CHOOSE YOUR LANGUAGE
  • Որոնում Որոնում
×
Դիտումների քանակ512

Գյումրու պատմական ճեմափողոցում կգործի հին բաղնիքը․ գործարարը վերանորոգում է շենքը

Գյումրու պատմական ճեմափողոցում կգործի հին բաղնիքը․ գործարարը վերանորոգում է շենքը

Գյումրու «Կումայրի արգելոց-թանգարանի» տարածքում՝ Աբովյան կամ Ալեքսանդրովսկի ճեմափողոցում, որը դարձել է զբոսաշրջիկների ամենասիրված վայրը, կգործի քաղաքի հին բաղնիքներից մեկը։ Այն պատկանել է Տեր- Մարիտիրոսովներին ու հայտնի է որպես «Ցենտրալնի բաղնիք»։

Բաղնիքի շենքը, ինչպես նաև Գյումրու պատմական կենտրոնում գտնվող մի քանի կառույցներ ձեռք էր բերել շվեյցարահայ գործարար Վարդան Սրմաքեշը՝ տեղի մի քանի գործարարների հետ՝ նպատակ ունենալով կառուցել հյուրանոցներ ու հյուրատներ։ Քաղաքի գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ բաղնիքի շենքի վերանորոգման աշխատանքները մեկնարկել են, այն ճեմափողոցից բացի մուտք ունի նաև հետնամասից։

Այն վերանորոգելով՝ ոչ միայն շունչ կտան պատմական կառույցին, այլ կվերականգնեն Գյումրու ծիսական ավանդույթներից մեկը՝ հանրային բաղնիք գնալը։

Հենրիկ Գասպարյանն ասում է՝ այն պատմական հուշարձան է, որը վերանորոգելիս՝ փոփոխությունների չպիտի ենթարկվի։ Բաղնիքի մուտքը, ըստ նրա, նույնիսկ կարող է լինել կենտրոնական հատվածում՝ հենց ճեմափողոցում։ Ըստ ճարտարապետի, նման օրինակները պատմական քաղաքներում շատ են։

Բաղնիքի շենքը, Հենրիկ Գասպարյանի համոզմամբ, Գյումրիում կնպաստի զբոսաշրջության զարգացմանը։ «Երբ զբոսաշրջիկը ոտք է դնում Մոսկվա, անմիջապես գնում է Սանդունովսկի բաղնիք կամ կենտրոնականը։ Գիտեք, որ Սանդունովյան բաղնիքում նկարահանվել է «Բաղնիքդ անուշ» ֆիլմը, այն կառուցվել է թատերական դերասան Սանդունովի կողմից 1818 թվականին։

Սա պատմության, ճարտարապետության, կոլորիտի մի մաս է, որը զբոսաշրջիկը շտապում է տեսնել, իրեն շատ հետաքրքիր է։ Կամ շատ հեռու չգնանք Թբիլիսիում ինչպիսի բաղնիքներ կան։ Վստահ եմ Գյումրու հանրային բաղնիքը նույնպես մեծ պահանջարկ կունենա զբոսաշրջիկների համար»,- ասում է ճարտարապետը։

Գյումրու բաղնիքները հիմնականում կառուցվել են քաղաքի կենտրոնում, հիմնադիրները եղել են քաղաքի մեծահարուստները, որոնք և բաղնիքները կոչել են իրենց անուններով։ Գործել են մի քանի հասարակական բաղնիքներ՝ «Կոնստանովենց աղայի», «Ձիթողցոնոց», «Ուռումների», Վեքիլովների բաղնիքները։ Գյումրվա հին բաղնիքների նախասրահում եղել են հացկերույթի համար նախատեսված հատուկ փայտյա թախտեր, լողասրահի անկյուններում գուռեր, իսկ կենտրոնում՝ մարմարե սեղան՝ «գյուպակ» կամ «քալդաշ», որը նախատեսված էր օճառվելու համար։

Գյումրիում սովորաբար բաղնիք գնացել են ֆայտոններով․ հատկապես կանայք բաղնիք գնալուն մի քանի օր առաջ են նախապատրաստվել՝ «բաղնիքի բոխչաներ» կապելով, որի մեջ եղել են սպիտակեղեն, ցամքոց, պղնձե սափոր, նաև կերակուր, գաթա, հալվա։ Բաղնիքը զրուցելու, տարբեր հարցեր քննարկելու վայր է եղել։ Կանայք բաղնիքում անցկացրել են 5-6 ժամ, հարուստ կանանց լողացրել են «նաթրճիները», մյուսներին՝ «քիսաջիները»։

«Առավոտ»

 

 

  • Լրահոս
  • Close
Հհ-Եմ-Ամն Հանդիպումը Որևէ Երրորդ Կողմի Դեմ Ուղղված Չէ Եւ Չէր Էլ Կարող Լինել

28-03-2024 | 09:38

ՀՀ-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը որևէ երրորդ կողմի դեմ ուղղված չէ և չէր էլ կարող լինել
Տասներկու Ժամ Տևած Բանակցություններից Հետո Մենք Վերջ Դրեցինք Մարտական Գործողություններին. Շահրամանյան

28-03-2024 | 09:19

Տասներկու ժամ տևած բանակցություններից հետո մենք վերջ դրեցինք մարտական գործողություններին. Շահրամանյան
Ուկրաինայում Ռուս Ռազմագերիները Խոշտանգումների Են Ենթարկվել. Մակ

