CHOOSE YOUR LANGUAGE
  • Որոնում Որոնում
×
Դիտումների քանակ232

Հայաստան անունով հայկական պետության գոյության համար անհրաժեշտ է դաշնակից, իսկ ՌԴ-ից բացի՝ այլ դաշնակից ՀՀ-ն ունենալ չի կարող. Միհրան Հակոբյան

Հայաստան անունով հայկական պետության գոյության համար անհրաժեշտ է դաշնակից, իսկ ՌԴ-ից բացի՝ այլ դաշնակից ՀՀ-ն ունենալ չի կարող. Միհրան Հակոբյան

Որքան էլ պաշտոնական Մոսկվան փորձի հարցը ծածկադմփոց անել, շրջանցել կամ մոռացության մատնել, միևնույն է՝ թե Ռուսաստանում, և թե ամբողջ աշխարհում բոլորը գիտեն՝ Ղարաբաղյան պատերազմում միայն Հայաստանը չէ, որ պարտվել է, Ռուսաստանը նույնպես պարտվել է, որովհետև պարտվել է Ռուսաստանի դաշնակիցը, այս մասին հայտարարել է պատմական գիտությունների թեկնածու, ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Հակոբյանը։

Ըստ նրա՝ Եթե նիկոլական Հայաստանը սկզբում կապիտուլացվել, հետո հանձնել է Ղարաբաղը, ապա պուտինյան Ռուսաստանը սկզբում ձևացրել է, թե Հայաստանի դաշնակիցը չէ, այլ ընդամենը միջնորդ է և խաղաղապահ, հետո խայտառակ կերպով ձախողել է միջնորդի ու խաղաղապահի իր հանձնառությունն ու առաքելությունը՝ 21-րդ դարում, փաստացի, դառնալով էթնիկ զտման ու հայրենազրկման մասնակից, այն էլ ինչպես իրենք են սիրում ասել՝ ռուսական հետնաբակ համարվող տարածքում:

«Ռուսաստանն այս «թթու ջուրը» դեռ երկար է խմելու: Աշխարհում և հատկապես Ռուսաստանում դեռ հիշեցնելու են դաշնակցին «գցելու» և հանուն աշխարհաքաղաքական շահերի պետության (կամ կայսրության) հեղինակությունը զիջելու այս ցավոտ դրվագը: Իրականում մենք դեռ չգիտենք, թե Ռուսաստանն այս գինը վճարելով՝ ինչ է ստացել կամ ինչից է խուսափել: Չգիտենք նաև, թե Ռուսաստանն ինչպես է փորձելու իր հեղինակությունը վերականգնել և ինչպես է փորձելու փոխհատուցել հայերին: Այս բաց հարցերը նաև հնարավորություն են հայկական օրակարգերի համար, եթե, իհարկե, այդպիսիք կան:

Այնուամենայնիվ, պետք է ազնիվ լինել, մի կողմ դնել պոլիտկոռեկտությունն ու արձանագրել՝ Ռուսաստանը ճիշտ է՝ իր հեղինակության և բարոյականության հաշվին, բայց գործել է իր պետական շահերի համատեքստում: Ասել կուզի՝ մեր հարցերի առաջնային հասցեատերը Հայաստանում է ու նախ և առաջ Նիկոլն է: Ինչու՞ է Նիկոլը, որովհետև Նիկոլը պատերազմի դաշտում Ալևին պարտվելուց առաջ նախ պարտվել է Ալիևին՝ Մոսկվայում:

Ալիևի ղազը դառնալուց առաջ Նիկոլը թույլ է տվել, որ Ալիևը Մոսկվայում Հայաստանն ու Արցախը դարձնի մանրադրամ ու լուծի իր խնդիրը: Այո, այո՝ հենց Մոսկվայում: Որովհետև հենց վարչապետ Նիկոլն էր 2018-ի ամռանը Հանրապետության հրապարակում հանրահավաքի ժամանակ կոկորդը պատռում, թե «եթե Ռուսաստանը չցանկանա, պատերազմ չի լինի»: Նիկոլը Մոսկվայում թույլ է տվել Ալիևին անել այն, ինչը թույլ չեն տվել Հայաստանի նախկին երեք ղեկավարները, ովքեր իրենց քաղաքականությամբ, եթե կուզեք՝ դրվածքով, այնպես են արել, որ Մոսկվայում դաշնակցին «գցելու» գայթակղություն չառաջանա:

