CHOOSE YOUR LANGUAGE
  • Որոնում Որոնում
×
Դիտումների քանակ349

Հայ Առաքելական եկեղեցին նշում է Ս. Հովակիմի և Աննայի` Ս. Աստվածածնի ծնողների և յուղաբեր կանանց հիշատակության օրը

Հայ Առաքելական եկեղեցին նշում է Ս. Հովակիմի և Աննայի` Ս. Աստվածածնի ծնողների և յուղաբեր կանանց հիշատակության օրը

Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է Ս. Հովակիմի և Աննայի` Ս. Աստվածածնի ծնողների և յուղաբեր կանանց հիշատակության օրը։ Այս մասին տեղեկանում ենք qahana.am-ից։

Սուրբ Հովակիմի և Աննայի անուններն անմիջապես կապվում են Հիսուսի հետ` լինելով Աստվածամոր ծնողները: Ըստ ավանդության՝ բարեպաշտ և մեծահարուստ Հովակիմը Դավթի ցեղից էր` թագավորական տնից, իսկ Աննան` քահանայական տնից: Մի օր, տաճարում ընծա մատուցելիս, քահանան Հովակիմին պատվիրում է վերջում կանգնել, քանի որ նա անզավակ էր: Սրանից վշտացած` Հովակիմը դուրս է գալիս և անմիջապես լեռը բարձրանում` երդվելով չիջնել այնտեղից մինչև Աստծո այցելությունը: Նրա օրինակով Աննան էլ տանն աղոթում և ապաշխարելու է նվիրվում:

Եվ մի օր, երբ Աննան պարտեզում տեսնում է իրենց ձագերի հետ խաղացող թռչուններին, տխրում և լաց է լինում, քանզի ինքը զրկված էր մայրանալու շնորհից: Այդ պահին հայտնվում է Աստծո հրեշտակը և ավետում, որ զավակ է ունենալու, ում երանի են տալու բոլոր ազգերը: Նույն տեսիլքը երևում է նաև Հովակիմին, ով ուրախությունից սկսում է ողորմություն բաժանել աղքատներին: Աննան հղիանում է, և ծնված հրեշտականման մանկանն անվանում են Մարիամ, որ նշանակում է լուսավորյալ:

Յուղաբեր կանայք Հիսուսի չարչարանքների, թաղման և խաչելության ականատեսներն են: Նրանք Տիրոջ Հարության առաջին ավետաբերներն են: Յուղաբեր կանայք Քրիստոսին հետևեցին Իր ողջ երկրային առաքելության իրագործման ընթացքում: Եկեղեցու կողմից նրանք կոչվում են «Յուղաբեր», որովհետև Միաշաբթի (Կիրակի) առավոտ գերեզման գնացին` Հիսուսի մարմինն իրենց պատրաստած անուշահոտ յուղերով օծելու: Իրենց անձնվիրության շնորհիվ նրանք առաջինը տեսան Հարուցյալ Փրկչին և այդ մասին հայտնեցին առաքյալներին: Նրանք նաև խմբովին ներկա էին Վերնատանը` Հոգեգալստին և առաքյալների հետ ստացան Սուրբ Հոգու շնորհները:

  • Լրահոս
  • Close
Տեղի Է Ունեցել Միրզոյանի Եւ Իրանի Ագ Նախարարի՝ Ընդլայնված Կազմով Հանդիպումը

25-03-2025 | 13:35

Տեղի է ունեցել Միրզոյանի և Իրանի ԱԳ նախարարի՝ ընդլայնված կազմով հանդիպումը
Փաշինյանն Ուզո՞Ւմ Է Վերադառնալ

25-03-2025 | 13:29

ՓԱՇԻՆՅԱՆՆ ՈՒԶՈ՞ՒՄ Է ՎԵՐԱԴԱՌՆԱԼ
Ամն-Ի Եւ Ուկրաինայի Պատվիրակությունները Կրկին Բանակցում Են Էր Ռիադում

25-03-2025 | 13:26

ԱՄՆ-ի և Ուկրաինայի պատվիրակությունները կրկին բանակցում են Էր Ռիադում
Իսրայելը Պատրաստվում Է Նոր Առճակատման՝ Այժմ Թուրքիայի Հետ

25-03-2025 | 13:21

Իսրայելը պատրաստվում է նոր առճակատման՝ այժմ Թուրքիայի հետ
Դատարկ Դատարաններ Ու Դատարկաբաններ. Հայկ Դեմոյան

25-03-2025 | 11:30

Դատարկ դատարաններ ու դատարկաբաններ. Հայկ Դեմոյան
Ստամբուլի Քաղաքապետը Ձերբակալվել Է

23-03-2025 | 14:15

Ստամբուլի քաղաքապետը ձերբակալվել է
Մարտի 29-Ին Կանցկացվի Արցախահայության Պահանջները Ներկայացնող Հանրահավաք

23-03-2025 | 14:12

Մարտի 29-ին կանցկացվի արցախահայության պահանջները ներկայացնող հանրահավաք
Տեսանյութ. Ռուբեն Վարդանյանի Կնոջ Ուղերձը

23-03-2025 | 14:10

Տեսանյութ. Ռուբեն Վարդանյանի կնոջ ուղերձը
Ադրբեջանական Իշխանությունների Համար Հայ Ռազմագերիները Պարզապես Խաղաքար Են

22-03-2025 | 22:09

Ադրբեջանական իշխանությունների համար հայ ռազմագերիները պարզապես խաղաքար են
Իրանը Կոչ Է Արել Իսլամական Պետություններին Անհապաղ Քայլեր Ձեռնարկել Իսրայելի Գործողությունների Դեմ

22-03-2025 | 22:04

Իրանը կոչ է արել իսլամական պետություններին անհապաղ քայլեր ձեռնարկել Իսրայելի գործողությունների դեմ
Սիրիան Պաշտոնապես Դիմել Է Ռուսաստանին Ասադին Արտահանձնելու Խնդրանքով

22-03-2025 | 16:32

Սիրիան պաշտոնապես դիմել է Ռուսաստանին Ասադին արտահանձնելու խնդրանքով
Հայաստանի, Ռուսաստանի Եւ Ադրբեջանի Միջև Եռակողմ Համաձայնագրերի Ողջ Շարքը Արդիական Է Մնում. Կոպիրկին

22-03-2025 | 12:22

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ համաձայնագրերի ողջ շարքը արդիական է մնում. Կոպիրկին
Թրամփը Խոստացել Է, Որ Ռուսաստանի Եւ Ուկրաինայի Միջև «Շատ Շուտով» Ամբողջական Զինադադար Կհաստատվի

21-03-2025 | 21:46

Թրամփը խոստացել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև «շատ շուտով» ամբողջական զինադադար կհաստատվի
Եկեղեցիների Համաշխարհային Խորհուրդը Հանդես Է Եկել Հայ Գերիներին Անհապաղ Ազատ Արձակելու Պահանջով

21-03-2025 | 21:44

Եկեղեցիների Համաշխարհային Խորհուրդը հանդես է եկել հայ գերիներին անհապաղ ազատ արձակելու պահանջով
Ադրբեջանը Նոր Պահանջներ Է Ներկայացրել Հայաստանին

21-03-2025 | 14:55

Ադրբեջանը նոր պահանջներ է ներկայացրել Հայաստանին