CHOOSE YOUR LANGUAGE
  • Որոնում Որոնում
×
Դիտումների քանակ360

Հաղթել Փաշինյանին լեզվակռվո՞ւմ

Հաղթել Փաշինյանին լեզվակռվո՞ւմ

Իմ բազմաթիվ իրական եւ հնարովի մեղքերի շարքում կա մի մեղադրանք, որը ես մասամբ ընդունում եմ՝ ես քաղաքականությանը մոտենում եմ «սպիտակ ձեռնոցներով»: Այսինքն՝ չեմ հասկանում, թե քաղաքականությունն ինչպիսի կեղտոտ բան է եւ փորձում եմ այն մեկնաբանել՝ կիրառելով ինչ-որ անհասկանալի չափանիշներ:

Մեղադրանքն, ինչ խոսք, միանգամայն ճիշտ կլիներ, եթե ես մասնակցեի քաղաքական պայքարին, քարոզեի որեւէ մեկի օգտին, կամ՝ նույնիսկ եթե քաղաքականության ներկայիս գործող անձանցից/կուսակցություններից որեւէ մեկի նկատմամբ ունենայի որոշակի համակրանք: Բայց քանի որ այդ ամենը չկա, ապա թույլ տվեք ես մնամ իմ «իդեալական աշխարհում»:

Այդ աշխարհում կա մի հատկություն, որը բնութագրվում է ռուսերեն մի շատ հաջող բառով՝ «брезгливость» («զզվանքն» ամբողջությամբ չի արտահայտում իմաստը): Վերջերս «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, պատասխանելով իշխանամետ գործիչներից մեկի կոշտ եւ, ընդունենք, էթիկայից դուրս գտնվող մեղադրանքներին, նրան բնութագրել է որպես մի մարդ, որն «ամեն առաջարկողի հետ բաղնիք է գնում»:

Այդպիսի արտահայտություն ես չէի ցանկանա լսել ոչ միայն հոգեւորականից, այլեւ հասարակական, քաղաքական գործչից, հրապարակախոսից, լրագրողից: Նույնիսկ բլոգերից եւ ֆեյսբուքյան «ստատուսագրից»:

Դա տիպիկ փաշինյանական ոճ է՝ քաղաքական բանավեճը տեղափոխել անձնական կոմպրոմատների դաշտ՝ «հաղթահարելով» բոլոր տեսակի բարոյական արգելակները: Այդպես է վարվում վարչապետը խորհրդարանում եւ խորհրդարանից դուրս, այդպիսի վարք են դրսեւորում նաեւ կարկառուն ՔՊ-ականները: Չեմ պատկերացնում, թե ով է կարող «հաղթել» Փաշինյանին՝ լեզվակռվի նման ոճը կիրառելով:

Թերեւս՝ միայն ԱՄՆ-ում բնակվող Վարդան Ղուկասյանը: Բայց, Հայաստանից հեռու ապրելով, նա չի կարող ամբողջական մասնակցություն ունենալ մեր երկրի քաղաքականությանը: …Չեսթերթոնն ասում էր՝ «ես տանել չեմ կարող վիճաբանությունը (argument), որովհետեւ այն միշտ ընդհատում է բանավեճը (discussion)»: Այլ կերպ ասած՝ երբ սկսվում է լեզվակռիվը, դրանով բանավեճն ավարտվում է: …

Ենթադրենք, Հայաստանում հայտնվում է ընդդիմադիր, որը կարողանում է Փաշինյանի ոճով ու նրանից ավելի լավ «չոտկել», «շամփրել», «պորտը տեղը դնել» ցանկացած իշխանավորի (չնայած, կրկնեմ, դրան դժվար եմ հավատում): Ենթադրենք նաեւ, որ նա դառնում է զանգվածների սիրելին եւ հարյուր հազարավոր մարդիկ «մեռնում են նրա դուխին»:

Շարունակելով ենթադրությունները՝ ընդունենք, որ նա լեզվակռվի իր տաղանդների շնորհիվ դառնում է «թագավոր»: Ասացեք խնդրեմ, ինչի՞ համար է մեզ պետք երկրորդ Փաշինյանը:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ 
Լուսանկարն արված է 2018-ի սեպտեմբերին «Իմ քայլը՝ հանուն Տավուշի» ներդրումային համաժողովից հետո:
 

  • Լրահոս
  • Close
Շնորհակալություն Եմ Հայտնում Ձեզ Փաշինյանի Հետ Համատեղ Նամակի Համար, Որով Ինձ Առաջադրում Եք Նոբելյան Խաղաղության Մրցանակի. Թրամփի Նամակը՝ Ալիևին

06-12-2025 | 18:33

Շնորհակալություն եմ հայտնում ձեզ Փաշինյանի հետ համատեղ նամակի համար, որով ինձ առաջադրում եք Նոբելյան խաղաղության մրցանակի. Թրամփի նամակը՝ Ալիևին
Մենք Ադրբեջանի Տարածքային Ամբողջականությունը Ճանաչել Ենք, Որպեսզի Ինքներս Ճանաչենք Մեր Երկրի Տարածքային Ամբողջականությունը. Նիկոլ Փաշինյան

06-12-2025 | 18:31

Մենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչել ենք, որպեսզի ինքներս ճանաչենք մեր երկրի տարածքային ամբողջականությունը. Նիկոլ Փաշինյան
Հայաստանի Հասարակությունը Պատրաստ Է Ադրբեջանի Հետ Խաղաղությանը. Արմեն Գրիգորյան

