CHOOSE YOUR LANGUAGE
  • Որոնում Որոնում
×
Դիտումների քանակ244

Համոզմունքի գինը ցինիզմի միջավայրում

Համոզմունքի գինը ցինիզմի միջավայրում

Լեւ Տոլստոյը մի առիթով ասել է, որ կա շատ պարզ եղանակ՝ հասկանալու համար, թե որքան խորն են մարդու համոզմունքները: Պետք է տեսնել, թե հանուն այդ համոզմունքների ինչից է նա պատրաստ հրաժարվել՝ մի բաժակ սուրճի՞ց, մեկ աման ապուրի՞ց, կահույքի՞ց, տնի՞ց, աշխատատեղի՞ց, պաշտոնի՞ց: Թե՞ ազատությունից եւ կյանքից: Կարծում եմ, որ հարգանքի են արժանի մարդիկ, որոնք իրենց համոզմունքների համար պատրաստ են թանկ գին վճարել: Այնքան էլ կարեւոր չէ, թե որքանով են այդ մարդու համոզմունքներն ինձ համար հոգեհարազատ: 

Իմիջիայլոց, ինձ թվում է, որ չկան աշխարհիս երեսին երկու մարդ, որոնց հայացքները 100 տոկոսով համընկնում են: Ալեքսեյ Նավալնին, անշուշտ, խորը, հաստատուն սկզբունքների տեր մարդ էր: Նա կարող էր ապրել որպես քաղաքական տարագիր՝ հարցազրույցներ տալ, հանդես գալ դասախոսություններով: 

Բայց Նավալնին գերադասեց վերադառնալ պուտինյան Ռուսաստան՝ շատ լավ իմանալով, թե ինչ է իրեն սպասում: Հավանաբար, նման մարդիկ ոչ այնքան հաշվարկում են, թե ինչ հետեւանքներ կունենա իրենց ազատազրկումը կամ մահը, որքան պարզապես ընտրություն են կատարում ՝ ելնելով սեփական սկզբունքներից: Դա ոգեւորիչ օրինակ է փոքրամասնության համար, իսկ Ռուսաստանի (ինչպես եւ այլ երկրների) հասարակության մեծամասնությունն ապրում է ցինիզմի եւ անհավատության մեջ: 

Բանտում քաղաքական հակառակորդներին սպանելը կամ տանջամահ անելն ավտորիտար ռեժիմների «սիրված» գործելակերպն է: Հայաստանում նույնպես գրանցվել են նման դեպքեր: Նկատի ունեմ, մասնավորապես, իբր «ժողովրդավարության» օրոք Մհեր Եղիազարյանի, Արմեն Գրիգորյանի եւ «ոչ-ժողովրդավարության» ժամանակ Արթուր Սարգսյանի («Հաց բերողի») մահերը:

Որքան էլ տարբեր լինեն այդ բոլոր դեպքերը, կա նմանություն. մեծ կամ փոքր ավտոկրատները չեն կարող հանդուրժել, երբ իրենց իշխանությանը կոշտ դիմադրություն կա: Նպատակներից մեկն, իհարկե, մարդկանց վախեցնելն է, մի անկյունում կուչ եկած պահելը: Հենց այդ նպատակով են Փաշինյանի իրավապահները գործեր հարուցում բացառապես այն օգտատերերի դեմ, որոնք իշխանության հասցեին անհաճո գրառումներն են անում:

Ինչու են «իրավապաշտպանները» մի դեպքում աղմուկ հանում, իսկ մյուս դեպքում՝ լռում, այստեղ ոչ մի գաղտնիք չկա. մեկին պաշտպանելու համար դրամաշնորհ տալիս են, մյուսի համար չեն տալիս: Աստված նրանց հետ՝ դա իրենց բիզնեսն է: Վստահ եմ, որ բոլոր դեպքերում գերադասելի է բռնաճնշումները մերժելը: Այդ սկզբունքից ելնելով’ պետք է դատապարտել Ալեքսեյ Նավալնու, ըստ էության, սպանությունը: 

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
 

  • Լրահոս
  • Close
Ամն Աջակցությունը Կհեշտացնի Ռուս Սահմանապահների Դուրսբերումը Հայ-Թուրքական Եւ Հայ-Իրանական Սահմաններից. Փոխարտգործնախարար

25-01-2025 | 12:24

ԱՄՆ աջակցությունը կհեշտացնի ռուս սահմանապահների դուրսբերումը հայ-թուրքական և հայ-իրանական սահմաններից. փոխարտգործնախարար
Հայաստանում, Հավանաբար, Լսել Են «Պատրաստ Լինել Մի Քանի Ցուրտ Ձմեռների» Խորհուրդը. Սերգեյ Լավրով

