
14-03-2025 | 20:55
Ստամբուլի հարակից հայկական Քընալը կղզում հարձակման է ենթարկվել Ստամբուլի հայ համայնքի հայտնի ներկայացուցիչ Կարո Գաբրիելյանը։
Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ակոս» թերթը, Կարո Գաբրիելյանը հարձակման է ենթարկվել կղզու խանութներից մեկի աշխատողների կողմից, ովքեր հարվածներ են հասցրել եւ նրա ազգությամբ պայմանավորված՝ հայհոյանքներ հնչեցրել։
Կարո Գաբրիելյանը ծեծված վիճակում դիմել է ոստիկանություն, հայտնել որ կոտրվել է մատներից մեկը։