15-10-2024 | 12:24
ՀԱՊԿ-ը Հայաստանին համարում է իրավահավասար գործընկեր, թեև վերջինս չի մասնակցում զորավարժություններին. «ՀԱՊԿ դաշնակիցներ» ամսագրին տված հարցազրույցում ասել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը։
Խոսելով Եվրասիայում և ՀԱՊԿ պատասխանատվության գոտում իրավիճակի մասին՝ Տասմագամբետովն ընդգծել է, որ այն արագորեն փոխվում է՝ դիմանալով արտաքին բացասական գործոնների ազդեցությանը։
«Ես կարող եմ ասել ընդհանուր ըմբռնումը, որ ապարդյուն է միայնակ խաղաղություն և կայունություն փնտրել»,- ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը։
Նշենք, որ ՀԱՊԿ-ից և Կրեմլից հնչած տեսակետերը պատասխանն են Փաշինյանի արած այսօրվա հայտարարություններին։
ՀԱՊԿ-ից Հայաստանի համար վտանգ չկա. հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Նա նշել է, որ Մոսկվան կտրականապես համաձայն չէ Փաշինյանի հետ։
«Ռուսաստանը պահպանում է և կշարունակի կապերը Հայաստանի հետ»,- հավելել է Կրեմլի ներկայացուցիչը։
ՀԱՊԿ-ը ստեղծում է սպառնալիքներ Հայաստանի անվտանգությանը, նրա ապագա գոյությանը և ինքնիշխանությանը. Համահայկական համաժողովին իր ելույթում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Հայաստանը ՀԱՊԿ-ի հետ հարաբերություններում մոտ է «անվերադարձի» կետին»,- հավելել է նա։
Azg.am