06-12-2024 | 21:25
Հայ մարմնամարզուհի Սիլվա Սարգսյանը ադրբեջանցի դատավորի պատճառով հրաժարվել է ԲՐԻԿՍ-2024 խաղերից. հայտնում է «Матч ТВ»-ին։
Սիլվա Սարգսյանը բացատրել է, որ իր մերժման պատճառը մրցույթի գլխավոր դատավորի պաշտոնում ադրբեջանցու նշանակումն էր, ինչն առաջացրել էր հայկական կողմի դժգոհությունը։
Նշվում է, որ Հայաստանը շարունակում է իր մասնակցությունը ԲՐԻԿՍ-ի խաղերին այլ մարզաձևերում։
ԲՐԻԿՍ երկրների մարզական խաղերն ընթանում են ՌԴ Կազան քաղաքում հունիսի 12-23-ը։
Ծրագրում ընդգրկված է 27 մարզաձև, որոնց մրցումները կանցկացվեն Կազանում ու Մոսկվայում: Ընդհանուր առմամբ խաղարկվելու է մեդալների 387 հավաքածու:
Infoport