CHOOSE YOUR LANGUAGE
  • Որոնում Որոնում
×
Դիտումների քանակ463

Հայ-թուրքական օրակարգի նախընտրական հաշվարկը

Հայ-թուրքական օրակարգի նախընտրական հաշվարկը

Հայաստանի ԱԳ նախարարը հայտարարել է, որ Թուրքիայի հետ հարաբերությունում քննարկվում են շատ էական միջպետական առևտրի, տարանցիկ հնարավորությունների, էներգետիկ համատեղ ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր: Թե ինչ հարցեր են դրանք, ինչ են ենթադրում ավելի կոնկրետ, Արարատ Միրզոյանը չի մանրամասնել:

Անթալիայի դիվանագիտական ֆորումում նա հանդիպել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ: Բայց ավելի էական էր այն, որ ֆորումից առաջ տեղի էր ունեցել Հայաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարների տեղակալների հանդիպում: Ինչպես արդեն իսկ անդրադարձել եմ այդ հանդիպմանը, դրա անցկացումը հուշում է, որ Երևանն ու Անկարան քննարկել են որոշակի մանրամասներ, որոնք, թերևս, շրջանցվում են արտգործնախարարների մակարդակի հանդիպումներում:

Հակառակ պարագայում, եթե կար Անթալիայում Թուրքիայի ԱԳ նախարարի հետ հանդիպման հնարավորությունը՝ իսկ այդ հանդիպումը, անշուշտ, կայացել է բոլորովին ոչ հանպատրաստից, ապա ի՞նչ կարիք կար դրա նախօրեին ունենալ փոխարտգործնախարարների հանդիպում: Ընդ որում՝ ուշադրության էի արժանացրել և այն, որ այդ հանդիպման վերաբերյալ հաղորդագրության մեջ նշվում էր, որ փոխարտգործնախարարները քննարկել են հարաբերության «նոր ոլորտների» փնտրտուքի հարցը:

«Շատ էական միջպետական առևտրի, տարանցիկ հնարավորությունների, էներգետիկ համատեղ ծրագրերի իրականացման» վերաբերյալ քննարկումները Անկարայի՞ առաջարկն են Երևանին, թե՞ Հայաստանի առաջարկն են՝ Թուրքիային: Արարատ Միրզոյանը չի թաքցնում, որ Թուրքիան հարաբերությունը պայմանավորում է հայ-ադրբեջանական գործընթացով: Այդտեղ, իհարկե, դժվար է նաև որևէ բան թաքցնելը, եթե Անկարան դրա մասին հայտարարում է պարբերաբար: Միրզոյանի խոսքով, Երևանը մոտենում է հակառակ դիրքից՝ հայ-թուրքական հարաբերության կարգավորման հարցում առաջընթացը կարող է նպաստել հայ-ադրբեջանական կարգավորման առաջընթացին:

Հնարավոր է, որ այդ մոտեցման շրջանակում Երևանը փորձում է գտնել ուղիներ, որոնք թույլ կտան շատ, թե քիչ առարկայացնել հայ-թուրքական շփումները: Ամբողջ հարցն այն է, որ հայ-թուրքական հարցը հայ-ադրբեջանականի հետ կապելու պատճառն ամենևին այն չէ, որ էթնիկ թելերը կապում են Թուրքիայի ձեռքերը: Այդօրինակ հաջորդականության սահմանումն Անկարայի որոշումն է, որը պայմանավորված է հենց թուրքական հաշվարկներով, այլ ոչ թե ադրբեջանական քմահաճույքով: Երևանը, իհարկե, չի կարող չպատկերացնել դա, հատկապես շփումների այդ երեք տարիների ընթացքում: Ըստ ամենայնի՝ հայ-թուրքական հարցում գործնական որևէ պայմանավորվածություն և իրականցում պաշտոնական Երևանին այժմ ավելի շատ անհրաժեշտ է նախընտրական կապիտալիզացիայի հաշվարկով։ Այստեղ հարցն այն է, թե Անկարան արդյո՞ք տրամադրված կլինի որևէ կերպ օգտակար լինել պաշտոնական Երևանի այդ հաշվարկի հարցում:

www.1in.am

  • Լրահոս
  • Close
Ռուսաստանը Շարունակում Է Զարգացնել Համագործակցությունը Հայաստանի Հետ. Պեսկով

12-11-2025 | 15:41

Ռուսաստանը շարունակում է զարգացնել համագործակցությունը Հայաստանի հետ. Պեսկով
Հայ Առաքելական Եկեղեցին Ու Հհ Զու-Ն Ամենաբարձր Վարկանիշն Ունեն, Դժգոհ Են Կառավարությունից Եւ Աժ-Ից. Հարցում

12-11-2025 | 15:17

Հայ առաքելական եկեղեցին ու ՀՀ ԶՈւ-ն ամենաբարձր վարկանիշն ունեն, դժգոհ են Կառավարությունից և ԱԺ-ից. հարցում
Ես Կգնամ Նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին․ Հհ Վարչապետ

12-11-2025 | 14:12

Ես կգնամ նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին․ ՀՀ վարչապետ
Համայնքներում Մարդկանց Ասում Են, Թե Տեսախցիկներով Վերահսկելու Են Նրանց Ընտրությունը. Գոհար Մելոյանը՝ Վաղարշապատի Առաջիկա Ընտրությունների Մասին

