նոր Շենքի Գնման Գործընթացը

19-06-2025 | 14:44

Ավարտին է հասցվել Բրյուսելում ՀՀ դեսպանության նոր շենքի գնման գործընթացը

Նմանատիպ լուրեր