Ինչու՞ եմ այս մտքերը հրապարակայնացնում, որովհետև համոզված եմ՝ Հարավային Կովկասում Հայաստան անունով հայկական պետության գոյության համար անհրաժեշտ է դաշնակից, իսկ Ռուսաստանից բացի, այլ դաշնակից Հայաստանն ունենալ չի կարող: Մնացածը՝ Արևմուտք, Իրան, Չինաստան, Հնդկաստան և այլն, կարող են լավագույն դեպքում լինել Հայաստանի բարեկամները, բայց ոչ երբեք ռազմաքաղաքան դաշնակիցները:

Այս մտքերը հրապարակայնացնում եմ, որովհետև համոզված եմ՝ Արցախի հարցը փակ չէ, ընդհանրապես՝ Հայկական հարցը փակ չէ ու Հարավային Կովկասում ներկայության համատեքստում հոգեվարքի մեջ գտնվող Ռուսաստանը մի օր վերադառնալու է տարածաշրջան:

Չկասկածեք, երբ Ռուսաստանը վերադառնա, Ալիևի ղազը հաշված օրերի ընթացքում վարչապետի աթոռից թռնելու է, որովհետև նա այլևս ոչ մեկին պետք չի լինելու: Երբ ժամանակը գա, Մոսկվան այլընտրանք չունի՝ Հայաստանով խաղալու է, բայց այդ խաղը հնարավոր չէ խաղալ փալասացված պերսոնաժներով: Այս մասին իմացողները գիտեն, բայց առանձնապես չեն խոսում, երևի այո՝ այս պահին իմաստ չկա:

Բայց իմաստ կա քննարկելու և օրակարգային խնդիր դարձնելու երկու հարց՝

1. Որպես բարոյական փոխահատուցում՝ ի՞նչ ենք ակնկալելու Ռուսաստանից և Ղարաբաղի հարցում ի՞նչ ճանապարհով ենք գնալու՝ Հայկական Երկրորդ Հանրապետություն ունենալու՞, թե՞ մարզի կարգավիճակով ուղիղ անեքսիայի:

2. Ի՞նչ ենք անելու, որ Ռուսաստանը Հարավային Կովկասում իր դաշնակցին՝ Հայաստանին այլևս երբեք «չգցի»: Մոտավորապես այնպես, ինչպես Ամերիկան չի «գցում» իր դաշնակից Իսրայելին, ինչքան էլ, որ հաճախ նրանց շահերը չեն համընկնում:

Համոզված եմ՝ սրանք ապագա Հայաստանի անվտանգության և արտաքին քաղաքականության կրիտիկական հարցերն են և դրական արդյունք ունենալու համար այս հարցերի պատասխանները պետք է գտնել օր առաջ: Իսկ ով կփորձի այս հարցերը շրջանցելով՝ իշխանություն դառնալու դրոշակ բարձրացնել, իմացեք՝ կամ շառլատան է կամ էլ Նիկոլի գործակից»,- նշել է Հակոբյանը:

www.aysor.am

 

  • Լրահոս
  • Close
Ադրբեջանն Ու Թուրքիան Փոխադարձ Ռազմական Օգնություն Կցուցաբերեն Միմյանց․ Արդեն Պաշտոնապես

16-12-2025 | 15:27

Ադրբեջանն ու Թուրքիան փոխադարձ ռազմական օգնություն կցուցաբերեն միմյանց․ արդեն պաշտոնապես
Ռդ-Ն Մտադրություն Չունի Որևէ Զիջման Գնալու Դոնբասի, Նովոռոսիայի Կամ Ղրիմի Հարցում. Ռյաբկով

16-12-2025 | 15:25

ՌԴ-ն մտադրություն չունի որևէ զիջման գնալու Դոնբասի, Նովոռոսիայի կամ Ղրիմի հարցում. Ռյաբկով
Զելենսկու Հետ Բանակցություններից Հետո Եմ Առաջնորդները Ներկայացրել Են Ուկրաինայի Անվտանգության Երաշխիքների 6 Կետից Բաղկացած Ծրագիր

16-12-2025 | 15:23

Զելենսկու հետ բանակցություններից հետո ԵՄ առաջնորդները ներկայացրել են Ուկրաինայի անվտանգության երաշխիքների 6 կետից բաղկացած ծրագիր
Հայաստանում Չի Կարող Լինել Նատօ-Ի Ներկայություն. Սարգիս Խանդանյան

16-12-2025 | 15:21

Հայաստանում չի կարող լինել ՆԱՏՕ-ի ներկայություն. Սարգիս Խանդանյան
Միրզոյանի Հետևից Քիչ Էր Մնում Ջուր Շփեին․ Ոչ Թե Եմ-Ի Արտգործնախարարների Հավաք Էր, Այլ Ոչ Պաշտոնական Նախաճաշ. Մամիջանյան

