CHOOSE YOUR LANGUAGE
  • Որոնում Որոնում
×
Դիտումների քանակ83

Հաստատվել է դպրոցական բաժանորդային համակարգում ներգրավված թանգարանների, թատրոնների և համերգային կազմակերպությունների ցանկը

Հաստատվել է դպրոցական բաժանորդային համակարգում ներգրավված թանգարանների, թատրոնների և համերգային կազմակերպությունների ցանկը

ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել են 2025 թվականի դպրոցական բաժանորդային համակարգի ներդրման ծրագրում ներգրավված թանգարանների, թատրոնների, համերգային, մշակութային կազմակերպությունների ցանկը և շրջափուլի ժամկետը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։ 

Ծրագրի շահառուները ՀՀ պետական հանրակրթական դպրոցների 1-12-րդ դասարանների աշակերտներն են, որոնք կարող են անվճար այցելել 2 մշակութային կազմակերպություն՝ մեկ թանգարան, մեկ թատրոն կամ համերգային կազմակերպություն:

Ծրագրի այս շրջափուլի ժամկետը սահմանված է մինչև 2026 թվականի օգոստոսի 31-ը ներառյալ:

Բաժանորդային ծրագրի իրականացման հիմքում կրթության և մշակույթի համադրումն է՝ որպես պետական մշակութային քաղաքականության առաջնահերթություն։

Ծրագրի նպատակն է ձևավորել ՀՀ արժեքահենք քաղաքացի՝ ապահովելով դպրոցականների մշակութային հաղորդակցության առաջնային իրավունքը՝ ստեղծելով նպաստավոր պայմաններ մշակույթի հասանելիության և մատչելիության համար։

Դպրոցականների մշակութային հաստատություններ այցելությունները նպաստում են հանրակրթության պետական չափորոշչով սահմանված առանցքային կարողունակությունների ձևավորմանը, ազգային արժեհամակարգի և լայն աշխարհայացքի կայացմանը՝ դասական և ժամանակակից արվեստին հաղորդակցվելու միջոցով: 

Ժամկետները և ծրագրային ուղղությունները

Ծրագրի յուրաքանչյուր շրջափուլի ժամկետ սահմանվում է 1 տարի: Յուրաքանչյուր շրջափուլի ընթացքում աշակերտները հնարավորություն ունեն այցելելու 2 մշակութային կազմակերպություն՝ մեկ թանգարան, մեկ թատրոն կամ համերգային կազմակերպություն: Այցերն իրականացվում են հանրակրթության պետական չափորոշչի շրջանակում՝ մեկ կամ մի քանի առարկաների ուսումնական ծրագրերին համապատասխան։ Մասնավորապես՝ թանգարաններում կարող են անցկացվել թեմատիկ դասեր, իսկ թատրոններում և համերգասրահներում դիտել ներկայացումներ, ունկնդրել համերգային միջոցառումներ՝ հաշվի առնելով խաղացանկերի  և  ուսումնական ծրագրերի ընդհանրությունը:

Այցելությունների կազմակերպումը

Այցելությունները մշակութային կազմակերպություններ նախապես ամրագրվում և համաձայնեցվում են: Յուրաքանչյուր կազմակերպություն ունի ծրագրի համակարգող, որի միջոցով կազմակերպվում են այցելությունները:

Էլեկտրոնային ամրագրումը

Կրթության կառավարման տեղեկատվական համակարգն ապահովում է ծրագրի շահառուների՝ մշակութային կազմակերպություններ մուտքի տոմսերի էլեկտրոնային ամրագրումը: Կրթության կառավարման տեղեկատվական համակարգում ուսուցիչների համար հասանելի են դառնում թանգարանների կրթական ծրագրերի կամ շրջայցերի մասին տեղեկատվությունը, թատրոնների խաղացանկը և համերգային կազմակերպությունների համերգային միջոցառումները՝  եռամսյակային կտրվածքով։ Ուսուցիչները յուրաքանչյուր դասարանի համար կրթության կառավարման տեղեկատվական համակարգում ընտրում են թանգարանը՝ կրթական ծրագրի կամ թեմատիկ շրջայցով, թատրոնը՝ ներկայացումով, համերգային կազմակերպությունը՝ համերգային միջոցառումով։

