07-10-2024 | 13:51
ՏԱՍՍ-ը գրում է. ՀԱՄԱՍ-ը կարծում է, որ Ռուսաստանը կարող է առանցքային դեր խաղալ Մերձավոր Արևելքում իսրայելական ագրեսիայի հետևանքով առաջացած ռազմական էսկալացիայի դադարեցման գործում։ Այս մասին հայտնել է ՀԱՄԱՍ-ի արտասահմանյան երկրների հետ հարաբերությունների ազգային բյուրոյի ղեկավար Ալի Բարաքան։
«ՀԱՄԱՍ շարժումը մեծ վստահություն ունի Ռուսաստանի և նրա նախագահ Վլադիմիր Պուտինի նկատմամբ, ուստի մենք կողջունենք Ռուսաստանի միջնորդությունը հակամարտության կարգավորման հարցում», — ասել է Ալի Բարաքան:
Գործակալության զրուցակիցը նշել է, որ շարժման ղեկավարությունը մշտական կապեր է պահպանում ռուսական կողմի հետ։ «Մենք պատրաստ ենք ռուս դիվանագետների հետ հնարավոր հանդիպումներին արաբական երկրներից մեկում և ողջունում ենք նրանց ջանքերը»,- ասել է նա։