25-01-2025 | 12:22

Հայաստանում, հավանաբար, լսել են «պատրաստ լինել մի քանի ցուրտ ձմեռների» խորհուրդը. Սերգեյ Լավրով
Եմ-Ին Անդամակցելու Գործընթացը Սկսելու Մասին Օրինագիծը Հաստատվեց. Այն Կներառվի Աժ Քառօրյայի Օրակարգում

24-01-2025 | 21:29

ԵՄ-ին անդամակցելու գործընթացը սկսելու մասին օրինագիծը հաստատվեց. այն կներառվի ԱԺ քառօրյայի օրակարգում
Հայաստանի Անվտանգության Հիմնաքարը Հապկ-Ն Է, Իսկ Եատմ-Ն՝ Նրա Տնտեսական Բարեկեցության Բանալին․ Սերգեյ Լավրով

24-01-2025 | 21:26

Հայաստանի անվտանգության հիմնաքարը ՀԱՊԿ-ն է, իսկ ԵԱՏՄ-ն՝ նրա տնտեսական բարեկեցության բանալին․ Սերգեյ Լավրով
Բազմաժանր Ստեղծագործողը՝ Արմեն Վանցյան

24-01-2025 | 15:30

Բազմաժանր ստեղծագործողը՝ Արմեն Վանցյան
Ցանկանում Ենք Թարմացնել Ամն-Ի Հետ Ռազմավարական Գործընկերությունը. Կոբախիձե

24-01-2025 | 14:00

Ցանկանում ենք թարմացնել ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերությունը. Կոբախիձե
Իշխանությունը Անմիաբանության Հրահրիչ

24-01-2025 | 11:51

Իշխանությունը անմիաբանության հրահրիչ
Ստամբուլի Հայկական Վարժարաններից Մեկի Դեմ Զինված Հարձակում Է Տեղի Ունեցել

24-01-2025 | 11:48

Ստամբուլի հայկական վարժարաններից մեկի դեմ զինված հարձակում է տեղի ունեցել
Հայ Դերասանների Մասնակցությամբ «Անորա»-Ն` 2025-Ի «Օսկարի» Գլխավոր Հավակնորդ

24-01-2025 | 09:35

Հայ դերասանների մասնակցությամբ «Անորա»-ն` 2025-ի «Օսկարի» գլխավոր հավակնորդ
Եռակողմ Պայմանավորվածությունների Իրագործումը Կնպաստի  Երևանի Եւ Բաքվի Միջև Երկխոսության Մթնոլորտին․ Զախարովա

23-01-2025 | 23:29

Եռակողմ պայմանավորվածությունների իրագործումը կնպաստի  Երևանի և Բաքվի միջև երկխոսության մթնոլորտին․ Զախարովա
Պետդուման Թրամփին Կոչ Է Արել Ուժի Լեզվով Չշփվել Ռուսաստանի Հետ

23-01-2025 | 23:26

Պետդուման Թրամփին կոչ է արել ուժի լեզվով չշփվել Ռուսաստանի հետ
Մարկեդոնով. Հայաստանն Ու Ադրբեջանը Դեռ Պատրաստ Չեն Խաղաղության, Եւ Դա Հիմնական Խնդիրներից Մեկն Է

23-01-2025 | 15:19

Մարկեդոնով. Հայաստանն ու Ադրբեջանը դեռ պատրաստ չեն խաղաղության, և դա հիմնական խնդիրներից մեկն է
Սեյրան Օհանյանին Նոր Մեղադրանք Է Առաջադրվել

23-01-2025 | 13:45

Սեյրան Օհանյանին նոր մեղադրանք է առաջադրվել
Զգուշացում․ Կբ-Ն Մարդկանց Բանկային Տվյալների Վերաբերյալ Որևէ Հարցում Չի Անցկացնում

23-01-2025 | 10:40

Զգուշացում․ ԿԲ-ն մարդկանց բանկային տվյալների վերաբերյալ որևէ հարցում չի անցկացնում
Թրամփը Պուտինին Սպառնացել Է Պատժամիջոցներով, Եթե Նա Վերջ Չդնի Ուկրաինայում Ընթացող «Անհեթեթ Պատերազմին»

23-01-2025 | 10:27

Թրամփը Պուտինին սպառնացել է պատժամիջոցներով, եթե նա վերջ չդնի Ուկրաինայում ընթացող «անհեթեթ պատերազմին»

Նմանատիպ լուրեր