Կրթության կառավարման տեղեկատվական համակարգում ինքնաշխատ եղանակով ձևավորվում է ցանկ, որտեղ հստակ երևում է, թե յուրաքանչյուր թանգարանը (կրթական ծրագր կամ թեմատիկ շրջայց), թատրոնը (ներկայացում) և համերգային կազմակերպությունը (համերգային միջոցառում) որ դպրոցներն ու դասարաններն են ընտրել։

Նշված ցանկերը տրամադրվում են մշակութային կազմակերպությունների համակարգողներին։

Ծրագրի արդյունքները

Այսպիսով՝ ծրագիրը հնարավորություն է տալիս ՀՀ պետական հանրակրթական դպրոցներում սովորող 1-12-րդ դասարանների բոլոր աշակերտներին, անկախ սոցիալական կարգավիճակից և բնակության վայրից, այցելել  իր համայնքում կամ այլ բնակավայրում գտնվող մշակութային հաստատություն՝ մշակութային արժեքների հետ հաղորդակցումը դիտարկելով որպես կրթության և ուսուցման անբաժանելի բաղադրիչ: 

www.armenpress.am 

  • Լրահոս
  • Close
«Հաղթելու Ենք» Կարգախոսը «Օդից Ընկած» Լինելու Մասին Գրառումը Փորձ Է Մաքրել Փաշինյանին Եւ Ցույց Է Տալիս Պատերազմը Կառավարելու Որակը. Բադալյան

10-11-2025 | 13:49

«Հաղթելու ենք» կարգախոսը «օդից ընկած» լինելու մասին գրառումը փորձ է մաքրել Փաշինյանին և ցույց է տալիս պատերազմը կառավարելու որակը. Բադալյան
Bbc-Ի Գլխավոր Տնօրենը Եւ Լրատվական Բաժնի Ղեկավարը Հրաժարական Են Տվել Թրամփի Ելույթի Խմբագրման Պատճառով

10-11-2025 | 13:45

BBC-ի գլխավոր տնօրենը և լրատվական բաժնի ղեկավարը հրաժարական են տվել Թրամփի ելույթի խմբագրման պատճառով
Ամն Սենատորները Համաձայնության Են Եկել Դադարեցնել Շաթդաունը

10-11-2025 | 13:41

ԱՄՆ սենատորները համաձայնության են եկել դադարեցնել շաթդաունը
Երեկվա Ամենաթարմ Նախընտրական «Սոցհարցումը» Եղել Է Հովհաննավանքի «Պատարագը», Որին Գրեթե Ոչ Ոք Ներկա Չէր. Վահե Հովհաննիսյան

10-11-2025 | 12:11

Երեկվա ամենաթարմ նախընտրական «սոցհարցումը» եղել է Հովհաննավանքի «պատարագը», որին գրեթե ոչ ոք ներկա չէր. Վահե Հովհաննիսյան
Վերջ Տալ Ներքին Կոնֆլիկտներին Եւ Վերսկսել Արտաքին Կոնֆլիկտը. Սա Էր Ռոբերտ Քոչարյանի Համեստ՝ Մեկժամանոց Հարցազրույցի Խոստումը. Մարիա Կարապետյան

10-11-2025 | 12:07

Վերջ տալ ներքին կոնֆլիկտներին և վերսկսել արտաքին կոնֆլիկտը. սա էր Ռոբերտ Քոչարյանի համեստ՝ մեկժամանոց հարցազրույցի խոստումը. Մարիա Կարապետյան
«Պետք Էր Վերապրել Նրա Պայքարը, Ցավը, Հիասթափությունը». Իլոնա Սագիևան Բեմից Պատմում Է Էլվինա Մակարյանի Չիրականացած Երազանքների Մասին

10-11-2025 | 12:06

«Պետք էր վերապրել նրա պայքարը, ցավը, հիասթափությունը». Իլոնա Սագիևան բեմից պատմում է Էլվինա Մակարյանի չիրականացած երազանքների մասին
Եթե Հրապարակվեն Լղ Խնդրի Կարգավորման Փաստաթղթերը, Այդ Օրը Կդառնա Ոչ Թե Ընդդիմախոսների Հաղթանակի, Այլ Հենց Փաշինյանի Քաղաքական Դատավճռի Օրը․ Սուրենյանց