28-03-2024 | 09:04

Ուկրաինայում ռուս ռազմագերիները խոշտանգումների են ենթարկվել. ՄԱԿ
Ռուսաստանը Եվրոպայի Նկատմամբ Ագրեսիվ Մտադրություններ Չունի. Պուտին

28-03-2024 | 08:53

Ռուսաստանը Եվրոպայի նկատմամբ ագրեսիվ մտադրություններ չունի. Պուտին
Եվրոպայում 11-Ից 15 Տարեկան Գրեթե Յուրաքանչյուր Վեցերորդ Երեխան Կիբերհարձակման Է Ենթարկվում

28-03-2024 | 08:46

Եվրոպայում 11-ից 15 տարեկան գրեթե յուրաքանչյուր վեցերորդ երեխան կիբերհարձակման է ենթարկվում
Եղբայր, Շնորհակալություն, Օգնեցիր, Մենք Այդ Օգնությունը Շատ Բարձր Ենք Գնահատում, Բայց Այլևս Հհ-Ն Այդ Օգնության Կարիքը Չունի. Ալեն Սիմոնյան

27-03-2024 | 20:27

Եղբայր, շնորհակալություն, օգնեցիր, մենք այդ օգնությունը շատ բարձր ենք գնահատում, բայց այլևս ՀՀ-ն այդ օգնության կարիքը չունի. Ալեն Սիմոնյան
Եղանակը Կտաքանա

27-03-2024 | 20:01

Եղանակը կտաքանա
Մենք «Զանգեզուրի Միջանցք» Տերմինը Չենք Օգտագործում. Զախարովա

27-03-2024 | 19:49

Մենք «Զանգեզուրի միջանցք» տերմինը չենք օգտագործում. Զախարովա
Ֆրանսիացի Պատգամավորներն Ու Դեսպան Դըկոտինյին Ծանոթացել Են Սոթքի Ոսկու Հանքի Շրջակայքի Անվտանգային Իրավիճակին

27-03-2024 | 15:13

Ֆրանսիացի պատգամավորներն ու դեսպան Դըկոտինյին ծանոթացել են Սոթքի ոսկու հանքի շրջակայքի անվտանգային իրավիճակին
Ժաննա Անդրեասյանը Շնորհավորական Ուղերձ Է Հղել Թատրոնի Միջազգային Օրվա Կապակցությամբ

27-03-2024 | 15:09

Ժաննա Անդրեասյանը շնորհավորական ուղերձ է հղել Թատրոնի միջազգային օրվա կապակցությամբ
Պատմական Նմուշներում Առաջին Անգամ Միկրոպլաստիկ Է Հայտնաբերվել

27-03-2024 | 14:23

Պատմական նմուշներում առաջին անգամ միկրոպլաստիկ է հայտնաբերվել
Պետքարտուղարությունը Բացահայտել Է Բլինqենի Եւ Փաշինյանի Առաջիկա Հանդիպման Նպատակները

27-03-2024 | 14:19

Պետքարտուղարությունը բացահայտել է Բլինqենի և Փաշինյանի առաջիկա հանդիպման նպատակները
Վենեսուելայի Նախագահը Ընդդիմադիր Շարժմանը Մեղադրել Է Իր Մահափորձի Մեջ

27-03-2024 | 14:18

Վենեսուելայի նախագահը ընդդիմադիր շարժմանը մեղադրել է իր մահափորձի մեջ
Եմ Առաքելությունը Ֆրանսիայի Պատվիրակությանը Ներկայացրել Է Իրավիճակը Գեղարքունիքում

27-03-2024 | 12:15

ԵՄ առաքելությունը Ֆրանսիայի պատվիրակությանը ներկայացրել է իրավիճակը Գեղարքունիքում
Իտալիայում 7000 Տարեկան Կանոեներ Են Հայտնաբերվել

27-03-2024 | 11:27

Իտալիայում 7000 տարեկան կանոեներ են հայտնաբերվել

Նմանատիպ լուրեր

ՀՀ-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը որևէ երրորդ կողմի դեմ ուղղված չէ և չէր էլ կարող լինել

Պաշտոնական լուրեր

Calendar28-03-2024

Տասներկու ժամ տևած բանակցություններից հետո մենք վերջ դրեցինք մարտական գործողություններին. Շահրամանյան

Տարածաշրջանային լուրեր

Calendar28-03-2024

Ուկրաինայում ռուս ռազմագերիները խոշտանգումների են ենթարկվել. ՄԱԿ

Միջազգային լուրեր

Calendar28-03-2024

Ռուսաստանը Եվրոպայի նկատմամբ ագրեսիվ մտադրություններ չունի. Պուտին

Լուրեր

Calendar28-03-2024

Եվրոպայում 11-ից 15 տարեկան գրեթե յուրաքանչյուր վեցերորդ երեխան կիբերհարձակման է ենթարկվում

Միջազգային լուրեր

Calendar28-03-2024

Եղբայր, շնորհակալություն, օգնեցիր, մենք այդ օգնությունը շատ բարձր ենք գնահատում, բայց այլևս ՀՀ-ն այդ օգնության կարիքը չունի. Ալեն Սիմոնյան

Տարածաշրջանային լուրեր

Calendar27-03-2024

Եղանակը կտաքանա

Լուրեր

Calendar27-03-2024

Մենք «Զանգեզուրի միջանցք» տերմինը չենք օգտագործում. Զախարովա

Պաշտոնական լուրեր

Calendar27-03-2024