16-12-2025 | 14:36

Միրզոյանի հետևից քիչ էր մնում ջուր շփեին․ ոչ թե ԵՄ-ի արտգործնախարարների հավաք էր, այլ ոչ պաշտոնական նախաճաշ. Մամիջանյան
Ռուսաստանի Դեսպանատունը Թույլտվություն Է Ստացել Հանդիպելու Կարապետյանի Հետ. Ռդ Ագն

16-12-2025 | 14:32

Ռուսաստանի դեսպանատունը թույլտվություն է ստացել հանդիպելու Կարապետյանի հետ. ՌԴ ԱԳՆ
Խաղաղության Եվրոպական Հիմնադրամից Հայաստանին Աջակցություն Տրամադրելու Հարցում Կա Քաղաքական Համաձայնություն. Հհ Ագն Խոսնակ

16-12-2025 | 14:31

Խաղաղության եվրոպական հիմնադրամից Հայաստանին աջակցություն տրամադրելու հարցում կա քաղաքական համաձայնություն. ՀՀ ԱԳՆ խոսնակ
Ժաննա Անդրեասյանը Հերթական Այցն Է Կատարել Հայոց Ցեղասպանության Հուշահամալիր

16-12-2025 | 13:30

Ժաննա Անդրեասյանը հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Tripp-Ը Շատ Ամուր Երաշխիքներ Է Տալիս Հայաստանին․ Ամն Դեսպան

15-12-2025 | 19:41

TRIPP-ը շատ ամուր երաշխիքներ է տալիս Հայաստանին․ ԱՄՆ դեսպան
Ուկրաինայի Նատօ-Ին Չանդամակցելու Վերաբերյալ Իրավաբանորեն Պարտավորեցնող Փաստաթուղթը Բանակցությունների Անկյունաքարն Է. Պեսկով

15-12-2025 | 19:38

Ուկրաինայի ՆԱՏՕ-ին չանդամակցելու վերաբերյալ իրավաբանորեն պարտավորեցնող փաստաթուղթը բանակցությունների անկյունաքարն է. Պեսկով
Հայաստանում Շարունակվում Է Արձանագրվել Սուր Շնչառական Վարակներով Պայմանավորված Հիվանդացության Ակտիվություն

15-12-2025 | 19:35

Հայաստանում շարունակվում է արձանագրվել սուր շնչառական վարակներով պայմանավորված հիվանդացության ակտիվություն
Պատմությունը Հաստատում Է՝ Հաղթում Է Ոչ Թե Թագավորի Կամքը, Այլ՝ Եկեղեցական Կանոնականությունը Եւ Սրբագործված Ավանդությունը. Տեր Արարատ Քահանա Պողոսյան

15-12-2025 | 19:33

Պատմությունը հաստատում է՝ հաղթում է ոչ թե թագավորի կամքը, այլ՝ եկեղեցական կանոնականությունը և սրբագործված ավանդությունը. Տեր Արարատ քահանա Պողոսյան
Արդեն 3-4 Օր Է՝ Ինձ Հանգիստ Չեն Տալիս. Առնո Բաբաջանյանի Արձանի Խեղճ Քանդակագործին Էլ Այնքան Բզկտեցին, Ինֆարկտ Ստացավ, Մահացավ. Լևոն Թոքմաջյան

15-12-2025 | 13:46

Արդեն 3-4 օր է՝ ինձ հանգիստ չեն տալիս. Առնո Բաբաջանյանի արձանի խեղճ քանդակագործին էլ այնքան բզկտեցին, ինֆարկտ ստացավ, մահացավ. Լևոն Թոքմաջյան
Այսպես Թե Այնպես՝ Ապագան Գալու Է, Այլ Հարց Է, Որ Մենք, Հայերս, Այն Պետք Է Բառի Ամենալավ Իմաստով Մերը Դարձնենք. Սամվել Կարապետյան

15-12-2025 | 13:43

Այսպես թե այնպես՝ ապագան գալու է, այլ հարց է, որ մենք, հայերս, այն պետք է բառի ամենալավ իմաստով մերը դարձնենք. Սամվել Կարապետյան
Երբ Ձախողված Վարչապետը Որոշում Է Եկեղեցու «Կանոնները»

15-12-2025 | 11:40

Երբ ձախողված վարչապետը որոշում է եկեղեցու «կանոնները»

Նմանատիպ լուրեր