12-11-2025 | 14:08

Համայնքներում մարդկանց ասում են, թե տեսախցիկներով վերահսկելու են նրանց ընտրությունը. Գոհար Մելոյանը՝ Վաղարշապատի առաջիկա ընտրությունների մասին
44-Օրյայի Հետ Կապված Մեկ Հստակ Բան Կարող Եմ Ասել՝ Հանրության Շրջանում Զու-Ի, Պն-Ի Երկու Դիրքորոշման Հետ Կապված Շատ Խառը Պատեկարցումներ Կային. Տոնոյան

12-11-2025 | 13:33

44-օրյայի հետ կապված մեկ հստակ բան կարող եմ ասել՝ հանրության շրջանում ԶՈւ-ի, ՊՆ-ի երկու դիրքորոշման հետ կապված շատ խառը պատեկարցումներ կային. Տոնոյան
Թուրքական Ինքնաթիռի Կործանումը Կապված Է Գյումրու Ռուսական Ռազմաբազայի Հետ. Ադրբեջանցի Ռազմական Փորձագետ

12-11-2025 | 13:16

Թուրքական ինքնաթիռի կործանումը կապված է Գյումրու ռուսական ռազմաբազայի հետ. ադրբեջանցի ռազմական փորձագետ
8 Հոգեւորական Կանչվել Է Քննչական Կոմիտե

12-11-2025 | 13:09

8 ՀՈԳԵՒՈՐԱԿԱՆ ԿԱՆՉՎԵԼ Է ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ
Միասնական Ժամերգություն Կկատարվի Արագածոտնի Թեմի Սուրբ Աստվածածին Վանքում

12-11-2025 | 12:17

Միասնական ժամերգություն կկատարվի Արագածոտնի թեմի Սուրբ Աստվածածին վանքում
«Ասել Եմ՝ Ինձ Համար Դա Ընդունելի Չէ». Նիկոլ Փաշինյանը Մանրամասներ Պատմեց Կարեն Կարապետյանի Հետ Բանտում Հանդիպումից

12-11-2025 | 12:15

«Ասել եմ՝ ինձ համար դա ընդունելի չէ». Նիկոլ Փաշինյանը մանրամասներ պատմեց Կարեն Կարապետյանի հետ բանտում հանդիպումից
Ալիևն Ուղիղ Ասել Է, Որ Նախապատրաստվել Է Պատերազմին, Մերժել Է Խաղաղ Կարգավորման Առաջարկները, Իմաստը Ո՞Րն Է Հհ-Ի Վրա Քաշել Պատասխանատվության Վերմակը՝ Դրանով Իսկ Մաքրելով Ադրբեջանին․ Ադրբեջանագետ

12-11-2025 | 12:03

Ալիևն ուղիղ ասել է, որ նախապատրաստվել է պատերազմին, մերժել է խաղաղ կարգավորման առաջարկները, իմաստը ո՞րն է ՀՀ-ի վրա քաշել պատասխանատվության վերմակը՝ դրանով իսկ մաքրելով Ադրբեջանին․ ադրբեջանագետ
Գյումրիի Ավագանու Նիստը Չկայացավ. Քվորում Չկար

11-11-2025 | 15:43

Գյումրիի ավագանու նիստը չկայացավ. Քվորում չկար
Եվրոպայում Ստեղծվում Է Նոր Հետախուզական Ստորաբաժանում` Ուրսուլա Ֆոն Դեր Լեյենի Ղեկավարությամբ.

11-11-2025 | 14:09

Եվրոպայում ստեղծվում է նոր հետախուզական ստորաբաժանում` Ուրսուլա ֆոն դեր Լեյենի ղեկավարությամբ.
Մանվել Գրիգորյանի Դատավոր Դստերը Մեղադրանք Է Առաջադրվել Երկու Հոդվածով

11-11-2025 | 14:06

Մանվել Գրիգորյանի դատավոր դստերը մեղադրանք է առաջադրվել երկու հոդվածով
Արցախը Թուրքին Հանձնած Մարդկանց Հետ Ճանապարհ Չեմ Գնում. Իմ Տուն-Տեղը, Գանձասարն Եմ Թողել, Եկել, Դրանց Հետ Ի՞Նչ Խոսեմ. Հայր Սահակը Վստահեցնում Է՝ Ալեն Սիմոնյանին Պատահական Է Հանդիպել Տաթևի Վանքում

11-11-2025 | 13:57

Արցախը թուրքին հանձնած մարդկանց հետ ճանապարհ չեմ գնում. իմ տուն-տեղը, Գանձասարն եմ թողել, եկել, դրանց հետ ի՞նչ խոսեմ. Հայր Սահակը վստահեցնում է՝ Ալեն Սիմոնյանին պատահական է հանդիպել Տաթևի վանքում
Թրամփը Սպшռնում Է Bbc-Ին 1 Միլիարդ Դոլարի Փոխհատուցմամբ՝ Իր Ելույթի Խմբագրման Համար

11-11-2025 | 13:54

Թրամփը սպшռնում է BBC-ին 1 միլիարդ դոլարի փոխհատուցմամբ՝ իր ելույթի խմբագրման համար

Նմանատիպ լուրեր