CHOOSE YOUR LANGUAGE
  • Որոնում Որոնում
×
Դիտումների քանակ189

Հաշվարկը տգիտությունն է

Հաշվարկը տգիտությունն է

Ինչո՞ւ է Փաշինյանը դիմում հեշտությամբ հերքվող ստերի՝ ՀԱԿ-ի հայտարարության մեջ նման մի հարց կար: Ինձ համար այդ հարցի պատասխանը պարզ է. որովհետեւ նրա սուտն «անցնում է»՝ հասարակության զգալի մասը (եթե չասեմ՝ մեծամասնությունը) այդ սուտն անվերապահորեն ընդունում է որպես ճշմարտություն: Օրինակ, վարչապետն ասում է, որ 1996 թվականի ԵԱՀԿ լիսաբոնյան վեհաժողովը որոշում է ընդունել, որ Լեռնային Ղարաբաղի հարցը պետք է լուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում: 

Ասացեք խնդրեմ, քանի՞ հոգի է google անելու այդ վեհաժողովի մասին նյութերը, որպեսզի համոզվի, որ Լիսաբոնում Արցախի հարցով ոչ նման, ոչ էլ որեւէ այլ որոշում չէր ընդունվել: Մարդիկ հետաքրքրասեր չեն, չեն ցանկանում քննության առնել այն մարդու ասածը, որին ինչ-ինչ ռացիոնալ կամ իռացիոնալ պատճառներով վստահում են, իսկ դա ոչ այլ ինչ է, քան տգիտություն: Հաշվարկը հենց դա է: 

Կամ, եթե պաշտոնական քարոզչությունն ասում է՝ Բագրատ սրբազանը հրահանգել էր գրոհել Ազգային ժողովը, հիմնական զանգվածից ո՞վ կպահանջի բերել դրա որեւէ ապացույց՝ ձայնագրություն կամ տեսագրություն: Եթե լսողների մեջ արդեն դրված է հոգեբանական նախադրյալ (psychological attitude), որ Փաշինյանին ընդդիմացող մարդկանց հանդեպ ցանկացած բռնություն արդարացված է, ապա այլեւս ոչ մի բան ստուգելու անհրաժեշտությունը չկա: 

Հաջորդ սուտը՝ իբր 2020 թվականից հետո բոլոր ընդդիմադիր շարժումներն ուղղված են պետության դեմ: Հաշվարկը դարձյալ տգետներն են, որոնք կարծում են, թե պետությունը Փաշինյանն է՝ իր աթոռով: 

Իրականում պետությունը քո տարածքն է, որի մի մասը գտնվում է թշնամու ձեռքում, քո քաղաքացիներն են, որոնք գերության մեջ են, քո Սահմանադրությունն է, որը թշնամին պահանջում է փոխել: Հետեւաբար, ցանկացած շարժում (անկախ նրանից, թե ինչ վերաբերմունք ունենք այնտեղ ներգրավված դեմքերի հանդեպ), որն ուղղված է տարածքային ամբողջականության պահպանմանը, գերիների վերադարձին, ինքնիշխանությանը, պայքար է հանուն պետության:

Բայց դրա համար պետք է իմանալ, թե ինչ է պետությունը: Իսկ քանի որ դրա վերաբերյալ մոտավոր պատկերացում անգամ չկա, կարելի է «կերցնել» ցանկացած սուտ: 

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
 

  • Լրահոս
  • Close
Տեղի Է Ունեցել Միրզոյանի Եւ Իրանի Ագ Նախարարի՝ Ընդլայնված Կազմով Հանդիպումը

25-03-2025 | 13:35

Տեղի է ունեցել Միրզոյանի և Իրանի ԱԳ նախարարի՝ ընդլայնված կազմով հանդիպումը
Փաշինյանն Ուզո՞Ւմ Է Վերադառնալ

25-03-2025 | 13:29

ՓԱՇԻՆՅԱՆՆ ՈՒԶՈ՞ՒՄ Է ՎԵՐԱԴԱՌՆԱԼ
Ամն-Ի Եւ Ուկրաինայի Պատվիրակությունները Կրկին Բանակցում Են Էր Ռիադում

25-03-2025 | 13:26

ԱՄՆ-ի և Ուկրաինայի պատվիրակությունները կրկին բանակցում են Էր Ռիադում
Իսրայելը Պատրաստվում Է Նոր Առճակատման՝ Այժմ Թուրքիայի Հետ

25-03-2025 | 13:21

Իսրայելը պատրաստվում է նոր առճակատման՝ այժմ Թուրքիայի հետ
Դատարկ Դատարաններ Ու Դատարկաբաններ. Հայկ Դեմոյան

25-03-2025 | 11:30

Դատարկ դատարաններ ու դատարկաբաններ. Հայկ Դեմոյան
Ստամբուլի Քաղաքապետը Ձերբակալվել Է

23-03-2025 | 14:15

Ստամբուլի քաղաքապետը ձերբակալվել է
Մարտի 29-Ին Կանցկացվի Արցախահայության Պահանջները Ներկայացնող Հանրահավաք

23-03-2025 | 14:12

Մարտի 29-ին կանցկացվի արցախահայության պահանջները ներկայացնող հանրահավաք
Տեսանյութ. Ռուբեն Վարդանյանի Կնոջ Ուղերձը

23-03-2025 | 14:10

Տեսանյութ. Ռուբեն Վարդանյանի կնոջ ուղերձը
Ադրբեջանական Իշխանությունների Համար Հայ Ռազմագերիները Պարզապես Խաղաքար Են

22-03-2025 | 22:09

Ադրբեջանական իշխանությունների համար հայ ռազմագերիները պարզապես խաղաքար են
Իրանը Կոչ Է Արել Իսլամական Պետություններին Անհապաղ Քայլեր Ձեռնարկել Իսրայելի Գործողությունների Դեմ

22-03-2025 | 22:04

Իրանը կոչ է արել իսլամական պետություններին անհապաղ քայլեր ձեռնարկել Իսրայելի գործողությունների դեմ
Սիրիան Պաշտոնապես Դիմել Է Ռուսաստանին Ասադին Արտահանձնելու Խնդրանքով

22-03-2025 | 16:32

Սիրիան պաշտոնապես դիմել է Ռուսաստանին Ասադին արտահանձնելու խնդրանքով
Հայաստանի, Ռուսաստանի Եւ Ադրբեջանի Միջև Եռակողմ Համաձայնագրերի Ողջ Շարքը Արդիական Է Մնում. Կոպիրկին

22-03-2025 | 12:22

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ համաձայնագրերի ողջ շարքը արդիական է մնում. Կոպիրկին
Թրամփը Խոստացել Է, Որ Ռուսաստանի Եւ Ուկրաինայի Միջև «Շատ Շուտով» Ամբողջական Զինադադար Կհաստատվի

21-03-2025 | 21:46

Թրամփը խոստացել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև «շատ շուտով» ամբողջական զինադադար կհաստատվի
Եկեղեցիների Համաշխարհային Խորհուրդը Հանդես Է Եկել Հայ Գերիներին Անհապաղ Ազատ Արձակելու Պահանջով

21-03-2025 | 21:44

Եկեղեցիների Համաշխարհային Խորհուրդը հանդես է եկել հայ գերիներին անհապաղ ազատ արձակելու պահանջով
Ադրբեջանը Նոր Պահանջներ Է Ներկայացրել Հայաստանին

21-03-2025 | 14:55

Ադրբեջանը նոր պահանջներ է ներկայացրել Հայաստանին