06-12-2025 | 18:29

Հայաստանի հասարակությունը պատրաստ է Ադրբեջանի հետ խաղաղությանը. Արմեն Գրիգորյան
Հէց-Ի Ֆինանսական Եւ Ներդրումային Ցուցանիշները՝ Վերջին Տարիներին

06-12-2025 | 14:00

ՀԷՑ-ի ֆինանսական և ներդրումային ցուցանիշները՝ վերջին տարիներին
Հավաքվում Ենք Այսօր՝ Ժամը 20։00-Ին, «Զվարթնոց» Օդանավակայանի Vip Սրահի Դիմաց. Հայտարարություն՝ Ի Պաշտպանություն Վեհափառ Հայրապետի

06-12-2025 | 13:58

Հավաքվում ենք այսօր՝ ժամը 20։00-ին, «Զվարթնոց» օդանավակայանի VIP սրահի դիմաց. Հայտարարություն՝ ի պաշտպանություն Վեհափառ Հայրապետի
«Յոթ Վերքը Հաղթահարել Է Թուրքական Երկու Օկուպացիա, Սա՛ Էլ Կհաղթահարվի Պատվով». Շիրակի Թեմի Հոգևորականները Հայտնել Են, Որ «Կեղծ Պատարագ» Չեն Մատուցի

06-12-2025 | 13:56

«Յոթ Վերքը հաղթահարել է թուրքական երկու օկուպացիա, սա՛ էլ կհաղթահարվի պատվով». Շիրակի թեմի հոգևորականները հայտնել են, որ «կեղծ պատարագ» չեն մատուցի
Բեռլինում Մերցն Ու Փաշինյանը Կքննարկեն Հայաստանի Եւ Ադրբեջանի Միջև Խաղաղության Գործընթացը

05-12-2025 | 19:22

Բեռլինում Մերցն ու Փաշինյանը կքննարկեն Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը
Հայաստանի Եւ Ադրբեջանի Միջև Խաղաղության Համաձայնագիրը Նոր Հնարավորություններ Է Բացում․ Անտոնիո Կոշտա

05-12-2025 | 19:21

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը նոր հնարավորություններ է բացում․ Անտոնիո Կոշտա
Մենք Կարգավորել Ենք 8 Պատերազմ, Կկարգավորենք Նաև Ռուս-Ուկրաինականը. Թրամփ

05-12-2025 | 14:46

Մենք կարգավորել ենք 8 պատերազմ, կկարգավորենք նաև ռուս-ուկրաինականը. Թրամփ
Մայր Աթոռը Պահանջում Է Անհապաղ Դադարեցնել Արշակ Սրբազանի Եւ Ազատազրկված Մնացյալ Եկեղեցականների Ապօրինի Հետապնդումները

05-12-2025 | 14:42

Մայր Աթոռը պահանջում է անհապաղ դադարեցնել Արշակ սրբազանի և ազատազրկված մնացյալ եկեղեցականների ապօրինի հետապնդումները
Խիստ Մտահոգիչ Է Իշխանությունների Որդեգրած Հակեկեղեցական Քաղաքականությունը. Լիահույս Եմ՝ Կչեզոքացվեն Չարամիտ Այս Ոտնձգությունները. Վեհափառ Հայրապետ

05-12-2025 | 14:09

Խիստ մտահոգիչ է իշխանությունների որդեգրած հակեկեղեցական քաղաքականությունը. լիահույս եմ՝ կչեզոքացվեն չարամիտ այս ոտնձգությունները. Վեհափառ Հայրապետ
Ադրբեջանցիները Վնաuել Են Արցախում Գտնվող 17-Րդ Դարի Սուրբ Ամենափրկիչ Վանքը

05-12-2025 | 14:05

Ադրբեջանցիները վնաuել են Արցախում գտնվող 17-րդ դարի Սուրբ Ամենափրկիչ Վանքը
Սամվել Կարապետյանի Ապօրինի Կալանքի Երկարաձգման Դեմ Մեր Կողմից Ներկայացված Բողոքները Վարույթ Են Ընդունվել․ Փաստաբան

05-12-2025 | 14:02

Սամվել Կարապետյանի ապօրինի կալանքի երկարաձգման դեմ մեր կողմից ներկայացված բողոքները վարույթ են ընդունվել․ փաստաբան
Ադրբեջանական Մշակութային Ժառանգության Վերականգնումն Ու Պաշտպանությունը Հայաստանում Մեր Ժողովրդի Օրինական Պահանջն Է. Ալիև

05-12-2025 | 12:01

Ադրբեջանական մշակութային ժառանգության վերականգնումն ու պաշտպանությունը Հայաստանում մեր ժողովրդի օրինական պահանջն է. Ալիև
Փաշինյանի Ձեռամբ Ադրբեջանցի Հատուկ Ջոկատայինները, Պատրաստված Խմբերը Գալու Են Ու Շատ «Խաղաղ» Տեղավորվելու Են Հայաստանում. Ադրբեջանագետ

05-12-2025 | 12:00

Փաշինյանի ձեռամբ ադրբեջանցի հատուկ ջոկատայինները, պատրաստված խմբերը գալու են ու շատ «խաղաղ» տեղավորվելու են Հայաստանում. ադրբեջանագետ

Նմանատիպ լուրեր