06-12-2024 | 21:25
Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի պաշտպանության նախարարների հաջորդ հանդիպումը եռակողմ ձևաչափով տեղի կունենա հաջորդ տարի, Վրաստանում. ասվում է Վրաստանի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ։
Նշենք, որ պաշտպանության նախարարների նախորդ՝ IX եռակողմ հանդիպումը տեղի է ունեցել 2022 թվականի դեկտեմբերի 21-ին Արևմտյան Հայաստանի (Թուրքիայի կողմից օկուպացված)Կեսարիա քաղաքում։
Այսօր Բաքվի հանդիպումը պաշտպանության նախարարների 10-րդ հանդիպումն է այս ձևաչափով։