10-11-2025 | 12:02

Եթե հրապարակվեն ԼՂ խնդրի կարգավորման փաստաթղթերը, այդ օրը կդառնա ոչ թե ընդդիմախոսների հաղթանակի, այլ հենց Փաշինյանի քաղաքական դատավճռի օրը․ Սուրենյանց
Ռուսաստանը Եւ Ամն-Ն Շարունակում Են Երկկողմանի Երկխոսությունը, Սակայն Ոչ Այնքան Արագ, Որքան Ցանկալի Է. Լավրով

09-11-2025 | 14:00

Ռուսաստանը և ԱՄՆ-ն շարունակում են երկկողմանի երկխոսությունը, սակայն ոչ այնքան արագ, որքան ցանկալի է. Լավրով
Հայաստանի Նախաձեռնությամբ Յունեսկօ-Ն Ընդունել Է Փոքր Կղզի Զարգացող Պետությունների Միջազգային Օր Հռչակելու Մասին Բանաձևը

09-11-2025 | 13:58

Հայաստանի նախաձեռնությամբ ՅՈՒՆԵՍԿՕ-ն ընդունել է Փոքր կղզի զարգացող պետությունների միջազգային օր հռչակելու մասին բանաձևը
Վաղարշապատում Բարեգործական Արգելքը Խախտելու, Ինչպես Նաև Ընտրակաշառք Տալու Կամ Այլ Ապօրինի Եղանակով Ընտրողի Կամքի Վրա Ազդելու Փորձերը Կարժանանան Իրավական Գնահատականի. Հակակոռուպցիոն Կոմիտե

09-11-2025 | 13:57

Վաղարշապատում բարեգործական արգելքը խախտելու, ինչպես նաև ընտրակաշառք տալու կամ այլ ապօրինի եղանակով ընտրողի կամքի վրա ազդելու փորձերը կարժանանան իրավական գնահատականի. Հակակոռուպցիոն կոմիտե
Փաշինյանի Հայտարարությունը Հանձնելու Մասին Է, Ոչ Թե Ստանալու. Անժելա Էլիբեգովա

09-11-2025 | 13:55

Փաշինյանի հայտարարությունը հանձնելու մասին է, ոչ թե ստանալու. Անժելա Էլիբեգովա
Ձեր Տապալումների Հետևանքները Ժողովուրդը Դեռ Շատ Երկար Է «Ճաշակելու». Աբրահամյանն՝ Իշխանությանը

08-11-2025 | 17:40

Ձեր տապալումների հետևանքները ժողովուրդը դեռ շատ երկար է «ճաշակելու». Աբրահամյանն՝ իշխանությանը
Ռուսաստանի Զինվшծ Nւժերը Լայնածավալ Հшրված Են Հասցրել Ուկրաինայի Ռшզմաարդյունաբերական Օբյեկտներին Եւ Դրանց Գործունեությանը Աջակցող Գազային Ու Էներգետիկ Ենթակառուցվածքներին. Ռդ Պն

08-11-2025 | 17:38

Ռուսաստանի զինվшծ nւժերը լայնածավալ հшրված են հասցրել Ուկրաինայի ռшզմաարդյունաբերական օբյեկտներին և դրանց գործունեությանը աջակցող գազային ու էներգետիկ ենթակառուցվածքներին. ՌԴ ՊՆ
Հայաստանի Առաջին Արբանյակն Ավարտում Է Իր Առաքելությունը Եւ Մտնում Ուղեծրից Անկման (Ապօրբիտացման) Փուլ

08-11-2025 | 13:49

Հայաստանի առաջին արբանյակն ավարտում է իր առաքելությունը և մտնում ուղեծրից անկման (ապօրբիտացման) փուլ
«Դուք Ուզում Եք, Որ Ինձ Uպանե՞Ն»․ Բայրամովի Փոխանցմամբ՝ Փաշինյանը Հարցրել Է Ալիևին

08-11-2025 | 13:43

«Դուք ուզում եք, որ ինձ uպանե՞ն»․ Բայրամովի փոխանցմամբ՝ Փաշինյանը հարցրել է Ալիևին

Նմանատիպ լուրեր